«Էլեկտրաշարժ ուժ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''էլեկտրաշարժ ուժ (ԷԼՇՈՒ)''', սկալյար [[ֆիզիկական մեծություն]], բնաթագրվում է հաղորդիչ փակ կոնտուրով միավոր լիցքի տեղափոխման համար կողմնակի ուժերի (լիցքավորված մասնիկներն ուղղորդված շարժման մեջ դնող, դրական և բացասական լիցքերն իրարից անջատող, ոչ էլեկտրաստատիկ բնույթի ուժեր) կատարած աշխատանքով: Հավասար է էլեկտրական շղթայի արտաքին և ներքին տեղամասերի լարման անկումների հանրահաշվական գումարին:
 
Էլշու-ն թվապես հավասար է այն աշխատանքին, որ կատարում են կողմնակի ուժերը միավոր դրական լիցքն ամբողջ փակ շղթայով տեղափոխելիս:`
:<math>\boldsymbol \varepsilon= \frac{A_1}{\Delta q}</math>
որտեղ <math>\boldsymbol A_1</math> -ը կողմնակի ուժերի կատարած աշխատանքն է:
 
Քանի որ փակ շղթայով ստացիոնար [[էլեկտրական դաշտ]]ի աշխատանքը 0 է, ապա կարելի է ասել, որ կողմնակի ուժերը աշխատանք են կատարում ոչ թե ամբողջ շղթայում, այլ միայն [[հոսանքի աղբյուր]]ի ներսում: Ուստի էլեկտրաշարժ ուժ հասկացությամբ կարելի է բնութագրել նաև հոսանքի աղբյուրները: Գալվանական տարրի էլեկտրաշարժ ուժը օրինակ բնութագրում է այն աշխատանքը, որ կատարում են քիմիական բնույթի կողմնակի ուժերը միավոր դրական լիցքը գալվանական տարրի ներսում աղբյուրի բացասական բևեռից դեպի դրական բևեռ տեղափոխելիս:
 
Էլշու-ի առաջացման հիմքում ընկած է էներգիայի փոխակերպման (մեխանիկական, քիմիական, ջերմային էներգիայի փոխակերպումը էլեկտրականի) երևույթը:
Էլեկտրաշարժ ուժը [[Միավորների Միջազգայինմիջազգային համակարգումհամակարգ]]ում չափվում է [[Վոլտ (չափման միավոր)|վոլտերով]]երով<ref>http://www.learnpro.am/part/5326/9</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
{{ՀՍՀ}}
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Էլեկտրականություն]]
[[Կատեգորիա:Ֆիզիկական մեծություններ]]