«Զեեմանի էֆեկտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
'''Զեեմանի երևույթ''' կամ '''Զեեմանի էֆեկտ''', մագնիսական դաշտի ազդեցությամբ սպեկտրային գծերի տրոհումը բաղադրիչների՝ կապվածատոմի էներգետիկ մակարդակների ճեղքման հետ։ Հայտնաբերել է [[Պիտեր Զեեման]]ը (1896) մագնիսական դաշտում նատրիումի գոլորշիների լուսարձակումը հետազոտելիս։ Զեեմանի երևույթը դիտելու համար օգտագործվում է Սպեկտրային գծի բաղադրիչների քանակը, փոխդասավորությունը, բևեռացումը և ինտենսիվությունը կախված են էներգետիկ մակարդակների կառուցվածքից, մագնիսական դաշտի լարվածությունից և դիտման ուղղությունից։
[[File:Explanation of how the magnetic field on a star affects the light emitted.webm|մինի]]
 
Պարզագույն դեպքում, մագնիսական դաշտին ուղղահայաց ուղղությամբ դիտելիս,ստացվում է տրիպլետ ν<sub>o</sub>+Δν, ν<sub>o</sub> և ν<sub>o</sub>—Δν հաճախականություններով, ընդ որում սկզբնական V<sub>o</sub> հաճախականությամբ բաղադրիչների Էլեկտրական վեկտորի տատանումները զուգահեռ են մագնիսական դաշտի H լարվածությանը (π-բաղադրիչ), իսկսիմետրիկ տեղաշարժված երկու բաղադրիչներինը՝ ուղղահայաց են H-ին (σ-բաղադրիչներ)։ Մագնիսական դաշտիուղղությամբ դիտելիս ստացվում է ν<sub>օ</sub>+ Δν և ν<sub>o</sub>—Δν դուբլևտը (2 գիծ)։ Մեծ հաճախականությամբ բաղադրիչը բևեռացված է աջ, իսկ Փոքր հաճախականությամբ բաղադրիչը՝ ձախ շրջանով։ Տրոհման այսպիսի պատկեր (պարզ կամնորմալ Զեեմանի երևույթ) ստացվում է միայնառանձին սպեկտրային գծերի համար,ինչպես նաև ևզոր մագնիսական դաշտում (Պաշեն-Բակի երևույթ)։
[[Պատկեր:Pieter Zeeman.jpg|մինի|ձախից|[[Պիտեր Զեեման]]]]
 
ԸնդհանուրդեպքումԸնդհանուր դեպքում դիտվում է բարդ կամ անոմալ Զ․Զեեմանի ե․՝էֆեկտ՝ առաջանում են սկզբնականգծի նկատմամբ սիմետրիկ տեղաշարժված π և օ հավասաբահեռ բաղադրիչների խմբեր։ Զեեմանի երևույթի առաջիև տեսական բացատրությունը տվել է Տ․ Լորենցը։ Ըստ դասական էլեկտրոնային տեսության, ատոմում առաձգականորեն կապված Էլեկտրոնի տատանումների v<sub>օ</sub> հաճախականությունը արտաքին մագնիսական H դաշտի ազդեցությամբ Փոխվում է Δv= (1 e/ 4πc m) H մեծությամբ (e-ն և m-ը Էլեկտրոնի լիցքը ն զանգվածն են, c-ն լույսի արագությունն Է)։ Զեեմանի էֆեկտի ամբողջական բացատրությունը տալիս է քվանտային տեսությունը, ըստ որի Էներգետիկ մակարդակների ճեղքումը պայմանավորված է ատոմի շարժման քանակի մեխանիկական մոմենտի և դրա հետ կապված մագնիսական p, մոմենտի առկայությամբ։ մագնիսական դաշտում կարող է դասավորվել միայն որոշակի ձևով, նրա հնարաւխր դասավորությունների թիվը հավասար է Էներգետիկ մակարդակի այլասերման աստիճանին, այսինքն՝ տվյալ E Էներգիայով ատոմի հնարավոր վիճակների թվին։
 
Մագնիսական դաշտում ս-ի յուրաքանչյուր դասավորությանը համապատասխան՝ ատոմը ձեռք է բերում լրացուցիչ էներգիա, որի շնորհիվ այլասերումը վերանում է, և մակարդակը ճեղքվում է մի շարք հավասարահեռ ենթամակարդակների։ Քվանտային անցումները տարբեր մակարդակների ենթամակարդակների միջև պայմանավորում են Զեեմանի սպեկտրայինգծերիհամար։Ռադիոսպեկտրոսկոպիայի մեթոդներով կարելի է դիտել նաև ստիպողական մագնիսական քվանտային անցումները միևնույն մակարդակի ենթամակարդտկների միջև։ Զեեմանի երևույթը դիտվում է նաև մոլեկուլևևրի և բյուրեղևերի սպեկտըրներում։ Զեեմանի երևույթը կիրառվում է տիեզերական օբյեկտների մագնիսական դաշտերի չափմանհամար, սպեկտրոսկոպիայում, քվանտային Էլեկտրոնիկայի սարքավորումներում: