«Արևմտահայ գաղթականությունն Ալեքսանդրապոլի գավառում (1914-1922)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
չ →‎Որբանոցներ: մանր-մունր, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 6.
=== Որբանոցներ ===
[[Պատկեր:Huge-group-in-Alexandropol-yard.yarrow-1024x762.jpg|մինի|Ալեքսանդրապոլի մեծաթիվ որբերը]]
Մասնավորապես մեծ թափ են ստանում որբախնամ աշխատանքները։ 1915-[[1917]] թվականների ընթացքում Ալեքսանդրապոլում բացվում են ութ որբանոցներ, որտեղ ապաստանում են ավելի քան 500 [[արևմտահայ որբեր]]։ Առաջին որբանոցը բացվում է 1915 թվականի նոյեմբերի քսանին Երիտասարդական միության կողմից, որը մեծ դժվարությունների գնով, միայն իր սեփական միջոցների հաշվին պահում է որբանոցը մինչև 1916թվականի փետրվարը, երբ Ալեքսանդրապոլի մի քանի ընկերություններ՝ [[Եղբայրական օգնություն]]ը, [[Երիտասարդական ընկերություն]]ը, [[Օրիորդաց կոմիտե]]ն և [[Բարեգործական ընկերություն]]ը, համաձայնության են գալիս պահել որբանոցը միացյալ ուժերով և նույն վարչության հսկողության տակ։ Այդ որբանոցը անվանվում է [[Միացյալ ընկերության]] առաջին որբանոց։ Այն ուներ 5-ից 13 տարեկան 30 երեխա։ 1916թվականի ապրիլի 25-ին բացվում է Միացյալ ընկերության երկրորդ որբանոցը՝ 62 որբերով։
1916 թվականի հունիսի 7-ին Բասենի Բաշքեյ գյուղից Ալեքսանդրապոլ տեղափոխված որբերի համար իր առաջին որբանոցն է բացվում Կովկասի հայոց բարեգործական ընկերության Ալեքսանդրապոլի ճյուղը, իսկ 2-րդ որբանոցը բացվում է 1916 թվականի հունիսի 27-ին՝ Սասունից գաղթած 108 որբերի համար։ Երկու որբանցներն էլ Բարեգործական ընկերության Ալեքսանդրապոլի ճյուղի նախագահ Հակոբ Խաչվանքյանի ջանքերի արդ յունքն էին։ Իր որբանոցներն է բացում նաև Կովկասի հայոց բարեգործական ընկերությանը կից, պատերազմից տուժվածներին օգնող Հայկական կենտրոնական կոմիտեն։ Առաջին որբանոցը, որի վերահսկողությունը պատկանում էր Ալեքսանդրապոլի գաղթականական դպրոցի ուսուցչական խմբին՝ Հովսեփ Միրզոյանի ղեկավարությամբ, բացվում է 1916 թվականի ապրիլի 1-ին (Պատերազմից վնասվածներին օգնող Հայկական կենտրոնական կոմիտեի առաջին որբանոց), 1916 թվականի հուլիսին նույն խմբի և Միրզոյանի վերահսկողությամբ բացվում է երկրորդ որբանոցը (Պատերազմից վնասվածներին օգնող Հայկական կենտրոնական կոմիտեի երկրորդ որբանոց), 1917 թվականին նաև՝ երրորդը <ref>ՀԱԱ, ֆ․ 28, ց․ 1, գ․ 547, թ․ 122-123</ref>։ Այս որբանոցներն այլ հոգաբարձություն չունեին և ամբողջովին ենթարկվում էին Կենտրոնական կոմիտեին։ 8-րդ որբանոցը, որ հատկացված էր զուտ քոսոտ-քաչալներին, զատված էր մյուս որբանոցներից և ոչ մի առնչություն չուներ նրանց հետ։ 1917 թվականի հունվարի 15-ին Լոնդոնի [[Հայկական Կարմիր խաչ]]ի և փախստականների կոմիտեի հիմնադիր Էմիլի Ռոբինսոնի միջոցներով 8-12 տարեկան 40 սասունցիների համար Ալեքսանդրապոլում մի նոր որբանոց է բացվում, որն անվանվում է նրա անունով՝ «Ռոբինսոն»։