«Ռասա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
Ռասա բառը, որ հավանաբար առաջացել է [[արաբերեն]] ռաս (գլուխ, սկիզբ) արմատից, առաջին անգամ արդի իմաստով գործածել է ֆրանսիացի մարդաբան Ֆ. Բեռնյեն: Գլխավորապես ելնելով արտաքին կազմաբանական հատկանիշներից` 18-20-րդ դարերում առաջարկվել են ռասաների բազմաթիվ դասակարգումներ:
 
Մարդաբանության մեջ հստակությամբ զատորոշվում են երեք հիմնական կամ մեծ ռասաներ` [[նեգրոիդ ռասա]] (սև), [[եվրոպոիդ ռասա]] (սպիտակ) և [[մոնղոլոիդ ռասա]] (դեղին): Սակայն արդի մարդկության ոչ բոլոր խմբերն են պատկանում այդ երեք ռասաներին: Օրինակ, [[ավստրալացիներ]]ը, [[մելանեզացիներ]]ը, [[հնդկացիներ]]ը, [[բուշմեններ]]ը, [[պոլինեզացիներ]]ը, [[այներ]]ը, [[վեդդաներ]]ը և ուրիշ խմբեր դիտվում են կամ երեք մեծ ռասաներից դուրս, կամ դրանց միջև ընկած միջանկյալ ձևեր, կամ դրանցից մեկից առանձնացված տիպեր և այլն:
 
Սկզբնապես հարավ-արևմտյան [[Ասիա]]յում, հյուսիսային [[Աֆրիկա]]յում և [[Եվրոպա]]յում ձևավորված եվրոպոիդ ռասաներին բաժանում են երեք գլխավոր խմբերի. հարավայինը բնորոշվում է մուգ [[մաշկ]]ով, գորշ և կապույտ [[աչք]]երով, խարտյաշ և բաց խարտյաշ [[մազեր]]ով, իսկ միջանկյալը` չափավոր գունավորմամբ: Մաշկի, աչքերի և մազերի գույնով, դեմքի կառուցվածքով, ուղեղագանգի համամասնություններով և մի քանի այլ հատկանիշներով մարդաբանները եվրոպոիդների մեջ առանձնացնում են զանազան տեղային կամ այսպես կոչված` երկրորդ կարգի ռասաներ: Հարավային եվրոպոիդներին, նկատի ունենալով նրանց արեալը, անվանում են հնդ-միջերկրածովյան ռասա: Դրանց հարաբերականորեն երկայնագանգ [[պոպուլյացիա]]ների մեջ առանձնացվում են` բուն միջերկրածովյանը (արևմուտքում) և հնդ-աֆղանականը (արևելքում), կարճագանգ հարավային եվրոպոիդների կազմում ` ադրիատիկյանը կամ դինարյանը, առաջավորասիականը ([[արմենոիդ]]) և պամիրաֆերգանականը: Ըստ մաշկի գունավորման` միջանկյալ եվրոպոիդներին (մեծամասամբ կարճագանգ) ստորաբաժանում են` ալպիական, միջին եվրոպոիդներ և այլն: Միջնաերկայնագանգ և բաց գույնի եվրոպոիդներին նախկինում բնորոշում էին իբրև հյուսիսային կամ [[նորդյան ռասա]], իսկ առավել կարճագանգերին` [[բալթիական ռասա]]: Որոշ մարդաբաններ բոլոր բաց գույնի եվրոպոիդներին ստորաբաժանում են հյուսիս-արևմտյանի և հյուսիս-արևելյանի. վերջինիս ձևավորմանը հավանաբար մասնակցել են [[Անդրուրալ]]ից Եվրոպա թափանցած մոնղոլոիդ պոպուլյացիաները:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռասա» էջից