«Հայաստանի Սահմանադրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 12.
Հայկական իրականությունում առանձնանում է 5-րդ դարում [[Վաչագան Բարեպաշտ|Վաչագան թագավորի]] նախաձեռնությամբ ընդունված [[Կանոնական սահմանադրություն Վաչագան արքայի|«Կանոնական սահմանադրությունը»]]։ Վաչագանը [[Նվարսակի պայմանագիր|Նվարսակի 484թ. պայմանագրից]] հետո [[Արցախ]]-[[Ուտիք]] իշխանությունը հռչակել էր որպես թագավորություն, որը ճանաչվել էր [[Պարսկաստան]]ի կողմից։ Կանոնական սահմանադրությունը հատկանշական է այն առումով, որ մշակվել և ընդունվել է ժամանակի աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչների [[Աղվենի եկեղեցական ժողով|լայն ընդգրկմամբ]]։ Այդուհանդերձ, Վաչագան թագավորի Աղվեն ամառանոցում ընդունված Կանոնական սահմանադրությունը հիմնականում կարգավորում էր հոգևոր կյանքի հարաբերությունները։
 
Հայոց պատմության մեջ Սահմանադրության նախագծման ամենահամարձակ փորձերից է 18-րդ դարում Հայաստանի ազատագրության [[Մադրասի խմբակ]]ի, մասնավորապես՝ [[Շահամիր Շահամիրյան]]ի կողմից շարադրված [[Որոգայթ փառաց|«Որոգայթ փառացը»]], որը միաժամանակ և՛ Հայաստանի ազատագրության ծրագիր էր, և՛ ապագա անկախ Հայաստանի սահմանադրության նախագիծը։ «Որոգայթ փառացը» ամբողջությամբ հիմնված էր ժամանակի արևմտաեվրոպական լուսավորչականլուսավորական գաղափարների վրա։ Հրատարակվել է [[Մադրաս]]ում, Շահամիր Շահամիրյանի որդի [[Հակոբ Շահամիրյան|Հակոբի]] անունով, 1788-89-ին (թեև տիտղոսաթերթին նշված է 1773 թ.)։
 
Գրքի առաջաբանում դատապարտվում են ֆեոդալական-միապետական կարգերը, շարադրվում թուրք-պարսկական տիրապետությունից Հայաստանի ազատագրման ուղիները և այնտեղ բուրժուադեմոկրատական կարգերի հաստատման սկզբունքները։ Գրքի երկրորդ՝ հիմնական մասը սահմանադրության նախագիծն է (521 հոդված), որը ներկայացնում է ապագա անկախ Հայաստանի հասարակական-պետական կառուցվածքը, կառավարման կարգը, պետական մարմինների իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, տնտեսության, կրթության, զինված ուժերի կազմակերպման հարցերը։