«Ռոյ Օրբիսոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
"Roy_Orbison_crop.png" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Revent մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Per c:Commons:Deletion requests/File:Roy Orbison crop.png:
No edit summary
Տող 80.
«''Oh, Pretty Woman''» երգը ոչ միայն լավագույն անհատական կենսագրություն է, այլ նաև ռոք դարաշրջանի ամենահայտնի և ամենաճանաչված երգը<ref name=people />։ [[1964]] թվականին երգը հրապարակվում է [[Միացյալ Նահանգներ]]ում, մի քանի ամիս անց [[Մեծ Բրիտանիա]]յում, իսկ հետո արդեն մի քանի տասնյակ երկրներում<ref name=people />։ Այն միշտ դարձել է համար մեկ հիթը այն երկրում, որտեղ թողարկվել է։ Մի քանի ամիս անցէ [[1964]] թվականի վերջին, «Oh, Pretty Woman» երգը ընկնում է ավելի քան յոթ միլլիոն երաժշտասերների ձեռքը՝ ամբողը աշխարհից<ref name=people />։ Կայտառ գոռոցները առաջին կրկներգից հետո Օրբիսոնը պարտքով տվել է Բոբ Հոուպի ֆիլմին, իսկ ածականը («Mercy!») օգտագործել է նրա համար, որովհետև չի կարողացել բարձրանալ այդ նոտան<ref>Amburn. Page 127.</ref>։ Պատմությունը պատմում է, որ Ռոյը և իր գործընկեր Բիլլ Դիզը նստել են Ռոյի տանը և կատարել են այդ երգը։ Երաժշտությունը փնտրելու ժամանակ նրանք նվագել են ամեն բան ինչ փչել է մտքներին։ Երբ Օրբիսոնը երգում էր «Pretty woman walking down the street» [[ֆրազա]]ն, Բիլլ Դիզը ռիթմը պահում էր սեղանի վրա։ Նա վառ պատկերացնում էր իր կնոջը՝ դեղին շրջազգեստով և կարմիր կոշիկներով, ինչպես էր նա կտտացնում իր կրունկները գետնի վրա։ Երբ Կլոդետը եկավ տուն արդեն երգը պատրաստ էր<ref name=music-facts>[http://music-facts.ru/song/Roy_Orbison/Oh_Pretty_Woman/ Факты о песне «Oh, Pretty Woman»] Проверено 13 августа 2010. {{ref-ru}}</ref>։ Երգը գրվեց ուրբաթ օրը։ Հաջորդ ուրբաթ օրը Օրբիսոնը այն թողարկում է, իսկ մյուս շաբաթ այն լուս է տեսնում սկավառակի վրա<ref name=music-facts />։ [[1964]] թվականին երգը գլխավորում էր ԱՄՆ-ի հիթ շքերթը, որտեղ մնաց 14 շաբաթ, իսկ Մեծ Բրիտանիայում երգը հիթ շքերթի գլուխ մնաց 18 շաբաթ։ [[2004]] թվականին «Rolling Stone» ամսագիրը «Oh, Pretty Woman» երգին շնորհել է 222-րդ հորիզոնականը՝ «''[[Բոլոր ժամանակների 500 լավագույն երգերը]]''» նոմինացիայում։
 
[[1963]] թվականի ապրիլին, երբ թողակում է «In Dreams» սինգլը, Ռոյը համաձայնում է փոխարինել [[Դուեյն Էդդի]]ն՝ Անգլիայի շրջագայության ժամանակ<ref name=rockabillyswing />։ Այդ ժամանակ Ռոյ Օրբիսոնի խմբի կազմի մեջ են մտնում [[Բոբբի Գոլդսբորո]]ն ([[կիթառ]]) և [[Դյուի Մարտին]]ը (հարվածային) (վերջինս դուրս էր եկել «Buffalo Springfield» խմբի կազմից)։ Այդ ժամանակահատվածում Ռոյ Օրբիսոնի լավ աշխատանքի համար մասնագետները կարծում են, որ [[1960]]-[[1964]] թվականները եղել են նրա հաջողության գագաթնակետը՝ բնութագրվում է ռոմանտիկ թեմաներով, բացի այդ երգիչը գտնում է ճանապարհ իր ձայնը ավելի էֆֆեկտային ձևով ներկայացնելու համար<ref name=guitar />։ Ժամանելով Անգլիա, մի լոնդոնյան