«Միխայիլ Մատյուշկին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (7) oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 1.
'''Մատյուշկին Միխայիլ Աֆանասևիչ Մատյուշկին''' ([[1676]]-[[1737]] թվականներ), ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-անշեֆ ([[1726]] թվականից հետո)։
 
Եղել է [[Պետրոս I]]-ի արտաքին քաղաքականության կողմնակիցներից, ակտիվորեն մասնակցել նրա մղած ռազմական գործողություններին (Ազովի, Սև, Բալթիկ, Կասպից ծովերը կատարած արշավանքներին)։ Պարսկական արշավանքի ժամանակ, որպես 4 գնդից կազմված զորախմբի հրամանատար, մասնակցել է [[Ապշերոնյան]] թերակղզում մղված մարտերին, հատկապես աչքի ընկել [[Բաքու|Բաքվի]] գրավման ([[1723]] թվականի հուլիսին) մարտերում։ Մատյուշկինի կորպուսում են գործել Հայկական էսկադրոնը և [[Հայ]]-վրացական միացյալ էսկադրոնը։ Մատյուշկինի անմիջական նախաձեռնությամբ հայազգի մարտիկներին [[1725]] թվականին շնորհվել են զինվորական աստիճաններ, հայկական զորամասերը ընդգրկվել են ռուսական ինտենդանտական սպասարկման մեջ։ Մատյուշկինը սերտ կապեր է հաստատել Արցախի հայ ազատագրական շարժման գործիչների հետ։ Պետրոս I-ի մահից ([[1725]] թվական) հետո, երբ [[Եկատերինա I]] հրաժարվել է շարունակել նրա Արևելյան քաղաքականությունը, Մատյուշկինը հրաժարականով հեռացել է [[Կովկաս]]ից։