«Ալֆրեդ Ադլեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 36.
# Խուսափող տիպ. Այս տիպի ներկայացուցիչները չունեն սեփական խնդիրների լուծման համար անհրաժեշտ սոցիալական հետաքրքրության և ակտիվության բավարար մակարդակ: Նրանք ավելի շատ խուսափում են անհաջողությունից, քան ձգտում են հաջողության: Նրանց կյանքը բնութագրվում է սոցիալ-անօգտակար վարքով և կյանքային խնդիրներից փախուստով:
#Սոցիալական-օգտակար տիպ. Այս մարդիկ ունեն սոցիալական հետաքրքրության և ակտիվության բարձր մակարդակ: Ցուցաբերում են իրական հոգատարություն ուրիշների հանդեպ և հետաքրքրված են մարդկանց հետ շփման մեջ: Գիտակցում են, որ կյանքային խնդիրների լուծումը պահանջում է համագործակցություն, ուրիշների բարեկեցության մեջ սեփական ներդրումը անելու պատրսատակամություն:
Դիրքորոշումների երկչափ տեսության մեջ բացակայումէբացակայում է բարձր սոցիալական հետաքրքրություն և ցածր ակտիվություն համադրությունը, քանի որ այսպիսի համադրություն գործնականորեն հնարավոր չէ:
 
=== Սոցիալական հետաքրքրություն ===
Իր գիտական ուղու սկզբում Ադլերը գտնում էր, որ մարդիկ մոտիվացվում են անձնային գերազանցության և ուրիշներին դոմինանտելու անհագ ծարավով: Ավելի ուշ՝ իր տեսական հայեցակարգի զարգացմանը զուգընթաց, Ադլերը սկսեց հաշվի առնել այն հանգամանքը, որ մարդիկ նշանակալիորեն մոտիվացվում են սոցիալական դրդումներով: Մարդկանց այս կամ այն սոցիալական գործողության է դրդում սոցիալական բնազդը, որը նրանց ստիպում է հրաժարվել էգոիստական նպատակներից խմբի նպատակների համար: Այս կոնցեպցիայի էությունը կայանում է նրանում, որ մարդիկ իրենց անձնային պահանջմունքը ենթարկեցնում են սոցիալական օգտակարություն ունեցող գորժին: Սոցիալական հետաքրքրությունը ենթադրում է մարդկության հետ իդենտիֆիկացիայի զգացում և մարդկայի ռասյիռասայի յուրաքանչյուր ներկայացուցչի հետ նմանություն: Սոցիալական հետաքրքրության նախադրյալները բնածին են: Սակայն նրա զարգացումը ինքնուրույն չի լինում, այլ պահանջում է գիտակցաբար զարգացում: Այն դաստիարակելի է և արդյունքը նկատելի է վերահսկողության և վարժանքի պարագայում: Այն զարգանում է սոցիալական շրջապատում: Նախ և առաջ մայրը, ապա ընտանիքի մյուս անդամները, նպաստում են սոցիալական հետաքրքրության զարգացմանը: Ըստ Ադլերի, մայրական ներդրումն ունի երկակի բնույթ՝ հասուն սոցիալական հետաքրքրության ձևավորման խրախուսում և օգնություն մայրական սահմաններից դուրս սոցիալական հետաքրքրությունը ուղղորդելու մեջ: Մոր խնդիրն է երեխայի մեջ համագործակցություն, ընկերական հարաբերությունների ձգտելու զգացում դաստիարակել: Մոր առողջ սերը նպաստում է երեխայի մոտ սոցիալական հետաքրքրության ձևավորմանը: Մոր սերը երեխաների, ամուսնու հանդեպ, երեխայի համար ծառայում է մոդել, որը երեխան յուրացնում է, սկսում է հասկանալ, որ ընտանիքի անդամներից բացի աշխարհում այլ նշանակալի մարդիկ նույնպես կան: Սակայն շատ դիրքորոշումներ, որոնք ձևավորվում են մայրական դաստիարակության ընթացքում, կարող են նաև բացասաբար ազդել և ճնշել երեխայի սոցիալական հետաքրքրությունը: Ադլերը հորը դիտարկում էր որպես երեխայի սոցիալական հետաքրքրության վրա ազդող ըստ կարևորության երկրորդ աղբյուր: Նախ և առաջ, հայրը պետք է դրական դիրքորոշում ունենա կնոջ, աշխատանքի և հասարակության հանդեպ: Նրա սոցիալական հետաքրքրությունը պետք է դրսևորվի երեխաների նկատմամբ: Ադլերը նշումէնշում է, որ իդելական է այն հայրը, ով իր երեխաներին վերաբերում է ինպես հավասարի և իր կնոջ հետ միասին ակտիվ մասնակցություն է ունենում երեխաների դաստիարակության մեջ: դաստիարակությանԴաստիարակության ընթացքում պետք է խուսափել ավտորիտարիզմից և հուզական ցանկապատումից:
Ադլերն առաջարկում է սոցիալական հետաքրքրվածության արտահայտվածությունն օգտագործել որպես անհատի [[հոգեկան առողջություն|հոգեկան առողջության]] գնահատման չափանիշ: Հոգեպես առողջ մարդը անհանգստանում է ուրիշների համար, նրանց գերազանցության ձգտումը սոցիալապես դրական է և իր մեջ ներառում է բոլոր մարդկանց բարեկեցության ձգտում:
 
