«Բանտու լեզուներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բանտու''', լեզվաընտանիք: Բանտու լեզվաընտանիքը Աֆրիկա մայրցամաքի ամենամեծ լեզվաընտանիքն է, ո...»:
 
No edit summary
Տող 1.
'''Բանտու''', լեզվաընտանիք: Բանտու լեզվաընտանիքը [[Աֆրիկա]] [[մայրցամաք]]ի ամենամեծ լեզվաընտանիքն է, որը տարածված է Աֆրիկայի կենտրոնական և հարավային մասերում:
 
Այս լեզվաընտանիքին են պատկանում հյուսիս-արևմտյան խումբը (բուբե, լունդու, բենգա, ֆանգ և այլն), հյուսիսային խումբը (կոնջո, գանդա կամ լուգանդա, ռունդի, կամբա և այլն), [[Կոնգո (գետ) | Կոնգո]] գետավազանի խումբ (կոնգո, նդոնգո, պոտո, նգալա կամ լինգալա և այլն), կենտրոնական խումբ (լուբա, բեմբա, տոնգո և այլն), արևելյան խումբ (նյամվեզի, շամբալա, սվահիլի և այլն), հարավ-արևմտյան խումբ (զուլու, սոտո, շոնա, վենդա և այլն), արևմտյան խումբ (մբունդու, նդոնգա, լունդա և այլն):
 
Ուրույն դիրք է գրավում սվահիլի լեզուն ([[Տանզանիա]]յում և հարակից վայրերում), որը Հասարակածային Աֆրիկայի արևելյան մասի մի քանի երկրների բնակչության միջցեղային լեզուն է: Հնչյունական համակարգը հատկանշվում է երաժշտական (տոնային) շեշտի առկայությամբ, որ ունի իմաստատարբերիչ նշանակություն: Բանտու լեզուների մեծ մասում կա 5-7 ձայնավոր: