«Արսամեա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Արսամեա''' , քաղաք Կոմագենե երկրում, Եփրատի աջակողմյան վտակ Կյահտա (Նյումփայոս) գետի վեր...»:
 
No edit summary
Տող 1.
'''Արսամեա''' , [[քաղաք]] [[Կոմագենե]] երկրում, [[Եփրատ]]ի աջակողմյան վտակ Կյահտա (Նյումփայոս) [[գետ]]ի վերին ավազանում, այժմյան Էսկի- Քյահտա [[գյուղ]]ի տեղում։ Հիմնադրել է [[Կոմագենե]]ի և [[Ծոփք]]ի [[թագավոր]] [[Երվանդունի Արշամ]]ը, մ․ թ․ ա․ 3-րդ դարի [[40]]- [[30]]- ական թվականներ։ [[1953]] թվականի, [[1954]] [[թվական]]ի և [[1956]] թվականի[[թվական]]ի պեղումների[[պեղում]]ների ընթացքում Արսամեայում հայտնաբերվել են հելլենիստական ժամանակաշրջանի պաշտամունքային հուշարձաններ, ստորերկրյա ժայռափոր [[դահլիճ]]՝ քառակուսի հիմքով և գմբեթավոր տանիքով, խճանկարներ, սալանման կոթողներ, որոնք ունեն բարձրաքանդակներ և արձանագրություններ, կնոջ [[արձան]]ի [[գլուխ]], [[քար]]ե [[գործիք]]ներ, կավանոթներ, [[դրամ]]ներ։
 
== Գտածոներ ==
 
Գտածոները վերաբերում են մ․ թ․ ա․ առաջին դարի կեսին։ Հայտնաբերվել է նաև Կոմագենեի[[Կոմագենե]]ի [[թագավոր]] Անտիոքոս Առաջինի (մ․ թ․ ա․ 69- 34 թվակններ) վիմագիր հրովարտակը՝ հոր՝ Միհրդատեսի պաշտամունքի պահպանման մասին։ Արսամեայում գտնվել են Միհրի և թագավորի ողջագուրումը պատկերող երկու կոթող, ինչպես նաև Միհրի ժայռափոր մեհյանը։ Շինությունները կրում են ուրարտական շինարվեստի ազդեցությունը։ Կոթողների վրա պատկերված տարազները[[տարազ]]ները ընդհանրություն ունեն հայկականի հետ։ [[Տիգրան Բ]]-ի օրոք Արսամեան մտել է Հայոց թագավորության կազմի մեջ։ Արսամեա անունով հայտնի է մի այլ [[քաղաք]] ևս Կոմագենեում[[Կոմագենե]]ում, Եփրատի[[Եփրատ]]ի ավփնափին, այժմյան Գյառգյառ կոչվող վայրում։ Այս Արսամեան նույնպես հիմնել է [[Արշամ]]ը։ [[Քաղաք]]ում գտնվել է Անտիոքոս Արսամեայի արձանագրությունը, որից երևում է, որ վերջինս Արսամեայում հիմնել է մեհյան և իր նախնիների համար սահմանել հատուկ պաշտամունք։
 
== Գրականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արսամեա» էջից