«Ալֆրեդ Ադլեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 100.
Ադլերյան հոգեթերապիան թերապևտիկ ուղղություն է, որը զարգացել է Ադլերի գիտական գաղափարների հիման վրա և որի հիմնադիրը համարվում է հենց Ալֆրեդ Ադլերը <ref>Kratochvil, S. (2003). Podstawy psychoterapii. Poznań: Zysk i S-ka Wydawnictwo.</ref><ref>Малкина-Пых И.Г. (2008). Справочник практического психолога, М.: Эксмо.</ref>։ Ադլերյան հոգեթերապիայի ուսուցման և զարգացման կարևոր կենտրոններից է Ադլերի անվան պրոֆեսիոնալ հոգեբանության դպրոցը [[Չիկագո]]յում, [[ԱՄՆ]] <ref>[http://www.adler.edu/ Adler School of Professional Psychology]</ref>։
=== Թերապևտիկ նպատակներ ===
[[Պատկեր:A gaunt adolescent consults a weary specialist. Colour proce Wellcome V0011946.jpg|250px|մինի|աջից]]
Ադլերյան խորհրդատվությունը հիմնվում է այցելուի և խորհրդատուի միջև համագործակցային համաձայնության վրա: Թերապևտիկ գործընթացը ներառում է փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերությունների հաստատում, [[անձ]]ի և կենսակերպի հոլիստական ուսումնասիրություն և գնահատում, սխալ նպատակների և ենթադրությունների հայտնաբերում և շտկում: Այս ամենն ուղեկցվում է այցելուի վերակրթությամբ և կյանքի դրական կողմերի հանդեպ վերակողմնորոշմամբ: Թերապիայի հիմնական նպատակը այսելուի պատկանելության զգացման զարգացումն է, սոցիալական հետաքրքրության առաջացումը: Այցելուներին չեն դիտարկում որպես «հիվանդների», ովքեր ունեն «բուժման կարիք»: Ադլերյան թերապևտները ավելի շուտ [[անձնային աճ]]ի մոդելի կողմնակիցներն են, քան բժշկական մոդելի: Թերապևտիկ գործընթացն ուղղված է ինֆորմացիայի տրամադրմանը, ուսուցմանը, խրախուսմանը: Խրախուսումը դիտարկվում է որպես անձի պատկերացումների փոփոխության ամենաուժեղ միջոց, նպաստում է ինքնավստահության բարձրացմանը: Ադլերյան թերապևտները այցելուին հնարավորություն են տալիս խնդիրը դիտարկել այլ ասպեկտից, այլ հեռանկարում, իսկ այլընտրանքային եղանակի ընտրության մասին որոշումը պատկանում է միայն այցելուին: Համագործակցության մթնոլորտը նպաստում է այցելուի կողմից ինքնասահմանված նպատակների ձեռքբերմանը: Այցելուն սովորում է նոր ձևով նայել իրեն, ուրիշներին և կյանքին: Այցելուին նոր «[[կոգնիտիվ քարտեզ]]ի» տրամադրման գործընթացում թերապևտը օգնում է այցելուի ընկալումների փոփոխությանը: Կարելի է առանձնացնել հետևյալ թերապևտիկ նպատակները՝
* Սոցիալական հետաքրքրության առաջացում,