«Աբրահամ Ա Աղբաթանեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Աբրահամ Ա Աղբաթանեցի''' (VI[[6-րդ դ.դար]]ի կես, գ.գյուղ Աղբաթանք (Ռշտունիք գավառ) – մոտ [[613]]), Ամենայն հայոց [[կաթողիկոս]] [[607-ից։]] թվականից։ Հաջորդել է [[Մովսես Բ Եղիվարդեցի|Մովսես Բ Եղիվարդեցուն]]։ Նախքան [[կաթողիկոս]] ընտրվելը եղել է [[Ռշտունիք]] գավառի եպիսկոպոսը։ Նրա օրոք է տեղի ունեցել Վրաց եկեղեցու բաժանումը Հայ եկեղեցուց։
 
==Գործունեությունը==
VI–VII6-7-րդ դարերում, ինչպես ողջ քրիստոնյա Արևելքում, այնպես էլ Հայհայ և բյուզանդական եկեղեցիների միջև սրվել էր պայքարը դավանական հարցերի շուրջ։ Այդ պայքարն ընթացել է քաղկեդոնականների և հակաքաղկեդոնականների, նեստորականների և արևելյան եկեղեցիների, այդ թվում՝ Հայ եկեղեցու միջև։ [[Պարսկաստան]]ի և [[Բյուզանդիա]]յի միջև շարունակվող պատերազմում երկու կողմերն էլ ձգտել են իրենց կողմը գրավել քրիստոնյաներին՝ այդ քաղաքականության մեջ մեծ տեղ հատկացնելով դավանության խնդիրներին։ Չնայած արդեն V դարի վերջին նեստորական եկեղեցին Պարսկաստանում պաշտոնապես ճանաչում էր ստացել, սակայն քաղկեդոնականություն ընդունած Բյուզանդիայի ազդեցությունից հայերին հեռացնելու համար Պարսից Խոսրով Բ Փարվեզ թագավորը պաշտպանել է Հայ եկեղեցու հակաքաղկեդոնական դիրքը և խրախուսել հակահունական տրամադրությունները։ Վրկանի մարզպան Սմբատ Բագրատունի Բազմահաղթի (VI[[6-րդ դարիդար]]ի վերջ) միջոցով հեռացնելով Հայաստանի[[Հայաստան]]ի հունաց մասի հակաթոռ Հովհաննես կաթողիկոսին, որին հաստատել էր բյուզանական [[Մավրիկիոս]] կայսրը ([[591-ից]] թվականից), թույլատրել է Հայաստանի մայրաքաղաք և կաթողիկոսանիստ [[Դվին]]ում կառուցել նոր եկեղեցի, իսկ ավելի ուշ՝ Պարսից ժողովում Հայ եկեղեցու դավանանքը ճանաչել է միակ ուղղափառ դավանությունը Պարսից տերության սահմաններում։ Աբրահամ Ա Աղբաթանեցու օրոք պայքարը բյուզանդական և պարսկական կողմնորոշում ունեցող քրիստոնյաների (հայեր, վրացիներ, ասորիներ) միջև շարունակվել է քաղկեդոնական և հակաքաղկեդոնական դավանանքի քողի տակ։ Չնայած Աղբաթանեցու ջանքերին՝ հետ պահել Վրաց Կյուրիոն կաթողիկոսին քաղկեդոնականություն ընդունելուց և հույների հետ դավանական միություն հաստատելուց, այնուամենայնիվ [[608-ին]] թվականին Վրաց եկեղեցին ընդունել է քաղկեդոնականությունը։
 
==Հոգևոր ժառանգությունը==
Այդ շրջանի իրադարձությունների, դավանական թեժ պայքարի կարևոր վավերաթղթեր են «[[Գիրք թղթոց]]ում» (էջ 146–211) պահպանված՝ Աղբաթանեցու եպիսկոպոսական և կաթողիկոսական գործունեությանը վերաբերող թղթերը, շրջաբերական գրությունները՝ ուղղված Վրաց Կյուրիոն կաթողիկոսին, Ցուրտավի Մովսես եպիսկոպոսին, Վրթանես Քերթողին, Վրկանաց մարզպան Սմբատ Բագրատունուն։ Հատկապես Վրաց Կյուրիոն կաթողիկոսին գրած թղթերում Աղբաթանեցին շեշտել է Հայոց, Վրաց և Աղվանից եկեղեցիների միությունը VI[[6-րդ դարիդար]]ի սկզբին, երբ նրանք միասնաբար պայքարել են Հույն եկեղեցու նկրտումների և քաղկեդոնականության դեմ («Գիրք թղթոց», Գ թուղթ, էջ 182–183)։ Հայոց կաթողիկոսն իր թղթերում կարևոր տեղեկություններ է հաղորդել Դվինի [[506]] թվականի Ա ժողովի ընդունած որոշումների, Հայ եկեղեցու հակաքաղկեդոնական դիրքորոշման վերաբերյալ։ Ըստ Աղբաթանեցու, Դվինի Ա ժողովի գլխավոր նպատակը Քաղկեդոնի և քաղկեդոնական խնդիրների հանդեպ Հայ եկեղեցու և նրա ավագությունն ու գահերեցությունն ընդունող Վրաց և Աղվանից եկեղեցիների դավանական դրության պարզեցումն էր, միասնական պաշտոնական դիրքորոշման արտահայտումը։<br/>
Աղբաթանեցու գրություններն օգտագործել են հետագա դարերի հայ պատմիչներն ու մատենագիրները՝ Հայ և Վրաց եկեղեցիների բաժանման դեպքերը շարադրելիս, իսկ [[Ուխտանես]] եպիսկոպոս պատմիչը Աղբաթանեցու 14 թղթերից 11-ը զետեղել է իր «Պատմություն Հայոց» գրքի «Պատմութիւն բաժանման Վրաց ի Հայոց» հատվածում։<br/>
Աղբաթանեցին գրել է նաև դավանական բնույթի ճառեր։