«Լաոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 58.
== Ճարտարապետություն և կերպարվեստ ==
Արվեստի հնագույն նմուշներից են Սափորների Հովտի գրանիտե վիթխարի «անոթները» (մ. թ. սկիզբ): Մ. թ. I հազարամյակի կեսի և II-ի սկզբի հուշարձաններից են Մավանակհեթի մոտ գտնվող սրբավայրերը (Ինգ-Ռանգ և այլն): Պահպանվել են Լուանգպրաբանգի Միենգ-Թհոնգ (1561), Վիենտյանի Ֆրա-Կեո (1565, վերականգնվել է 1938), Սիսակետ (1820) և այլ վանական համալիրները («վատեր»)՝ կազմված «բոտ» տաճարներից (հատակագծում ուղղանկյուն, սյունազարդ նախասրահներով և բազմաշերտ, կղմինդրե երկլանջ տանիքներով կառույցներ), «թհաթ» սրբավայրերից և այլ շենքերից: Միջնադարյան կերպարվեստի հուշարձաններից են Բուդդայի քարե, փայտե և բրոնզե արձանները: Անկախության հաստատումից հետո կառույցներում օգտագործվում են ժամանակակից և ազգային ավանդական ձևեր: Ժողովրդական բնակարանը մնում է ցցագերանների վրա կառուցված երկլանջ տանիքով, հիմնակմախքային տունը: Զարգանում են հաստոցային գեղանկարչությունը, գրաֆիկան, քանդակագործությունը: Վերածնվում են քանդակազարդման, դեկորատիվ գեղանկարչության, ոստայնանկության, մետաղի մշակման ավանդույթները:
 
== Երաժշտություն ==
Չնայած հնդկական և չինական ուժեղ ազդեցությանը, Լաոսի երաժշտությունը պահպանել է XII դ. սկզբնավորված ժողովրդական ավանդույթների ինքնատիպությունը: Տարածված են միայնակ և խմբական երգեցողությունը, թափառական երգիչների իմպրովիզացիոն բնույթի բալլադները և քնարական զուգերգերը: Երաժշտական գործիքներից են՝ խենը (կազմված է մի քանի բամբուկե փոքր խողովակներից), ֆլեյտան, երկլարանի ջութակը, թմբուկները, գոնգը, քսիլոֆոնը, կոնվոնը (կազմված է 16 փոքր գոնգերից): Այս գործիքները միասին կազմում են Լաոսի փոքր նվագախումբը, որտեղ մուտք են գործել նաև եվրոպական ջութակը և ակորդեոնը: Լաոսի Ազգային նվագախմբում հիմնական դերը կատարում են գոնգերը:
 
<gallery>
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լաոս» էջից