«GIF»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
 
== Անվան արտասանությունը ==
«Ջիֆ», անունն այսպես էին արտասանում ձևաչափի ստեղծողները {{IPA|/dʒɪf/}}<ref>http://lenta.ru/news/2013/05/22/jif/|title={{lang-ru|Формат «ГИФ» оказался форматом «ДЖИФ»}}</ref>: Բայց և այնպես անգլալեզու աշխարհում լայն կիրառություն ունի «գիֆ» արտասանությունը {{IPA|/gɪf/}}, հիմնված նրան, որ GIF —ը {{lang-en| Graphics Interchange Format}} հապավումն է: Ըստ Օքսֆորդի անգլերեն բառարանի<ref>http://dictionary.oed.com/cgi/entry/50292950?</ref> և Ամերիկյան ժառանգության բառարանի<ref>http://dictionary.reference.com/browse/GIF|title={{lang-en|American Heritage Dictionary}}</ref> երկու տարբերակն էլ համարվում են ճիշտ:
 
== Օգտագործման բնագավառը ==
Տող 13.
 
=== Պատկերի անիմացում ===
Gif ձևաչափը օժանդակում է անիմացիոն պատկերներ: Դրանք իրենցից ներկայացնում են մի քանի ստատիկ կադրերի հաջորդականություն, ինչպես նաև տեղեկություն այն մասին, թե յուրաքանչյուր կադրը որքան ժամանակ պետք է երևա էկրանին: Անիմացիան կարող է լինել ցիկլային ({{lang-en|oop}}), երբ վերջին կադրին հաջորդում է առաջին կադրի վերարտադրությունը:
 
GIF անիմացիան օգտագործում է թափանցիկությունը, որպեսզի չպահպանի հերթական կադրն ամբողջությամբ, այլ միայն նախկինի համեմատ փոփոխությունները:
Ոչ փաստաթղթային, բայց օժանդակող հնարավորություն է հանդիսանում մեծաթիվ գույների պահպանումը կադրերի միջև զրոյական ուշացումով անիմացվախ GIF-ի միջոցով: Այդ դեպքում հաղթահարվում է 256 գույնի սահմանափակումը. յուրաքանչյուր կադր պարունակում է իր ներկապնակը:
 
=== Խտացումը ===
GIF-ն օգտագործում է խտացման LZW ձևաչափը: Այսպիսով, լավ խտացվում են պատկերները, որոնք ունեն կրկնվող հատվածներ, հատկապես նրանք, որոնցում շատ են հորիզոնական միագույն փիքսելները:
 
[[LZW]] խտացման ալգորիթմը վերաբերվում է առանց կորստի խտացման ձևաչափերին: Դա նշանակում է, որ GIF-ից վերականգնված տվյալները ճշտությամբ կհամապատասխանեն փաթեթավորվածին: Հարկ է նշել, որ սա ճիշտ է ներկապնակով 8-[[բիթ]]անոց պատկերների համար: Գունավոր լուսանկարի համար կորուստները պայմանավորված են 256 գույնի անցմամբ:
 
LZW մեթոդը [[1978 թվական]]ին մշակել են [[հրեա]]ներ Աբրահամ Լեմպելը և Յակոբ Զիվը, իսկ ավելի ուշ [[ԱՄՆ]]-ում Թերի Վելչը ավարտին է հասցրել այն: LZW-ն նիշքում խտացնում է տվյալները նույնանման հաջորդականությունների (դրանց անվանում են փուլեր) որոնման միջոցով: Հայտնաբերված հաջորդականությունները պահպանվում են աղյուսակներում, դրանց տրվում են ավելի կարճ մարկերներ (բանալիներ):
 
LZW մեթոդը այնպես, ինչպես [[RLE]] մեթոդը, լավ է գործում միասեռ, խանգարումներից զերծ գույների հատվածում, այն գործում է RLE-ից շատ ավելի լավ, կամայական գրաֆիկական տվյալների խտացման դեպքում, բայց [[կոդավորում]]ը և բացումն ընթանում են դանդաղ:
 
=== Միահյուսված GIF ===
GIF ձևաչափը թույլատրում է տվյալների միահյուսված պահպանում: Տողերն այս դեպքում բաշանվում են խմբերի, փոխվում է նիշքում տողերի պահպանման հաջորդականությունը: Բեռնման ընթացքում պատկերը հայտնվում է աստիճանաբար` մի քանի անցումով: Ի շնորհիվ դրա, ունենալով նիշքի միայն մի մասը, կարելի է տեսնել պատկերն ամբողջությամբ, բայց ավելի ցածր թույլտվությամբ:
 
Միահյուսված GIF-ում սկզբում գրանցվում են տողերը` 1,9,17 և այլն: Այսպիսով բեռնելով տվյալների 1/8-ը օգտագործողը կարող է պատկերացում կազմել ամբողջ պատկերի մասին: Երկրորդ անցումով հետևում են 5,13,21,... տողերը, պատկերի թույլտվությունը բրաուզերում կրկնակի մեծանում է: Վերջապես, երրորդ, չորրորդ անցումները փոխանցում են (3, 7, 11, 15, 19…) և (2, 4, 6, 8, …): Այսպիսով, մինչ նիշքի բեռնումը օգտագործողը կարող է որոշել, թե ինչ է ներսում և որոշել, սպասել նիշքի ամբողջական բեռնմանը, թե ոչ: Միահյուսված գրանցումը աննշան մեծացնում է նիշքի չափը, բայց դա որպես կանոն, արդարացնում է ձեռք բերած հատկությունը:
 
GIF-ում օգտագործվող դիմակ.
1
4
3
4
2
4
3
4
 
 
== Պատմություն==
Գոյություն ունի GIF ձևաչափի 2 դասակարգում` GIF 87a և GIF 89a:
 
Առաջին դասակրգումն ստեղծվել է [[1987 թվական]]ին CompuServe ընկերության կողմից, հնացած RLE ձևաչափի փոխարինման համար: GIF դարձավ հայտնի համացանցի զարգացման հետ, քանի որ թույլ էր տալիս վեբ-էջերում օգտագործել այլ ձևաչափերի համեմատ ավելի սեղմ (նիշքի չափով) նկարներ: Չնայած այժմ ձևաչափը հնացել է և նրա փոխարինման համար ստեղծվել է PNG ձևաչափը, այն նախկինի նման լայնորեն օգտագործվում է: GIF ձևաչափը պահանջված է այսպես կոչված սինեմագրաֆների ստեղծման համար:
 
== Այլընտրանք ==
Գոյություն ունի 2004 թվականին ստեղծված, 2007 թվականից Mozilla Firefox բրաուզերում աշխատող APNG ձևաչափը, որն օգտագործում է 24 բիթանոց գույներ և 8-բիթանոց կիսաթափանցիկություն: Որոշ ծրագրեր և ընդլայնումներ ևս օժանդակում են APNG ձևաչափը:
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/GIF» էջից