«Նեյրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.

== Նկարագրություն==
Նեյրոնի առանցքային մասերն են մարմինը (սոման), [[աքսոն]]ը և [[դենդրիտներ]]ը: Աքսոնն ու դենդրիտները երբեմն կոչվում են ''նեյրիտներ'': Նեյրոնների ներքին միջավայրը երկշերտ [[լիպիդ]]ներից կազմված բջջաթաղանթի միջոցով առանձնացված է արտաքին միջավայրից: Բջջակորիզը և բջջի կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանոիդները գտնվում են սոմայում: Այս առումով նեյրոններընեյրոններn առանձնապես չեն տարբերվում մյուս բջիջներից:

Կարող են լինել բրգաձև, աստղաձև, զամբյուղաձև, կլորավուն, ձվաձև և այլն։

[[Պատկեր:Neuron Hand-tuned.svg|thumb|Նեյրոնի գծապատկեր. երևում են ճյուղավորված դենդրիտներն ու երկար աքսոնը]]
[[Պատկեր:Complete neuron cell diagram en.svg|thumb|Նեյրոնի բաղկացուցիչ մասերը]]

Աքսոնը երկար ելուստ է, որի միջոցով բջիջը ազդանշաններ է ուղարկում այլնյարդավորվող նեյրոններիբջիջներին: Այն սկիզբ է առնում սոմայիմարմնի ''աքսոնային բլրակ (axon hillock)'' կոչվող հատվածից և տարածվում դեպի այլ նեյրոններ: Աքսոնները երբեմն ճյուղավորվում են՝ միևնույն ազդանշանը մի քանի ուղղությամբ փոխանցելու համար: Աքսոնի վերջնամասում են գտնվում են միջնորդանյութեր պարունակող բշտերը: ԷլեկտրականՆյարդային ազդակի փոխանցման հետևանքով միջնորդանյութերըմիջնորդանյութերն արտազատվում են դեպի [[սինապս]]ային խոռոչ և միանում հետսինապսային բջջի ընկալիչներին՝ իրականացնելով միջբջջային հաղորդակցությունը: Աքսոնները հիմնականում պատված են [[Միելինապատ աքսոն|միելինի մեկուցիչ շերտով՝շերտով]]՝ արագ և արդյունավետ հաղորդակցում ապահովելու համար: Միելինի շերտի շնորհիվ էլեկտրական ազդակն ավելի արագ և արդյունավետ է փոխանցվում: Աքսոնները կարող են ազդանշաններ ուղարկել 0.1մմ-3մ-ի հասնող տարածությունների վրա: <ref> KandelEric R./Schwartz, James H./ Jessell, Thomas M. (2000): Principles of Neural Science, 21-25</ref>

[[Պատկեր:Smi32neuron.jpg|thumb|[[Բրգաձև նեյրոն]]ներ [[գլխուղեղի կեղև]]ում]]
Նեյրոնի դենդրիտների թիվը կարող է հասնել 20-ի, որոնցից յուրաքանչյուրը կարող է ունենալ մեկ կամ ավելի ճյուղավորում: [[Դենդրիտային փշիկ|Դենդրիտային փշիկները]] կարևոր դեր են խաղում այլ նեյրոններից եկող ազդանշանների ընդունման և սինապտիկսինապսային կապի կարգավորման գործում: Այսպիսով դենդրիտների ընդհանուր մակերեսի հիման վրա կարելի է կարծիք կազմել, թե ինչ քանակությամբ ազդանշաններ է ստանում տվյալ նեյրոնը: <ref> Kolb, B./Whishaw, Ian W.: An Introduction to Brain and Behavior, Third Edition, Worth Publishers, New York., 73. </ref>

Տող 18.

