«Ֆրանսուա Տրյուֆո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 31.
 
== Կենսագրություն ==
Ֆրանսուա Տրյուֆոն ծնվել է 1932 թվականին [[Փարիզ]]ում: Որպես արտամուսնական կապից ծնված երեխա` հորը չի ճանաչել: Մայրը` Ժանին, ով «Իլյուստրասիոն» թերթի քարտուղարն էր, երեխային հանձնել է ստնտուի: [[1933]] թվականին Ժանին ամուսանում է ճարտարապետական ընկերության գծագրիչ Ռոլան Տրյուֆոյի հետ ([[1934]] թվականի գարնանը նրանք որդին են ունենում, սակայն երեխան 2 ամիս անց մահանում է), ով որդեգրում է Ֆրանսուային և նրան է տալիս իր ազգանունը: Տրյուֆոն մեծացել է տատիկի խնամակալության ներքո, ում շնորհիվ ծանոթացել է գրքերի ու երաժշտության հետ: Տատիկի մահից հետո, 10 տարեկան հասակում տեղափոխվում և բնակվում է մոր և խորթ հոր հետ: Տանը սենյակ չունենալու պատճառով քնում էր միջանցքում<ref name="New Wave Film Encyclopedia">{{cite web|url=http://www.newwavefilm.com/french-new-wave-encyclopedia/francois-truffaut.shtml |title=FRANCOIS TRUFFAUT – French New Wave Director |publisher=Newwavefilm.com |accessdate=6 February 2012}}</ref>: Ռոլան Տրյուֆոյի օրագիրը գտնելով` տեղեկանում է, որ նա իր հարազատ հայրը չէ: Երբ [[1962]] թվականին ծնողները բաժանվեցին, [[1968]] թվականին Ֆրանսուան դիմեց խուզարկուի օգնությանը` փորձելով գտնել կենսաբանական հորը: Հետախուզության արդյունքում պարզվեց, որ, հնարավոր է, նրա հայրը [[Պորտուգալացիներ|պորտուգալական]] ծագումով [[հրեա]] ատամնաբույժ Ռոլան Լևին է, ով ապրել է Փարիզում և պատերազմական ժամանակահատվածում նացիստական զորքերի ժամանման հետ տեղափոխվել է Տուրա: Խուզարկուն բացահայտել էր նաև, որ Լևին ամուսանցել է Անդրե Բլյումի հետ, և նրանք ունեցել էեն երկու երեխա: Ֆրանսուայի մոր կողմից ազգականները ժխտում էին այդ բացահայտումը, սակայն նա հակված էր հավատալու այդ վարկածին<ref>{{cite book|url=http://books.google.com/books?id=UtDWnNzi3jMC&pg=PA94&dq=%22Francois+Truffaut%22+%22a+dentist+from%22&hl=en&ei=jEH1TdbFM-fn0QH1-KC_AQ&sa=X&oi=book_result&ct=result&resnum=1&ved=0CCoQ6AEwAA#v=onepage&q=%22Francois%20Truffaut%22%20%22a%20dentist%20from%22&f=false |title=François Truffaut: film author 1932–1984 – Robert Ingram, Paul Duncan |publisher=Google Books |accessdate=6 February 2012}}</ref>:
 
Մոր և խորթ հոր հետ ապրելիս Տրյուֆոն աշխատում էր ազատ ժամանակը դրսում ընկերների հետ անցկացնել տանը չլինելու համար: Նրա լավագույն ընկերը վաղ տարիքից մինչև մահ եղել է Ռոբեր Լյաշենը, ով Տրյուֆոյի «400 հարված» ֆիլմում դարձավ Անտուան Դուանել Ռենե Բեժեի ընկերոջ նախատիպը, ինչպես նաև մի քանի ֆիլմերում հանդես եկավ որպես ասիստենտ: Ութ տարեկան հասակում Ֆրանսուան առաջին անգամ դիտեց Աբել Գանսի «Կորուսյալ դրախտ» ֆիլմը: Այս ֆիլմից հետո նա տարվեց կինոյով և դասերից հաճախ բացակայում էր ու լինում կինոսրահներում: 14 տարեկան հասակում նա որոշեց ինքնուրույն ապրել և հեռացավ դպրոցից: Նրա պատանեկան «ակադեմիական» նպատակներից մեկն էր օրը երեք ֆիլմ դիտել և շաբաթական երեք գիրք կարդալ: