«Կովկասյան հովվաշուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
հեռացվել է Կատեգորիա:Շներ ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''Կովկասյան հովվաշուն''', ընտանի [[շուն | շան]] ցեղատեսակ:
 
 
== Ցեղատեսակի պատմությունը ==
 
Կովկասյան հովվաշունը շների հինավուրց ցեղատեսակ է, որը գոյություն ունի արդեն 2000 տարուց ավելի: Ծագել է կովկասյան հինավուրց շներից: Հիմնականում տարածված է եղել [[Կովկաս]]ի լեռնային և նախալեռնային շրջաններում:
 
Տող 15 ⟶ 13՝
 
Ցեղատեսակի վրա աշխատանքները սկսվել են դեռևս [[1920]]-ական թվականներին` [[ԽՍՀՄ]]-ում:
 
 
== Ընդհանուր բնութագիրը ==
 
Այս ցեղատեսակի շներին հատուկ է ֆիզիկական ուժը, որի պատճառով հաճախ նրանց անվանում են [[գայլխեղդ]] կամ [[գելխեղդ]] (ռուս.` волкодав): Ինքնավստահ են և անվախ: Ունեն զարգացած լսողություն և տեսողություն: Համառ են, խիզախ ու վճռական: Անծանոթներին չեն վստահում և հաճախ նրանց տեսնելիս դառնում են ագրեսիվ և չենթարկվող: Երկարակյաց են, սակայն հակված են ճարպակալելուն և սրտի հետ կապված խնդիրներ ունենալուն: Դիմացկունությունը թույլ է տալիս, որպեսզի ապրեն և աշխատեն համարյա բոլոր կլիմայական գոտիներում: Մազածածկը խիտ է, կան երկարամազ, միջանկյալ և կարճամազ ենթատեսակներ: Համարվում է խոշոր ցեղատեսակներից մեկը:
 
Ստանդարտների համաձայն, այս ցեղատեսակի ականջները կտրում են, քանի որ բնույթով լինելով ոչխարապահ, նրանք կարող են պաշտպանել հոտը գայլերից և այլ գիշատիչներից, ուստի կռվի ժամանակ բնազդաբար պաշտպանում են ականջները, որոնք նրա ամենացավոտ կողմն են: Շան փոքրիկ ձագի ականջները կտրելու սովորույթը տարածված էր հին հովիվների մոտ` նկատի ունենալով հետագայում նրանց ընդհարումը գիշատիչների հետ: Սակայն այժմ այդ սովորույթը հազվադեպ է կիրառվում:
 
Կովկասյան հովվաշան մնդավի բարձրությունը լինում է 68-75 [[սմ]] (արու) և 64 սմ (էգ), քաշը` 50-70 [[կգ]] (արու) և 45 կգ (էգ): Գույնը հիմնականում գորշ (գայլային), կան նաև շիկագույն, սպիտակ և այլ գույների:
 
Մեծ մասսայականություն է վայելում [[Վրաստան]]ում, [[Հայաստան]]ում, [[Ադրբեջան]]ում, [[Դաղստան]]ում, ինչպես նաև կովկասյան այլ ժողովուրդների շրջանում: Ունի մի քանի ենթատեսակներ` վրացական, հայկական և այլն: Ցեղատեսակի հայկական ենթատեսակներից է [[Կարս]]ի հովվաշունը, որն արդեն իսկ դիտվում է որպես առանձին ցեղատեսակ` [[Հայկական գամփռ]] կամ պարզապես [[Գամփռ]] անվանումով:
 
 
 
[[Կատեգորիա:Շներ]]
[[Կատեգորիա:Շան ցեղատեսակներ]]