«Կանադա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 123.
=== Օգտակար հանածոներ ===
Կանադան հարուստ է օգտակար հանածոներով։ Կան [[ուրան (տարր)|ուրան]]ի, [[երկաթ]]ի, նիկելի, պղնձի, [[ցինկ]]ի, կապարի, ոսկու, [[արծաթ]]ի, ածխի, [[նավթ]]ի, [[բնական գազ]]ի, բազմամետաղային, ասբեստի, [[կերակրի աղ]]ի և այլ հանքավայրեր։ Կանադայի տարածքում են կենտրոնացած զարգացած երկրների կալիումական աղերի պաշարների 80%-ը, նիկելի և ցինկի 60%-ը ,կապարի և ուրանի 40%-ը,երկաթի և պղնձի հանքաքարի ,տիտանի ,վոլֆրամի 30%-ը: Մեծ են նավթի,բնական գազի և ածխի պաշարները: Նավթի և գազի կարևոր հանքավայրերը գտնվում են Ալբերտայի պրովինցիայում՝ Աթաբասկա գետի հովտում:Այն հայտնի է նաև բիտումային ավազների՝ աշխարհում խոշորագույն պաշարներով, որոնցից կարելի է թորել 150 միլիարդ տոննա նավթ:Նավթի հետախուզված պաշարներ կան Մակենզիի գետաբերանի շրջանում (Բոֆորտի ծովի ծանծաղուտ), ծայր հյուսիսում՝ Սվերդրուպ և Ելիզավետա թագուհու կղզիներում: Կանադան հայտնի է մետաղային հանածոների համաշխարհային նշանակության պաշարներով:Դրանք աչքի են ընկնում տեսակային կազմով, քանակական և որակական ցուցանիշներով: Բազմատեսակությունը պայմանավորված է տարածքի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններով: <ref>Մուրադյան Յուրիկ, Մուրադյան Մարիետա - Տարածաշրջանների և
պետությունների սոցիալ-տնտեսական աշխարհագրություն: Գիրք 2, ԱսիաԵրևան, - Երևան;
2010 </ref>
<ref>Մուրադյան Յու. Հ. – Հասարակական աշխարհագրության հանրագիտական
բառարան, - Երևան, 2008</ref>
 
=== Կլիմա ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կանադա» էջից