«Ռասա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 10.
Մարդաբանության մեջ հստակությամբ զատորոշվում են երեք հիմնական կամ մեծ ռասաներ` [[նեգրոիդ ռասա]] (սև), [[եվրոպոիդ ռասա]] (սպիտակ) և [[մոնղոլոիդ ռասա]] (դեղին): Սակայն արդի մարդկության ոչ բոլոր խմբերն են պատկանում այդ երեք ռասաներին: Օրինակ, [[ավստրալացիներ]]ը, [[մելանեզացիներ]]ը, [[հնդկացիներ]]ը, [[բուշմեններ]]ը, [[պոլինեզացիներ]]ը, [[այներ]]ը, [[վեդդաներ]]ը և ուրիշ խմբեր դիտվում են կամ երեք մեծ ռասաներից դուրս, կամ դրանց միջև ընկած միջանկյալ ձևեր, կամ դրանցից մեկից առանձնացված տիպեր և այլն:
 
Սկզբնապես հարավ-արևմտյան [[Ասիա]]յում, հյուսիսային [[Աֆրիկա]]յում և [[Եվրոպա]]յում ձևավորված եվրոպոիդ ռասաներին բաժանում են երեք գլխավոր խմբերի. հարավայինը բնորոշվում է մուգ [[մաշկ]]ով, գորշ և կապույտ [[աչք]]երով, խարտյաշ և բաց խարտյաշ [[մազեր]]ով, իսկ միջանկյալը` չափավոր գունավորմամբ: Մաշկի, աչքերի և մազերի գույնով, դեմքի կառուցվածքով, ուղեղագանգի համամասնություններով և մի քանի այլ հատկանիշներով մարդաբանները եվրոպոիդների մեջ առանձնացնում են զանազան տեղային կամ այսպես կոչված` երկրորդ կարգի ռասաներ: Հարավային եվրոպոիդներին, նկատի ունենալով նրանց արեալը, անվանում են հնդ-միջերկրածովյան ռասա: Դրանց հարաբերականորեն երկայնագանգ [[պոպուլյացիա]]ների մեջ առանձնացվում են` բուն միջերկրածովյանը (արևմուտքում) և հնդ-աֆղանականը (արևելքում), կարճագանգ հարավային եվրոպոիդների կազմում ` ադրիատիկյանը կամ դինարյանը, առաջավորասիականը ([[արմենոիդ ռասա | արմենոիդ]]) և պամիրաֆերգանականը: Ըստ մաշկի գունավորման` միջանկյալ եվրոպոիդներին (մեծամասամբ կարճագանգ) ստորաբաժանում են` ալպիական, միջին եվրոպոիդներ և այլն: Միջնաերկայնագանգ և բաց գույնի եվրոպոիդներին նախկինում բնորոշում էին իբրև հյուսիսային կամ [[նորդյան ռասա]], իսկ առավել կարճագանգերին` [[բալթիական ռասա]]: Որոշ մարդաբաններ բոլոր բաց գույնի եվրոպոիդներին ստորաբաժանում են հյուսիս-արևմտյանի և հյուսիս-արևելյանի. վերջինիս ձևավորմանը հավանաբար մասնակցել են [[Անդրուրալ]]ից Եվրոպա թափանցած մոնղոլոիդ պոպուլյացիաները:
 
Իրենց արեալի արևելյան սահմաններում եվրոպոիդները հնագույն ժամանակներից փոխազդեցության մեջ են եղել մոնղոլոիդների հետ: Նրանց վաղ միախառնման (սկսվել է հավանաբար, դեռևս միջին [[քարի դար]]ում) հետևանքով, [[Սիբիր]]ի հյուսիս-արևմուտքում և Եվրոպայի ծայր արևելքում կազմավորվել է [[ուրալյան ռասա]]ն, որին բնորոշ է միջանկյալ մոնղոլոիդա-եվրոպոիդյան հատկությունների զուգորդումը որոշ ուրույն գծերի հետ (օրինակ` կճատ քթի): Ուրալյան ռասային շատ հատկանիշներով մոտիկ է [[լապոնոիդ ռասա]]ն: Շատ մարդաբաններ նույնիսկ այդ երկու ռասաներին միացնում են (ուրալա-լապոնոիդյան): Հետագայում (մթ առաջին դարերից) [[Ուրալ]]ի և [[Ենիսեյ]]ի միջտափաստանային գոտում եվրոպոիդների և մոնղոլոիդների միախառնման ընթացքում ձևավորվում է հարավսիբիրական ռասան (բնորոշվում է չափազանց լայն դեմքով և արտահայտված կարճագանգությամբ): Միջին դարերում [[Միջին Ասիա]]յի տարածքում կազմավորվում են նոր` եվրոպոիդա-մոնղոլոիդյան խառը պոպուլյացիաներ: Բուն մոնղոլոիդները Ասիայում ստորաբաժանվում են երկու գլխավոր խմբերի` մայրցամաքային և խաղաղօվկիանոսյան. առաջինը երկրորդից տարբերվում է առավել բաց գույնի մաշկով, մազերի ու աչքերի գունաթափման որոշ հակումով, դեմքի խոշորությամբ, հարթակզակությամբ, առավել բարակ շուրթերով: Մայրցամաքային մոնղոլոիդների կազմում զատվում են սիբիրյան կամ հյուսիսասիական և միջինասիական ռասաները: [[Մայրցամաք]]ային և խաղաղօվկիանոսյան մոնղոլոիդների միջև միջանկյալ դիրք է գրավում արկտիկական (էսկիմոսյան) ռասան (բնորոշվում է ծայրահեղ բարձր ու լայն դեմքով, առաջածնոտության հակումով և շատ նեղ քթով): Խաղաղօվկիանոսյան մոնղոլոիդների բարձր, բայց համեմատաբար նեղ դեմքով հյուսիսային խմբերը միավորվում են հեռավոր-արևելյան կամ արևելաասիական ռասայի մեջ: Ասիական ծագում ունեցող ամերիկյան մոնղոլոիդների դասակարգումը շատ է բարդացված, քանի որ գաղութարարների ձեռքով ոչնչացվել են հնդկացիների շատ խմբեր, քշվել բնակության սկզբնական վայրից կամ խառնվել եվրոպացիների ու աֆրիկացիների հետ: Հարավասիական կամ [[մալայան ռասա]]յի մեջ մտնող խաղաղօվկիանոսյան մոնղոլոիդների հարավային խմբերը դրսևորում են բավականին ավստրալոիդյան առանձնահատկություններ (ալիքավոր մազեր, երբեմն մորուքի ու մարմնի փարթամ մազեր, մուգ մաշկ, ցածր դեմք, համեմատաբար լայն [[քիթ]], հաստավուն շուրթեր և այլն): Թվարկած հատկանիշներից շատերը յուրահատուկ են [[ճապոնացիներ]]ին, որոնց ռասայական կազմի ձևավորմանը մասնակցել են մոնղոլոիդ և ավստրալոիդ բաղադրատարրերը (վերջիններս հավանաբար մասամբ կապված են այներին):
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռասա» էջից