«Ռավալպինդի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Բնակավայր}}
'''Ռավալպինդի''', քաղաք [[Պակիստան]]ի [[Փենջաբ]] նահանգում, Լեխ գետի ափին։ Երկրի տնտեսական, մշակութային, առևտրաարդյունաբերական կարևոր կենտրոնն ու տրանսպորտային հանգույցն է։ 615 հազար բն․ ([[1978]])։ Կա նավթարդյունահանություն, սննդհամի, տեքստիլ, կոշիկի, քիմիադեղագործական, նավթավերամշակման, մետաղամշակման, մեքենաշինական, ցեմենտի արդյունաբերություն, տնայնագործություն։ Մ․ թ․ ա․ Ռավալպինդիի տեղում, հավանաբար եղել է Հաջիպուր հին քաղաքը։ Միջին դարերում այն ավերել են մոնղոլները։ Հետագայում քաղաքը վերականգնվել է։ [[1849]] թվականին Ռավալպինդին գրավել են անգլիական գաղութարարները։ Մինչև [[1947]] թվականը եղել է բրիտանական ռազմաբազա։ [[1962]] թվականի սահմանադրությամբ, Իսլամաբադի կառուցման տարիներին, երկրի ժամանակավոր [[մայրաքաղաք]]ն էր։