«Իվան Վազով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 40.
[[Պատկեր:IvanVazov.jpeg|մինի|Իվան Վազով]]
[[Պատկեր:Berkovica Ivan Vazov House.JPG|մինի|Իվան Վազովի տունը Վերէքովիցայում]]
'''Իվան Վազով Մինչով''' ([[1850]]—[[1921]]{{ԱԾ}}), [[Բուլղարներ|բուլղար]] գրող, հասարակական գործիչ։
 
== Կենսագրություն ==
Սովորել է [[Պլովդիվի գիմնազիայում]]։ [[Թուրք]], լծից [[Բուլղարիա]]յի ազատագրվելուց հետո եղել է [[դատավոր]] [[Բերկովի|Բերկովից]] քաղաքում ([[1879]]—80-80), Մարզային ժողովի (Պլովդիվում) մշտական կոմիտեի անդամ ([[1880]]-[[1885]]), Բուլղարիայի լուսավորության նախարար ([[1897]]—99-99)։ Հայտնի են Վազովի «[[Դրոշ և տավիղ]]» (1876), «Բուլղարիայի վիշտը» (1877), «Փրկություն» (1878) եռերգություն կազմող ժողովածուները, որոնք պատմում են թուրքական լծի դեմ բուլղարների պայքարի մասին։
 
Հերոսական ռոմանտիկայի շնչով են համակված հայդուկային և հեղափոխական շարժման գործիչներին նվիրված «Լեռնակույտ»([[1879]], հրտ․ [[1880]]), «Զագորկա» ([[1882]], հրտ․ [[1883]]) պոեմները։ Վազովի հեղափոխահայրենասիրական պոեզիայի գագաթը «Մոռացվածների էպոպեան» (1881—841881-84) քնարաէպիկական պոեմների շարքն է։ Վազովի ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում ռուս-բուլղարական բարեկամության թեման։ [[1880]]-ական թվականների քնարերգությունն աչքի է ընկնում թեմաների ու ժանրերի բազմազանությամբ («Տավիղ», 1881, «Դաշտեր և անտառներ», [[1884]] ժողովածուներ)։
 
1880-ական թվական սկզբին Վազովը դիմել է արձակին։ «Մերժվածները» ([[1883]]-1884) վիպակը նվիրված է [[Ռումինիա]]յում գտնվող բուլղար տարագիրներին։ Վազովի գլուխգործոցը բուլղար ժողովրդի 1876-ի ապստամբությունը պատկերող «Լծի տակ» (1889—18901889-1890, [[հայ]], հրտ․ [[1903]]) ռեալիստական հերոսապատումն է, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, մտել է համաշխարհային գրականություն։
 
1890-ական թվականների սկզբին Վազովը պատմահերոսական թեմաներից անցել է արդիականության հրատապ խնդիրներին։ «Նոր երկիր» ([[1896]]), «Կազալարի թագուհին» ([[1903]]) վեպերում և «Վիպակներ ու պատմվածքներ» (հ․ 1—31-3, [[1891]]—1893-1893), «Քերծվածքներ ու բծեր» (հ․ 1—21-2, [[1893]]—95-1995) ժողովածուներում, որոնք բուլղար գրականության մեջ հաստատեցին ռեալիստական կարճ պատմվածքի ժանրը, մերկացվում են բուրժուազիայի բարքերը։
 
Վազովը նշանակալի ավանդ ունի նաև ազգային թատրոնի ստեղծման գործում։ Դրամայի է վերածել «Մերժվածները» վիպակը, «Լծի տակ» վեպը։ Գրել է միջնադարյան Բուլղարիայի կյանքից քաղված սյուժեներով պատմական դրամաներ («Դեպի անդունդ»,1908, «Բորիսլավ», [[1909]], «Իվայլո», [[1911]]), ինչպես նաև կատակերգություններ («Փառքի թեկնածուները», [[1901]], «Եկամտաբեր պաշտոնի ետևից», 1903)։ Վազովի ստեղծագործությունը բուլղարական քննադատական ռեալիզմի զարգացման բարձրակետն է։
Տող 57.
* Լծի տակ, Երևան, [[1953]]
 
== Տես նաև ==
* [[Իվան Վազովի անվան ազգային թատրոն]]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
[[Կատեգորիա:Բուլղարացի գրողներ]]
{{DEFAULTSORT:Վազով, Իվան}}