«Հայկական գորգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 83.
Գորգագործական արհեստի զարգացմանը որոշ չափով նպաստում էին [[Հայաստան]]ում ստացվող ներկերը, որոնք հաղորդում էին գորգին եզակիություն և վառ երանգավորում։ Հատկապես օգտագործվում էր կարմիր գույնը, որը ստանում էին [[Հայաստան]]ում շատ տարածված [[կարմրորդ]] կոչվող միաջտից։ 10-րդ դարի արաբ հեղինակ ալ Իստախրին, անդրադառնալով [[Արտաշատ]] քաղաքին, պատմում է հետևյալը.
 
''{{քաղվածք|Այս քաղաքում պատրաստում են նբրդյա շրջազգեստներ, գորգեր… և այլ հայկական արտադրանքներ։ Այստեղ է պատրաստվում նաև «քըրմըզ» կոչվող հայկական ներկը, որով ներկում են մահուդը։ Ես պարզեցի, որ այն պատրաստվում է որդի մի տեսակից, որը, շերամորդի նման, մանում է իր շուրջը''<ref>[http://www.vostlit.info/Texts/Dokumenty/Kavkaz/Karaulov/text1.htm КАРАУЛОВ Н. А. «Сведения арабских писателей X и XI веков по Р. Хр. о Кавказе, Армении и Адербейджане»]</ref>։|}}
 
[[Պատկեր:Armenian rug-8 Sevan.jpg|thumb|left|250px|Հայկական գորգ, քաղաք [[Սևան (քաղաք)|Սևան]], 19-րդ դարի վերջ]]
Տող 96.
[[Միջնադար]]ում հայկական գորգերն այնքան հայտնի էին, որ դրանք և, առհասարակ, հայկական [[ջուլհակագործություն]]ը ստացել էին «հայկական թելեր» բնորոշումը։ Այսպես, 10-րդ դարի արաբ աշխարհագրագետ և ճանապարհորդ Իբն Խաուկալը հիացած նշում է հետևյալը.
 
''{{քաղվածք|Ինչ վերաբերվում է հայկական թելերի արտադրանքին, դրանք են բուտը, նստոցները, գորգերը, ծածկոցներն ու բարձերը, ապա դրանց նմանը չկա աշխարհի ոչ մի ծայրում''<ref>[http://www.vostlit.info/Texts/Dokumenty/Kavkaz/Karaulov/frametext9.htm Сведения арабских писателей о Кавказе, Армении и Адербейджане: IX. Ибн-Хаукаль // Сборник материалов для описания местностей и племен Кавказа. Вып. 38. Тифлис. 1908]</ref>։|}}
 
Արաբական խալիֆայության դեսպան Իբն Ֆադլանը, ով ճանապարհորդել է [[Վոլգա (գետ)|Վոլգա]] գետի ափին բնակվող [[բուլղար]]ների երկիրը, իր գրություններում նշում է, որ դեռ 10-րդ դարի 20-ական թվականներին այդտեղ հաստատված հայկական գաղութում զբաղվում էին գորգագործությամբ։ Ըստ նրա՝ կամյան բուլղարների թագավորի վրանը, ուր կարող էր տեղավորվել 1000 հոգի, ամբողջությամբ ծածկված էր հայկական գորգերով<ref>Путешествие Ибн-Фадлана на Волгу. Перевод и комментарий под редакцией академика Крачковского И. Ю. М.-Л. 1939, стр. 73</ref>։
Տող 104.
9-11-րդ դարերում հայկական գաղութներ են ձևավորվում [[Եգիպտոս]]ում, [[Ուկրաինա]]յում, [[Լեհաստան]]ում, [[Բուլղարիա]]յում, [[Ռումինիա]]յում և [[Հունգարիա]]յում։ Այստեղ հայերը կրկին սկսում են զբաղվել արհեստներով, այդ թվում նաև գորգագործությամբ։ Ըստ ռուս պատմաբաններ Կարամզինի և Գլինկայի՝ դեռ 11-րդ դարի 60-ական թվականներին [[Կիև]]ում ձևավորվել է հայկական գաղութ, որը հաջորդ հարյուրամյակում վերածվում է ինքնուրույն տարրի։ Տեղացի հայերը զբաղվում էին նաև ակնագործությամբ<ref>[http://www.crimeagold.com.ua/peoples/armyane.htm Древнее золото Крыма. Армяне]</ref>։ Այս ամենի հետևանքով գաղութներ են ձևավորվում նաև [[Աստրախան]]ում, [[Նոր Նախիջևան]]ում, [[Թեոդոսիա]]յում, [[Մոսկվա]]յում, այնուհետև նաև [[Սանկտ Պետերբուրգ]]ում։ Այս երկրներում գոյություն ունեցող հայկական գաղութների տարածքներում գտնված թելերը, որոնք նման են [[Անի]]ում պեղված թելերի մնացորդներին, վկայում են վերաբնակիչների՝ իրենց հայրենիքի հետ պահպանած կապի մասին<ref>«Древняя Русь. Город, замок, село» Издательство «Наука», 1985, стр. 391</ref>։
 
{{քաղվածք|Նշանավոր վենետիկցի ճանապարհորդ [[Մարկո Պոլո]]ն, ով 13-րդ դարին եղել է [[Արևմտյան Հայաստան]]ում, իր «Գիրք աշխարհի զանազանության շուրջ» աշխատության 11-րդ գլխում անդրադառնում է հայերի ապրելակերպին և նշում հետևյալը.
 
''Այստեղ, ինչպես գիտեք, արտադրվում են աշխարհի ամենաբարակ և ամենագեղեցիկ գորգերը, հյուսվում են նաև կարմիր և այլ գույների ընտիր և հարուստ գործվածքներ։ Պատրաստվում են նաև շատ այլ արտադրանքներ''<ref>[http://www.vostlit.info/Texts/rus3/Polo/frametext2.htm Марко Поло, «Книга о разнообразии мира», глава XXI]</ref>։|}}
 
===XVII—XIX դդ.===