Ըստ նեյրիտների թվի նեյրոնները լինում են միաբևեռ, երկբևեռ և բազմաբևեռ: <ref> Bear, Mark F/ Barry W. Conners/ Michael A.Paradiso (2007): Neuroscience: exploring the brain, 45-46 </ref>
* Միաբևեռ նեյրոնները պարզագույն նեյրոններն են, որոն հանդիպում են անողնաշարավորների նյարդային համակարգում: Ողնաշարավորների մոտ հանդիպում են միայն [[ինքնավար նյարդային համակարգ]]ում: Միաբևեռ նեյրոնները սեգմենտավորված են, ընդ որում, սեգմենտներից մեկը կատարում է աքսոնի, իսկ մյուսը՝ դենդրիտի գործառույթ: Գոյություն ունեն նաև այսպես կոչված կեղծ միաբևեռ նեյրոններ: Այս բջիջներն ունեն երկու սեգմենտ, որոնք կատարում են աքսոնի դեր: Աքսոններից մեկն ազդանշան է ուղարկումստանում [[ծայրամասայինմարմնի նյարդային համակարգ]]՝ մաշկի, վերջույթների և մկանների ընկալիչներինընկալիչներիից, մինչդեռ մյուսը կապ է հաստատում ողնուղեղի հետ: Զգայական նեյրոնների մեծ մասը կեղծ միաբևեռ են:
* Երկբևեռ նեյրոնները բաղկացած են աքսոնից և դենդրիտներից: Զգայական նեյրոններից շատերը երկբևեռԴրանցից են, ինչպես օրինակ ցանցաթաղանթի կամ հոտառական նեյրոնները:
* Բազմաբևեռ նեյրոնները գերակշռում են ողնաշարավորների նյարդային համակարգում: Ունեն մեկ աքսոն և բազմաթիվ ճյուղավորված դենդրիտներ: Ողնուղեղի շարժողական նեյրոնները ունեն մոտ 10.000 կապեր՝ 2000-ը սոմայի, իսկ 8000-ը դենդրիտների վրա: Ուղեղիկում տեղակայված Պուրկինյե[[Պուրկինյեի բջիջ|Պուրկինյեի բջջի]] սինապտիկսինապսային կապերը հասնում են 150.000-ի: <ref> KandelEric R./Schwartz, James H./ Jessell, Thomas M. (2000): Principles of Neural Science, 21-25</ref>

=== Դասակարգում ըստ արտաքիքն տեսքի ===
Կարող են լինել բրգաձև, աստղաձև, զամբյուղաձև, կլորավուն, ձվաձև և այլն։

=== Դասակարգում ըստ գործառույթի===
Ըստ գործառույթի նեյրոնները լինում են զգայական, շարժողական և միջանկյալ:
* Զգայական նեյրոնները ազդանշաններ են փոխանցում ծայրամասային նյարդային համակարգից դեպի կենտրոնական նյարդային համակարգ` ընկալման և շարժողական կոորդինացիայի համար:
*Շարժողական նեյրոնները ողնուղեղային հրահանգները փոխանցում են դեպիաշխատող մկաններ(էֆեկտոր) և գեղձերօրգաններին:
*Միջանկյալ նեյրոններընեյրոններն ամենանատարածվածն են և ազդանշաններ են փոխանցում ուղեղի մի հատվածից մյուսը: <ref> Bear, Mark F/ Barry W. Conners/ Michael A.Paradiso (2007): Neuroscience: exploring the brain, 45-46 </ref>
=== Դասակարգում ըստ աքսոնի երկարության===
Ըստ աքսոնների երկարության նեյրոնները բաժանվում են երկու տեսակի՝ Գոլջիի I և II տիպի նեյրոններ: Գոլջիի I տիպի նեյրոններընեյրոններն ունեն երկար աքսոն և կապ են հաստատում հեռադիր նեյրոնների հետ, իսկ II տիպի նեյրոնները տեղային կապեր են հաստատում հարևան բջիջների հետ: Ընդհանուր առմամբ, սոմայի չափսերը համեմատական են բջջի աքսոնի երկարությանը, քանի որ մեծ տարածության վրա ազդանշաններ ուղարկելու համար ավելի շատ ռեսուրսներ են անհրաժեշտ: <ref> Bear, Mark F/ Barry W. Conners/ Michael A.Paradiso (2007): Neuroscience: exploring the brain, 45-46 </ref>
[[պատկեր:Neurons uni bi multi pseudouni.svg|thumb|Տարբեր տեսակի նեյրոններ. 1. միբևեռ, 2. երկբևեռ, 3. բազմաբևեռ, 4. կեղծ միաբևեռ]]
=== Դասակարգում ըստ միջնորդանյութի===
Նեյրոնների դասակարգումը հնարավոր է նաև վերջիններիս քիմիական հատկությունների հիման վրա: Այս դեպքում չափանիշ է հանդիսանում նյարդային հաղորդակցության համար օգտագործվող միջնորդանյութը: Օրինակ, եթե սինապտայինսինապսային գործընթացներն իրականանում են ացետիլ-խոլինի կիրառմամբացետիլխոլինով, բջիջը համարվում է խոլինայինխոլինէրգիական: <ref> Bear, Mark F/ Barry W. Conners/ Michael A.Paradiso (2007): Neuroscience: exploring the brain, 45-46 </ref>
=== Այլ դասակարգումներ ===
Ներկայումս առանձնացված են նեյրոնների նոր դասեր, որոնք յուրահատուկ կերպով կապված են հոգեկան տարբեր գործընթացների հետ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նեյրոն» էջից