«Ալեքսանդրապոլի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 33.
'''Ալեքսանդրապոլի պայմանագիր''' ({{lang-tr|''Gümrü Antlaşması''}}), [[1920]] թվականի [[դեկտեմբերի 2]]-ի լույս [[դեկտեմբերի 3|3]]-ի գիշերը [[Հայաստանի Առաջին Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև ստորագրված հաշտության պայմանագիր։ Կնքվել է 1920 թ. [[Հայ-թուրքական պատերազմ (1920)|հայ-թուրքական պատերազմ]]ում հայկական կողմի կրած պարտության արդյունքում։ Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար [[Քյազիմ Կարաբեքիր]]ը, հայկական կողմից՝ [[Ալեքսանդր Խատիսյան]]ը։ Բաղկացած է 18 հոդվածից։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կազմված էր երկու օրինակից՝ [[հայերեն]] և [[թուրքերեն]]։
 
Պայմանագրով Թուրքիային էր անցնում [[Կարսի մարզ]]ն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։ Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ներքին և արտաքին վտանգի դեպքում`դեպքում՝ ըստ հայկական կառավարության դիմումի։ Երևանի կառավարությունը հրաժարվում էր [[Սևրի պայմանագիր|Սևրի պայմանագրից]]։
 
Ալեքսանդրապոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր իշխանության գլուխ, պայմանագրի կնքումից 7 ժամ առաջ՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին`ին՝ ժ. 18.00-ին, այն չճանաչեց։ Այս փաստաթուղթը փոխարինվեց [[1921]] թվականի [[մարտի 16]]-ին [[Մոսկվայի պայմանագիր|Մոսկվայի պայմանագրով]], իսկ հետո՝ [[1921]] թվականի [[հոկտեմբերի 13]]-ին [[Կարսի պայմանագիր|Կարսում կնքված պայմանագրով]]։
 
Ալեքսանդրապոլի պայմանագիրն ապօրինի է<ref>http://hairenikweekly.com/2011/03/17/6411 Ապօրինի պայմանագրեր և փաստաթղթեր</ref>: