«Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Թ․ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (17) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 4.
[[1974]] թվականից՝ հիմնադիր Թաթուլ Ալթունյանի (մինչև [[1970]] թվականը գեղարվեստական ղեկավար) անվան։ Գործիքային խմբի ղեկավար՝ Ա. Ալեքսանդրյան, պարերի բեմադրող՝ Է. Մանուկյան, բալետմայստերներ՝ Ի. Արբատովի (Յաղուբյան), Զ. Մուրադյանի և ուրիշների մասնակցությամբ, զգեստները ձևավորել են նկարիչներ [[Մարտիրոս Սարյան]]ը, [[Խաչատուր Եսայան]]ը, [[Մարտին Պետրոսյան]]ը, [[Ռոբերտ Էլիբեկյան]]ը և այլք։ Համույթը հատուկ բեմականացմամբ մեկ ամբողջության մեջ է միավորել հայկական երգը, պարը, գործիքային նվագակցությունը, խմբերգը, խաղը, տարազը։ Համերգացանկն ընդգրկում է հայկական ժողովրդական և պրոֆեսիոնալ երգեր։ Համույթում, պահպանելով հայկական ժողովրդական երգի կերպարային ու լեզվական յուրահատկությունը, ստեղծվել են ժողովրդական երգի մշակման ու գործիքավորման ինքնատիպ սկզբունքներ (երգի տարբերակային կրկնություններով զարգացում, բազմաձայնության, հատկապես ենթաձայնային պոլիֆոնիայի տարրի օգտագործում և այլն)։ Կատարողական ոճին բնորոշ է բովանդակության ճշմարտացի մեկնաբանությունը, համույթային միաձուլությունը։
 
Կոլեկտիվում է ձևավորվել Հայաստանի ժողովրդական արտիստներ, երգչուհիներ [[Լուսիկ Քոշյան]]ի, [[Աստղիկ Քամալյան]]ի, [[դուդուկ]]ահար [[Ջիվան Գասպարյան]]ի, պարողներ Ա. Շահնաբաթյանի, Վ. Ռաշիդյանի և ուրիշների արվեստը։ Համերգներ է ունեցել ԽՍՀՄ [[հայրենական պատերազմ]]ի ռազմաճակատներում, [[ԱՊՀ]] քաղաքներում, 30-ից ավելի արտասահմանյան երկրներում։ Գեղարվեստական

Տարբեր ղեկավարներ՝տարիների համույթը ղեկավարել են՝
* ԽՍՀՄ ժողովրդական արտիստ [[Էդգար Հովհաննիսյան]] (1970-1974),
* ՀԽՍՀ ժողովրդական արտիստ [[Խաչատուր Ավետիսյան]] (1974-1977),
* Է.ՀԽՍՀ ժողովրդական արտիստ [[Էմմա Ծատուրյան]] (1977-1987 և 1990-1991-ին),
* Ռ.ՀԽՍՀ վաստակավոր արտիստ [[Ռուբեն Ալթունյան]] (1987-1990),
* ՀԽՍՀ ավեստի վաստակավոր գործիչ [[Մելիք Մավիսակալյան]] (1991-1997),
* դիրիժոր-խմբավար Հ.Հենրի Մանգասարյան (1998-ից2004)։
* 2004 թվականից՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ [[Ժիրայր Ալթունյան]]
 
==Գրականություն==