«Նախակենդանիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
 
Նախակենդանիները մանրադիտակային չափեր ունեցող միաբջիջ օրգանիզմներ են,որոնց մարմինը կազմված է մեկ բջջից,սակայն այն կատարում է ամբողջական օրգանիզմի ֆունկցիաներ (մարսողական,արտազատական,շարժողական և այլն):Բազմաբջիջ օրգանիզմների այս կամ այն բջիջների խումբը կատարում է որևէ մեկ ֆունկցիա,ուստի չի կարող մեկուսացված գոյություն ունենալ:Ի տարբերություն դրա,նախակենդանիների մեկ բջիջը համարվում է ամբողջական օրգանիզմ.այն կարող է ինքնուրույն տեղաշարժվել,սնունդ ընդունել,պաշտպանվել կենդանիներից և այլն:Բացի բոլոր բջիջներին բնորոշ օրգանոիդներից,ինչպիսիք են միտոքոնդրիումները,էնդոպլազմատիկ ցանցը և այլն,նախակենդանիներն ունեն իրենց բնորոշ սեփական օրգանոիդները,ինչպես՝ շարժողական,մարսողական,արտազատիչ և այլն:
 
Շարժողական օրգանոիդներն են՝
*1.կեղծ ոտքերը կամ պսևդոպոդները,որոնք ցիտոպլազմայի ժամանակավոր ելուստներն են,
*2.մտրակները՝ երկար,բարակ թելիկներ են և սկիզբ են առնում ցիտոպլազմայում գտնվող կինետոպլաստից,
*3.թարթիչներ,որոնք բազմաթիվ կարճ թելիկներ են (ֆիբրիլներ)՝ պատված բջջային մեմբրանով (թաղանթով):
 
Էկտոպլազման միատարր է,ավելի հոծ,նրա արտաքին շերտը խտանում է և առաջացնում նախակենդանու արտաքին թաղանթը՝ պելիկուլան:Երբեմն պելիկուլայի մակերեսին առաջանում է կուտիկուլա,որն արդեն կենդանի ցիտոպլազմայի հատկություններ չունի:Վերջինս ունի պաշտպանական նշանակություն:
 
Էնդոպլազման կիսահեղուկ է,հատիկավոր,նրանում են գտնվում նախակենդանու կորիզը և օրգանոիդները:
 
Նախակենդանիների բջիջն ակտիվ գործունեության ժամանակ կոչվում է տրոֆոզոիտ,որի սնուցումը կարող է տեղի ունենալ՝
*ա)մարմնի մակերեսով սննդի ներծծման միջոցով,
*բ)ֆագոցիտոզով և պինոցիտոզով,
*գ)բջջաբերանով:
 
Արտազատիչ օրգանոիդը կծկողական կամ բաբախող վակուոլը (հեղուկով լցված ոչ մեծ բուշտ է),որը պարբերաբար կծկվում է և նրանում եղած նյութափոխանակության արգասիքներով հանդերձ բջջի մեջ եղած հավելյալ հեղուկը հեռացվում է:Ի դեպ,նախակենդանիների ցիտոպլազմայում անօրգանական և օրգանական նյութերի քանակը ավելի բարձր է,քան միջավայրում,որով և պայմանավորված է օսմոտիկ ճնշումը:Այսպիսով՝ կծկողական վակուոլը միաժամանակ կատարում է արտազատիչ և օսմոտիկ ճնշման կարգավորման ֆունկցիաներ:Պարազիտ ձևերի
 
 
 
[[Կատեգորիա:Մանրէաբանություն]]