=== Ստեղծագործ Ես ===
Ստեղծագործ Ես-ը հանդիսանում է ադլերյան տեսության գլխավոր կոնստրուկտը: Նրանում արտացոլվում է մարդկային կյանքի ակտիվ բնույթը, այն ինչը նրան տալիս է նշանակություն: Ադլերը գտնում էր, որ կյանքի ոճը ձևավորվում է անձի ստեղծագործական ընդունակությունների ազդեցությամբ: Այլ կերպ ասած յուրաքանչյուրն ունի իր սեփական կյանքի ոճը ազատ ստեղծելու հնարավորություն: Մարդը ինքն է պատասխանատու, թե ով կդառնա և ինչպեսիրեն կդրսևորի: Այդ ստեղծագործ ուժը պատասխանատու է մարդու կյանքի նպատակների, նրա ձեռքբերման մեթոդի ընտրության համար և նպաստում է սոցիալական հետաքրքրության զարգացմանը: Այդ նույն ստեղծարար ուժն է ազդում [[Ընկալում|ընկալման]], [[Հիշողություն|հիշողության]], [[երևակայություն|երևակայության]], երազների[[երազ]]ների վրա: Այն մարդուն դարձնում է ազատ, ինքնապայմանավորող անհատ: Ադլերը չէր բացառում [[Ժառանգականություն|ժառանգականության]] և միջավայրի ազդեցությունը անձի ձևավորման վրա: Յուրաքանչյուր մարդ ծնվում է գենետիկական հնարավորություններով և կյանքի ընթացքում ձեռք է բերում իր յուրահատուկ սոցիալական փորձը: Լինելով ստեղծարար էակ՝ մարդն օգտագործում է ժառանգականությունը և շրջապատը որպես իր անձի ձևավորման կառուցողական նյութ, սակայն անձի ձևավորման ընթացքում և այդ ժամանակ առաջացող խնդիրների լուծման մեջ արտացոլվում է իր սեփական ոճը: Մարդու ստեղծագործ ուժը հանդիսանում է երկարատև պատմական էվոլյուցիայի արդյունք:
 
=== Ծննդյան հաջորդականություն ===
Տող 53.
*Կրտեսեր երեխա. ի տարբերություն իր ավագ եղբայրների կամ քույրերի, կրտսեր երեխաները երբեք չեն ունենում «գահընկեց լինելու» զգացում, և լինելով ընտանիքի փոքրը՝ կարող է շրջապատված լինել ոչ միայն ծնողների, այլև ավագ քույրերի և եղբայրների խնամքով և հոգատարությամբ: Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ եթե ծնողներն ունեն սահմանափակ նյութական միջոցներ, նա երբեք չի ունենում հենց իրեն պատկանող իր և օգտագործում է ընտանիքի մյուս անդամների իրերը: Այս երեխաներն ունենում են թերարժեքության և անկախության բացակայության ուժեղ զգացում: Սակայն նրանց առավելությունը կայանում է նրանում, որ ունեն ավագ երեխաներին գերազանցելու ուժեղ մոտիվացիա:
Ադլերը գրում է, որ ոչ բոլոր երեխաների կյանքի ոճն է լիովին համընկում իր կողմից տրված ընդհանուր նկարագրության հետ:
 
=== Ֆիկցիոն ֆինալիզմ ===
Ադլերը գտնում էր, որ մեր հիմնական [[նպատակ]]ները (այն նպատակները, որոնք պայմանավորում են մեր կյանքի ուղղվածությունը և նշանակությունը) իրենցից ներկայացնում են ֆիկտիվ, պայմանական նպատակներ, որոնց հարաբերակցությունը իրականության հետ հնարավոր չէ ո՛չ ստուգել, ո՛չ հաստատել:Օրինակ, մարդիկ կարող են կառուցել իրենց կյանքը այն պատկերացումից ելնելով, որ լարված աշխատանքը և հաջողությունը օգնում են հասնել ամեն ինչ: Ադլերի տեսնկյունից սա ընդամենը ֆիկցիա է, քանի որ ոչ բոլոր լարված աշխատողներն են ստանում այն, ինչի արժանի են: Ըստ Ադլերի, անհատի ձգտումը գերազանցության ղեկավարվում է նրա կողմից ընտրված ֆիկտիվ նպատակով: Նա նաև ենթադրում էր, որ գերազանցությունը որպես նպատակ հանդիսանում է ինքնուրույն որոշման ընդունման արդյունք. այդ նպատակը ձևակերպվում է անհատի սեփական ստեղծագործ ուժով, ինչը նպատակը դարձնում է անհատական-յուրահատուկ:Ընդ որում այս նպատակը գոյություն ունի ոչ թե ապագայում, այլ ապագայի ընկալման մեր ներկա ընկալումներում: Երբ անհատին հայտնի է իր ֆիկտիվ նպատակը, ապա նրա բոլոր հաջորդող գործողությունները լցվում են իմաստով, նրա կյանքի պատմությունը ձեռք է բերում լրացուցիչ բացատրություն:Ադլերը նշում է, որ եթե այդպիսի նպատակները չեն իրականացնում կողմնորոշիչի ֆունկցիա առօրյա կյանքւոմ, ապա դրանց պետք է փոխել:
 
== Ադլերյան հոգեթերապիա ==