«Քրիստոնեության ընդունումը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 45.
Մեսրոպ Մաշտոցը թագավորի և կաթողիկոսի օժանդակությամբ հայատառ դպրոցներ բացեց Հայաստանի զանազան վայրերում և սկսեց [[հայերեն]]ի ուսուցանումը, ապա անցավ Հայաստանի բյուզանդական մաս՝ հայերեն դպրոցներ հիմնելու և հայոց գրերը տարածելու նպատակով։ Սակայն բյուզանդացիները արգելք հարուցեցին, պատճառաբանելով, թե բյուզանդական Հայաստանի հայերը ենթարկվում են Կեսարիայի մետրոպոլիտին։ Մեսրոպ Մաշտոցը անձամբ այցելեց [[Կոստանդնուպոլիս]] և կայսրից արտոնություն ձեռք բերեց իրենց առաքելությունը գլուխ բերելու համար։ Իր ողջ կյանքի ընթացքում Մեսրոպը շրջեց Հայաստանի և նրանց հարակից գավառները, ամենուր հիմնեց դպրոցներ և տարածեց հայերեն տառերը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/178/179 Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը]</ref>։
 
Մեսրոպ Մաշտոցը՝ իր առաքելությունը սկսելով նույն Գողթն գավառից, անցել է [[Սյունիք նահանգ|Սյունիք]], [[Վրաստան]], ուր ներկայանալով վրաց Բակուր թագավորին և Մովսես եպիսկոպոսին, մեծապես նպաստել է վրաց համար ևս այբուբեն ստեղծելու գործին։ Այնուհետև, ձեռնարկել է [[Աղվանք]]ի լուսավորության գործը։ Նրա կենսագիր Կորյունը վկայում է, որ նա գրեր է ստեղծել նաև աղվանների համար։ Աղվանքի թագավոր Արսվաղենի և Երեմիա եպիսկոպոսի հետ գործակցելուց և այնտեղ դպրություն տարածելուց հետո իջել է Բաղասական աշխարհը, ուր և վայելել է Մուշեղ եպիսկոպոսի գործակցությունը, որից հետո վերադարձել է Հայաստան։Հայաստան[http://www.armenianreligion.am/am/Encyclopedia_of_armenian_religion_mesrop_mashtots Մեսրոպ Մաշտոց]։
 
== Ծանոթագրություններ ==