«Նեյրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 53.
 
== Նյարդային հաղորդակցություն ==
Նեյրոնները միմյանց հետ հաղորդակցվում են [[սինապս]]ների միջոցով: Չնայած աքսոնով փոխանցվող էլեկտրականնյարդային ազդակը միշտ նույն բնույթն է կրում՝ ազդանշանների բնույթը տարբերվում է՝ կախված բջջի միջնորդանյութից: Հետսինապսային բջջին միացած միջնորդանյութը կամ խթանումդրդում, կամ արգելումարգելակում է վերջինիս գործունեությունը, ընդ որում խթանումըդրդումն կամ արգելումնարգելակումն իրականացնելու համար բազմակի ազդակներ են հարկավոր տարբեր դենդրիտերից:
== Նեյրոնների զարգացումը ==
Նեյրոնների և [[Նեյրոգլիա|գլիալ բջիջների]] զարգացումը սկսվում է [[Ցողունային բջիջներ|ցողունային բջիջներից]]: Ցողունային բջիջները ինքնավերականգնման մեծ ներուժ ունեն: Հասուն մարդու ցողունային բջիջները բաժանվելով մեռնում են՝ հաստատուն պահելով վերջիններիս ընդհանուր թիվն ուղեղում: Ցողունային բջիջներց հետագայում զարգանում են մասնագիտացված բջիջներ՝ նեյրոններ և գլիալ բջիջներ: <ref> Kolb, Bryan(2009): Fundamentals of human neuropsychology, 6. ed., 2. print, 57. </ref> Մինչև նախորդ դարի 80-ական թվականները համարվում էր, որ նեյրոնների ստեղծումը հիմնականում կատարվում է ներարգանդային շրջանում և ավարտվում վաղ հասակում: Հետագայում պարզ դարձավ, որ ուղեղի որոշ հատվածներում, ինչպես օրինակ հիպոկամպի Gyrus dentatus կոչվող հատվածում կամ ուղեղի հոտառական շրջաններում, նոր նեյրոնների առաջացում հնարավոր է նաև հասուն տարիքում: Այս թեմային ուղղված հետազոտությունները չափազանց կարևոր են, քանի որ ուղեղի վնասվածքների դեպքում հեռանկար է ստեղծում վերջինիս գործառույթները վերականգնելու:
== Նյարդային կոդավորում ==
Նյարդային համակարգի և այդ համակարգը կազմող նեյրոնների աշխատանքից են կախված մեր ընկալումը, մտածողությունը և առհասարակ նորմալ գործունեությունը: Սակայն ի՞նչ եղանակով են նեյրոնները կոդավորում մեզ շրջապատող աշխարհը: Այս հարցը հիմնականում կարելի է դիտարկել երկու մոտեցմամբ: Համաձայն հատուկ կոդավորման գաղափարի՝ յուրաքանչյուր նեյրոն արձագանքում է շրջապատի կոնկրետ առարկայի և վերջինիս մասին տեղեկատվությունը վերածում էլեկտրական կոդի: 2005թ. կատարված մի փորձարկում ցույց է տվել, որ որոշ նեյրոններ իսկապես ակտիվանում են միայն այն ժամանակ, երբ փորձարկվողները այս կամ այն առարկայի կամ մարդու նկարն են դիտում: Նեյրոնները արձագանքում են ցուցադրվող նկարներից միայն մեկին, իսկ մյուսների ժամանակ գտնվում են հանգիստ վիճակում:<ref> Quiroga, R. Q., Reddy, L., Kreiman, G., Koch, C., & Fried, I. (2005). Invariant visual representation by single neurons in the human brain. Nature, 435, 1102–1107 </ref> Այսպիսի նեյրոնները հեգնանքով անվանվել են «տատիկի նեյրոններ» (grandmother cells), քանի որ նույն տրամաբանությանը հետևելու դեպքում պետք է ունենանք նաև «տատիկի նեյրոն», որը կարձագանքի միայն այն ժամանակ, երբ տատիկի պատկերը հայտնվի մեր ցանցաթաղանթին: Իրականում փորձարկումն անցկացրած գիտնականները համոզմունք չեն արտահայտում, որ նեյրոնները հենց այսպիսի կոդավորում են կիրառում: Այս դեպքում համակարգը շատ փխրուն կլիներ, քանի որ մեկ նեյրոնի վնասման դեպքում անդարձ կկորեր վերջինիս պահպանած տեղեկատվությունը: Քանի որ հնարավոր չէ արձանագրել բոլոր նեյրոնների առանձին ակտիվությունը, չի կարելի հաստատապես պնդել, որ ուրիշ նեյրոններ ևս չէին արձագանքի տվյալ առարկային:<br />
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նեյրոն» էջից