«Անկախություն (մաթեմատիկա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Անկախություն''' , անհակասական տեսության (ձևական հաշվի) դրույթների (բանաձևերի) հատկո...»:
 
No edit summary
Տող 1.
{{այլ|Անկախություն (այլ կիրառումներ)}}
'''Անկախություն''' , անհակասական [[Տեսություն|տեսության]] (ձևական հաշվի) դրույթների (բանաձևերի) հատկություն, ըստ որի ո՛չ տվյալ դրույթը և ո՛չ էլ նրա ժխտումը [[Տրամաբանություն|տրամաբանորեն]] (արտածման կանոններով) չեն բխում տեսության մյուս դրույթների [[համակարգ]]ից։
Նույն իմաստով էլ հասկացվում է տեսության որևէ աքսիոմայի անկախությունը նրա մյուս աքսիոմաների համակարգից։ Անկախության գաղափարը իմաստ ունի միայն անհակասական համակարգի նկատմամբ, քանի որ հակասական համակարգում նրա ամեն մի դրույթ ապացուցվում է։ Աքսիոմաների (անհակասական) համակարգի նկատմամբ որևէ աքսիոմա կլինի անկախ, երբ այն փոխարինելով իր ժխտումով՝ կստացվի նորից անհակասական համակարգ։