փողոցի վրա՝ մինչ սրահը, նա տեսնում է մի պաստառ, որի վրա գրած էր, որ մի երիտասարդ խումբ՝ «[[the Beatles]]»-ը նույնպես համերգ կտա նրանց հետ։ «Իսկ ովքե՞ր են այս the Beatles-ը» մտածեց Օրբիսոնը։ Նրա հետևի շարքից ինչ-որ մեկը պատասխանում է. «Ես նրանցից մեկն եմ՝ [[Ջոն Լենոն]]ը»։ Նրանք ծանոթանում են և Լենոնը շարունակում է քայլել Լոնդոնով՝ Օրբիսոնի հետ։ Հետո Լենոնը հասկանում է, որ Օրբիսոնը ուզում է տեսնել երեք առարկա. [[Անգլիայի ռազմական պամության թանգարան]]ը, որտեղ մեկ օր են անցկացնում, [[Լոուրենս Օլիվիե]]ի և [[Չերչիլ Ուինսթոն|Չերչիլ]]ի թանգարանները<ref name=freedom />։ Այդ երեկո՝ համերգից առաջ, ձայնավարժության ժամանակ նա հրավիրում է Ջոն Լենոնին և [[Բրայան Էփսթեյն]]ին։ Նրանք մտածում են վիճարկել կատարումների կարգը և առաջարկում են, որ Ռոյը խոսի համերգի սկզբում։ Օրբիսոնը համաձայնվում է։ Երեկոյան, համերգի ժամանակ նա տպավորել է հանդիսատեսին՝ բնորոշ արտահայտիչ վարքագծով։ The Beatles խմբի անդամները ետնաբեմում ապշած սպասում էին Օրբիսոնի հայտարարությանը<ref name="clayson109-113">Clayson, Alan. Page 109—113.</ref>։ Համերգի ավարտից հետո Ռոյը հեռանում է բեմից, սակայն ամբեխը սկսում է վանկարկել. ''«Մենք Ռոյին ենք ուզում: Մենք Ռոյին ենք ուզում»''։ Արդյունքում Օրբիսոնը արժանանում է հանդիսատեսի հզոր ծափահարություններին՝ 14 անգամ։ Ըստ ականատեսների հիշողությունների, որպեսզի Օրբիսոնին հեռացնեն բեմից Մաքքարթնին ու Լենոնը բռնում են նրա ձեռքերից և թույլ չեն տալիս, որ մնա բեմի վրա։ Օրբիսոնը դիմադրում էր, իսկ Լենոնը ֆշշացնում էր. «Yankee, go home!»<ref name=rockabillyswing />։ Դրանից հետո Ռինգո Սթարը հիշում էր. ''«Ռոյից հետո դժվար էր խոսելը: Նա ամբողջ դահլիճին բահի նման դրել էր ուսին, իսկ նրանք լաց էին լինում և պահանջում էին, որ նրանց ազատ արձակի՝ կրկին ու կրկին: [[Գլազգո]]յի համերգի ժամանակ մենք կանգնել էինք ետնաբեմում և լսում էինք ծափահարությունները, որոնք պարգևում էին նրան: Նա ուղղակի կանգնել էր այնտեղ, երգում էր և նույնիսկ չէր շարժվում՝ ոչինչ»<ref name=beatlesroy>[http://travelingwilburys.ru/Hist_5.html «Рой и Битлы»] ''The Traveling Wilburys''. Проверено 12 декабря 2009. {{ref-ru}}</ref>''։ Օրբիսոնը հատուկ հոգևոր նմանություն էր զգում Լենոնի հետ, բայց նա բավականին լավ բարեկամական հարաբերություններ էր հաստատել [[Ջորջ Հարրիսոն]]ի հետ։ Հարկ է նշել, որ Օրբիսոնի սկավառակները ակտիվորեն մասնակցում էին բրիտանական հիթ շքերթներին՝ [[լիվերպուլ]]յան քառյակի հետ գրված երգերով<ref name=newspaper>[http://www.nestor.minsk.by/mg/1999/24/mg92413.html «Орбисон без сахара. Но с талантом…»] ''«[[Музыкальная газета]]»''. Игорь Матвеев. {{ref-ru}}</ref>։ Օրինակ, նրանց ''«In Dreams»'' ալբոմը մտնում է բրիտանական չարթի մեջ 1963 թվականի նոյեմբերին՝ ''«[[With The Beatles]]»'' ալբոմի հետ միաժամանակ։ The Beatles-ի ալբոմը մնում է երաժշտական հիթ շքերթում 51 շաբաթ, իսկ Օրբիսոնինը՝ 57 շաբաթ։
 
=== 1965-1969. կարիերայի անկում և անձնական ողբերգություն ===