«Պերֆեկցիոնիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 23.
* անհավասարակշռություն իրեն և ուրիշներին գնահատելու մեջ,
* կարգախոսն` «ամեն ինչ կամ ոչինչ»:
 
== Պատճառներ ==
[[Կարեն Հորնի|Կարեն Հորնին]] նշում է.
{{քաղվածք|Պերֆեկցիոնիզմը հանդիսանում է «իդեալականացված կերպարի» անբաժան մասը<ref name="a">Хорни К. "Невроз и рост личности"; Хорни К. «Наши внутренние конфликты».</ref>:|}}
Իրեն որպես սեփական իդեալ դիտարկող նևրոտիկը սկսում է դաժանորեն քննադատել իրեն, երբ գտնում է մի բան, որը հակասում է այդ համոզմունքին: Օրինակ` եթե իր պատկերացման համաձայն ինքը շատ [[Տաղանդ|տաղանդավոր]] է, սակայն հանկարծ չի կարողանում [[բանաստեղծություն]] գրել կամ գրել իդեալական բանաստեղծություն, սկսում է քննադատել իրեն` միաժամանակ արհամարհելով:
 
Կարծելով, որ ինքն իդեալական է, նա սկսում է մտածել, որ շրջապատողները և, առհասարակ, ամբողջ աշխարհը իրեն պետք է այդպես վերաբերվեն:
 
Նևրոտիկը միաժամանակ շատ զգայունակ է դառնում քննադատությունների նկատմամբ և ձգտում է խուսափել այն ամենից, ինչը կարող է խաթարել իր մասին իդեալական պատկերացումները և պատրանքները:
 
Եթե ստեղծված իդեալը չի ենթարկվում քննադատությունների, գնահատողական վերաբերմունքի, այն կարող է կրել այլ բնույթ: Օրինակ` իդեալը հավերժական [[Ձգտում|ձգտում]] է հասնել իդեալին: Այսինքն` այն անհասանելի է: Սակայն [[Էգոիզմ|եսասիրության]] կամ այլ քայքայող [[միտք|մտքերի]] և [[Հույզեր|հույզերի]] ազդեցությունը կարող են քայքայել մարդուն: