«Բագրատունիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 26.
Բագրատունիների ծագումնաբանական արմատները հասնում են [[Արատտա]] պետության և [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] ժամանակներում գոյություն ունեցած ''Բագադատա, Բագա, Բագարնա'' կամ ''Բագավանդա'' անունները կրած տոհմերը և ''Բագբատու, Բագբաշտու'' կամ ''Բագմաշտու'' ցեղանունն ու դիցանունը, որոնք ծագում են հնդեվրոպական-արիական ''բագ'' (bag) արմատից։
 
Բագրատունյաց նախարարական ապա արքայական տոհմի անունը կապված է նաև [[Մեծ Հայք]]ի [[Բագրևանդ]] կամ Բագրավանդանե գավառի անվան հետ։ Ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] «Հայոց պատմութեան», Բագրատունիները, սերում են [[հրեա]] Շամբատից, որի շառավիղներից Շամբատ Բագրատին Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը տվել է թագադիր և ասպետի պաշտոն. նշանակել Հայաստանի արևմտյան կողմի կուսակալ և տոհմը կոչել նրա անունով՝ ''Բագրատունի։''
 
Բագրատունիներից են ծագում [[Վրաց Բագրատունիներ|վրաց Բագրատիոնիները]], [[Կարսի թագավորություն|Կարսի]], [[Տաշիր-Ձորագետի թագավորություն|Տաշիր-Ձորագետի]], [[Տարոնի իշխանություն|Տարոնի]] և [[Տայքի կյուրոպաղատություն|Տայքի]] կրտսեր ճյուղերը, [[Լոռի|Լոռու]] և [[Տավուշ]]ի [[Կյուրիկյաններ]]ը, [[Խաչենի իշխանություն|Արցախի]] [[Հասան-Ջալալյաններ]]ը, [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի]] [[Ռուբինյաններ]]ը, [[Սասուն]]ի [[Թոռնիկյաններ]]ը։