«Միջաստղային ճամփորդություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: — → - oգտվելով ԱՎԲ
Տող 32.
}}
 
'''Ինտերստե՛լլար''' ({{lang-en|''Interstellar''}} <small> [[ՄՀԱ]]։</small> {{IPA|[ˌɪntəˈstelə]}} - {{lang-hy|''Միջաստղային''}}) - անգլիացի կինոռեժիսոր [[Քրիստոֆեր Նոլան]]ի գիտաֆանտաստիկ ֆիլմն է՝ նկարահանված իր եղբոր՝ [[Ջոնաթան Նոլան]]ի սյուժետի և ամերիկացի [[ֆիզիկոս]] և [[Աստրոնոմիա|աստրոնոմ]]՝ [[Քիփ Թորն]]ի գիտական աշխատությունների հիման վրա։ Ֆիլմը պատմում է մի խումբ գիտնականների մասին, որոնք օգտագործում են նոր հայտնաբերված [[Որդնախոռոչ|տարածաժամանակի թունելը]], որպեսզի շրջանցեն տիեզերքում մարդու թռիչքի սահմանափակումները և նվաճել հսկայական տարածություններ միջաստղային տիեզերանավով։
 
Ի սկզբանե ֆիլմով զբաղվում էր միայն [[Paramount Pictures]]-ը։ Երբ Քրիստոֆեր Նոլանը զբաղեցրեց ռեժիսորական աթոռը, պրոյեկտին միացավ նաև [[Warner Bros.]] ընկերությունը, որը զբաղվում էր Նոլանի վերջին ֆիլմերի վաճառքով։ [[Legendary Pictures]]-ը, որը նախկինում համագործակցում էր Warner Bros.-ի հետ, նույնպես միացավ ծրագրին։ Ֆիլմի արտադրությունով զբաղվեցին Նոլանի [[Syncopy Films]] ընկերությունը և Lynda Obst Productions-ը։ Նոլանը որպես օպերատոր վարձեց շվեյցարացի [[Հոյտե Վան Հոյտեմա]]յին, քանի որ հիմնական օպերատոր [[Ուոլլի Փֆիսթեր]]ը զբաղված էր իր ռեժիսորական դեբյուտով՝ [[Գերակայություն (ֆիլմ)|«Գերակայությամբ»]]։ Ինտերստելլարը նկարահանված է 35 մմ կինոժապավենով և [[IMAX]] ֆորմատով համատեղ։ Նկարահանումները տեղի են ունեցել 2013-ի վերջին՝ [[Կանադա]]յի [[Ալբերտա]] նահանգում, [[Իսլանդիա]]յի հարավային մասում, ինչպես նաև [[Կալիֆոռնիա]]յի [[Լոս Անջելես]] քաղաքում։