«Կանադա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 213.
 
== [[Հայերը Կանադայում]] ==
Առանջին հայերը Կանադայում բնակություն են հաստատել 19-րդ դ. 80-ական թթ.։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմը բնակվող հայերի թիվը 600-ից չի անցել։ [[1949]] թվականին Կանադայում կար շուրջ 1.300 հայ։ [[1956]] թվականից [[Միջին Արևելք]]ի երկրներում ստեղծված քաղաքական անկայուն դրության պատճառով [[հայեր]]ի մեծ հոսք սկսվեց [[Թուրքիա]]յից, [[Եգիպտոս]]ից, [[Սիրիա]]յից, [[Լիբանան]]ից, ինչպես նաև [[Հունաստան]]ից։ [[1961]] թվականի հունվարին կանադահայերի թիվն արդեն 3.500 էր։ [[1979]] թվականին Կանադայում բնակվում էր մոտ 30 հզ. հայ, որի կեսից ավելին՝ [[Մոնրեալ]]ում, 8 հզ.՝ [[Տորոնտո]]յում, մնացածը՝ Սեն Քաթրինգում, Համիլտոնում, Քվեբեկում, [[Օտավա]]յում, Վինձորում, [[Վանկուվեր]]ում և այլուր։ Նրանք հիմնականում արհեստավորներ են, գործարանային բանվորներ, գյուղատնտեսությամբ զբաղվողներ, առևտրականներ, զգալի թիվ են կազմում մտավորականները (գիտնականներ, ինժեներներ, ճարտարապետներ, բժիշկներ, դասախոսներ, արվեստագետներ)։ Մինչև [[1950]]-ական թվականներին որոշ չափով կազմակերպված հայ համայնքներ են եղել Սեն Քաթրինգում, Տորոնտոյում և Մոնրեալում։ [[1916]] թվականին [[Տորոնտո]]յում Լևոն Պապայանի և մի քանի այլ հայրենասերների նախաձեռնությամբ հիմնադրվել է «Հայերի օգնության միությունը», [[1925]]-ին՝ «Կանադահայ միությունը» (գլխավորությամբ Լ. Պապայանի), որի նպատակն էր պաշտպանել Կանադայի հայերի քաղաքացիական իրավունքները, օգնել համայնքի չքավոր անդամներին, բացել հայկական դպրոցներ, նպաստել ազգապահպանմանը։ [[1930]] թվականին Սեն Քաթրինգում բացվեց «Հայ տունը»։ [[1917]]-[[1929]] թվականներին գաղութում գործել են «Կանադայի հայորդիների միությունը» (հրատարակել է «Արարատ» և «Արագած» խմորատիպ հանդեսները), իսկ [[1925]]-[[1936]] թվականներին՝ ՀՕԿ-ի և Պետական հայ Կարմիր խաչի մասնաճյուղերը։ [[1950]]-ական թվականներին կանադահայ գաղութի ստվարացմամբ առավել կազմակերպված դարձավ համայնքի ազգային կյանքը, որը ղեկավարում են մշակութային («Թեքեյան», «Համազգային», «Մամիկոնյան», «Արմենիա»), բարեգործական (ՀԲԸՄ, ՀՕՄ), հայրենակցական, երիտասարդական («Հայ ուսանողական միություն»), մարզական միություններն ու կազմակերպությունները, ինչպես նաև ծխական խորհուրդներն ու եկեղեցին և դրանց կից գործող կանանց, կրթական և այլ հանձնախմբերը։ [[1970]] թվականին ՀԲԸՄ և ՀՕՄ նախաձեռնությամբ Մոնրեալում բացվեցին առաջին հայկական ամենօրյա դպրոցները Կանադայում։ Բացի այդ Մոնրեալում, Տորոնտոյում և Մեն Քաթրինգում կան մեկօրյա դպրոցներ։ Գործում են առաքելական 5 և կաթոլիկ 1 եկեղեցի ու ավետարական ժողովարաններ։ Կանադահայերը ակտիվորեն մասնակցում են երկրի տնտեսական, գիտական և մշակութային կյանքին։ [[2009]] թվականին Կանադայում բնակվում է շուրջ 81 հազար հայ : Կնադահայերն ակտիվորեն մասնակցում են երկրի տնտեսական , գիտական, մշակութային կյանքին: Բժիշկ Ջոն Բասմաճյանը մկանային հյուսվածքների բուժման յուրահատուկ մեթոդի հիմնադիրն է Կանադայում, Վրեժ Սաֆարյանը տնտեսագիտության դոկտոր է Թորոնտոյի համալսարանում: Կանադական կինոարվեստի ներկայացուցիչ է Ատոմ Եգոյանը:Մեծ վաստակ ունեն տնտեսագետ Ալբերտ Սաֆարյանը, ֆիզիկոս Արա Մուրադյանը, ռադիոֆիզիկոս Արշավիր Կյոնճյանը, արդյունաբերող Զավեն Մեսրոպյանը: <ref>[http://canada.mfa.am/hy/community-overview/ Կանադայում Հայաստանի դեսպանության կայքը]</ref>։ Ինչպես մյուս մեծ հայկական համայնք ունեցող երկրներում՝ այնպես էլ Կանադայում գործում են հայ ազգային կուսակցությունները, ի դեմս գլխավոր ուժ հանդիսացող [[Հայ Հեղափոխական Դաշնակցություն|Հայ Հեղափոխական Դաշնակցության]]։
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կանադա» էջից