«Աշխարհացույց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
Երկի բուն մասը՝ «Երկրաչափը», կազմված է 2 բաժնից։ Առաջինում («Աշխարհագիր» կամ «Աշխարհագրություն») աշխարհի քարտեզագրական նկարագրությունն է, որի հիման վրա կազմվել է աշխարհի քարտեզը՝ «Աշխարհացույց քարտեզ տիեզերացը»։ Հասարակածի նկարագրությանը հետևում է ջրագրությունը՝ Ատլանտյան, Հնդկական օվկիանոսների, Հունական (Միջերկրական ու Սև ծովեր) և Կասպից ծովերի նկարագրությունը՝ դրանց մեջ թափվող գետերով։ Մայրցամաքը բաժանվում է 3 մասի՝ «Եվրոպա», «Լիբիա» (Աֆրիկա) և «Ասիա»։
 
Երկրորդ բաժինը՝ «Երկրագրությունը», նկարագրում է առանձին երկրամասերը՝ ըստ մայրցամաքների։ Հայաստանից ու հարակից երկրներից դուրս գտնվող երկրամասերին վերաբերող բաժինները հիմնականում Պտղոմեոսի աշխատության համապատասխան գլուխների համառոտ շարադրանքն են (առանձին քարտեզներով)՝ հագեցված նոր նյութերով և համապատասխանեցված «Աշխարհացույցի» ստեղծման ժամանակաշրջանին։ Հատկապես արժեքավոր է Մեծ Հայքի, Վրաց աշխարհի, Աղվանքի, Պարսից աշխարհի, մասամբ՝ Կողքիսի, Հյուսիսային Կովկասի («Ասիական Սարմատիա») ու Փոքր Ասիայի («Միջերկրեայք»), Միջագետքի և Ասորիքի նկարագրությունը, որին նվիրված է «Աշխարհացույցի» բնագրի մեծ մասը։ «Աշխարհացույցը», ընդունելով հելենիստական ժամանակաշրջանի տիեզերական պատկերացումները և հետևելով Պտղոմեոսի հայացքներին, Երկիրը համարում է գնդաձև, իսկ տիեզերքը՝[[տիեզերք]]ը՝ երկրակենտրոն: Աշխատության հեղինակը մաթեմատիկական[[մաթեմատիկա]]կան հաշվարկների օգնությամբ կառուցել է [[աստիճանացանց]], որտեղ ցույց է տվել այդ ժամանակվա հայտնի աշխարհը: Դա Արևելյան կիսագնդի հյուսիսային մասն էր: «Աշխարհացույցը» դարեր շարունակ օգտագործվել է Հայաստանի[[Հայաստան]]ի դպրոցներում որպես աշխարհագրության դասագիրք: <ref>Լ. Վալեսյան, Հայաստանի աշխարհագրություն, Երևան, 1993թ</ref>Հեղինակը, Պտղոմեոսի[[Պտղոմեոս]]ի երկերից զատ, օգտագործել է նաև մեզ չհասած այլ աղբյուրներ, ստեղծել գիտական եզակի կարևորության կոթող։ «Աշխարհացույցը» վկայում է, որ վաղմիջնադարյան Հայաստանում եղել է զարգացած քարտեզագություն, որը նախորդել է արաբական քարտեզագրությանը։ Պահպանվել է նաև XIII դարի «Աշխարհացույցը»՝ Վարդան Արևելցու անունով։
 
== Մեծ Հայքն ըստ Աշխարհացույցի ==