«Արժեք (Տնտեսագիտություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Աղբյուրներ: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ն,Գ → ն, Գ oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝ )
Տող 6.
== Արժեքի աշխատանքային տեսություն ==
{{Հիմնական|Արժեքի աշխատանքային տեսություն}}
Արժեքի աշխատանքային տեսությունը համակարգվել է անգլիական դասական քաղաքատնտեսության (տնտեսագիտության) ներկայացուցիչների կողմից` հանձինս [[Վիլյամ Պետի]]ի, [[Ադամ Սմիթ]]ի և [[Դավիթ Ռիկարդո]]յի։ Արժեքի աշխատանքային տեսությունը հետագայում զարգացրեց գերմանացի տնտեսագետ [[Կարլ Մարքս]]ը։ Արժեքի աշխատանքային տեսության համաձայն` երկու տարբեր սպառողական հատկություններ ունեցող բարիքների` բարիքների՝ ընդհանրականն այն է, որ դրանք [[մարդ]]ու[[աշխատանք|աշխատանք<nowiki/>ի ]]<nowiki/>արդյունք են։ Հենց արդյունքի մեջ առարկայացած աշխատանքն էլ կազմում է դրա արժեքը։ Երբ փոխանակության ժամանակ, ապրանքները նույն արժեքն ունեն, նշանակում է` առաջին [[բարիք]]ի վրա ծախսվել է այնքան աշխատանք, որքան երկրորդի վրա։ Արդյունքի մեջ առարկայացած աշխատանքը, ըստ [[Կարլ Մարքս]]ի, երկակի բնույթ ունի։ Դա մի կողմից՝ որոշակի (կոնկրետ) աշխատանք է, իսկ մյուս կողմից` վերացական։ Որպես որոշակի աշխատանքի ծախսում ստեղծվում է այս կամ այն սպառողական հատկությամբ արդյունք (հաց, կոշիկ, կոստյում և այլն)։ Արդյունք արտադրողների աշխատանքները տարբեր են։ Այդ տարբերություններն արտահայտվում են հումքի, նյութերի, սարքավորումների, գործիքների, արտադրության բնույթի և պայմանների, ինչպես նաև որոշակի արդյունքի ([[հաց]], [[կոշիկ]], կոստյում և այլն) միջոցով։ Անկախ ծախսված որոշակի աշխատանքի բնույթից` այն իրենից ներկայացնում է մարդկային էներգիայի ([[մկան]]ների, [[ուղեղ]]ի, [[Նյարդային համակարգ|նյարդերի]] և այլն), այսինքն` աշխատանքի ծախսում ընդհանրապես։ Եթե վերացարկում կատարենք որոշակի աշխատանքից, ապա արդյունքում կունենանք աշխատանքի ծախսում ընդհանրապես։ Դա էլ վերացական աշխատանքն է։ Ըստ արժեքի աշխատանքային տեսության մարքսյան մեկնաբանության` արդյունքների փոխանակության ժամանակ հիմք է ընդունվում հենց վերացական աշխատանքը, այսինքն` աշխատանքի ծախսումն ընդհանրապես` անկախ դրա որոշակի ձևից։ Վերացական աշխատանքն էլ կազմում է այս կամ այն արդյունքի արժեքը։ Արժեքն, ըստ Կարլ Մարքսի, արդյունքի մեջ մարմնավորված (բյուրեղացած) վերացական աշխատանքն է։ Յուրաքանչյուր բարիք այս կամ այն որոշակի աշխատանքի արդյունքն է, իսկ փոխանակության ժամանակ հանդես է գալիս որպես վերացական աշխատանքի արդյունք։<ref>К. Маркс «Капитал» т.3, гл. VII — Добавления с.153 «Стоимость всякого товара, — а следовательно, и товаров, из которых состоит капитал, — определяется не тем необходимым рабочим временем, которое заключается в нём самом, а рабочим временем, общественно необходимым для его воспроизводства.»</ref>
<ref>К. Маркс «Капитал» т.3, гл. L с.948 «…стоимость рабочей силы, как и всякого другого товара, определяется рабочим временем, необходимым для её воспроизводства.»</ref>