«Մուհամմադ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում
չNo edit summary
Տող 4.
Նաև քաղաքական գործիչ և մուսուլմանական համայնքի (ումմա) ղեկավար։ Ստեղծել է ուժեղ և բավականին խոշոր պետություն [[Արաբական թերակղզի|Արաբական թերակղզու]] տարածքում, որը կազմել է [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] հիմքը։
 
Մուհամմադը ծնվել է միջին կարողության վաճառական Աբդալլահ իբն Աբդ ալ-ՄութթալիբիՄուտտալիբի ընտանիքում։ Նրա մայրը՝ Ամինան, ամենայն հավանականությամբ, եղել է հրեադավան։ Երեխայի ծնունդից մի քանի օր հետո , առևտրական հերթական ուղղերթից վերադարձի ժամանակ Յասրիբի մերձակայքում վախճանվում է նրա հայրը՝ Աբդալլահը։ Հոր բացակայության պայմաններում պապը՝ Աբդ ալ-Մուտտալիբը անցկացրեց երեխայի ծննդյան արարողությունը։ Ապագա համշխարհային կրոնի հիմնադրի մանկությունը անցավ շատ բարդ պայմաններում։
 
Վեց ամսական հասակում մայրը՝ Ամինան, ունկնդրելով պապի Աբդ ալ-Մուտտալիբի պահանջներին, Մուհամմադին հանձնում է Բանու Սայյադ ցեղի ստնտուներին։ Հետագայում մարգարեն մեծ ակնածանքով էր հիշում իր ստսնտու Խալիմային։ Մինչև չորս ու կես տարեկան նա մնում է Բանու Սայյադ ցեղի մոտ։ Այնուհետև նրա դաստիարակությունն իր վրա է վերցնում պապը՝ Աբդ ալ-Մուտտալիբը։