«Խաչակրաց առաջին արշավանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
կաղապարներ, չաշխատող հղման հեռացում
Տող 1.
{{անաղբյուր}}
{{wikify}}
[[Պատկեր:1099jerusalem.jpg|շրջափակել|250px|Երուսաղեմի գրավումը խաչակիրների կողմից:]]
'''Խաչակրաց առաջին արշավանք''' (1096–1099), [[Սուրբ Երկիր|Սուրբ Երկիրն]] ազատագրելու նպատակով [[Հռոմի Պապ|Հռոմի Պապի]] կողմից կանչված մի շարք արշավանքներից առաջինը: Այս ունեցավ ահռելի հաջողություն, քանի որ արշավանքի նպատակ հանդիսացող [[Երուսաղեմ]] քաղաքը գրավեց 1099 թվականին:
 
1095 թ. Մարտին տեղի ունեցած ժողովում քննարկվեց բյուզանդական կայսրի օգնության խնդրանքներն ընդդեմ սելջուկ-թուրքերի։ Նույն տարում՝ հարավային Ֆրանսիայի [[Կլերմոնտ]] քաղաքում [[Ուրբանոս Բ]] պապը կոչ արեց բոլոր քրիստոնյաներին արշավել և ազատագրել Սուրբ Երկիրը։ Ահա հատված նրա ճառից.
 
{{քաղվածք|Երկիրը, որտեղ բնակվում եք դուք, բոլոր կողմերից սեղմված է ծովով ու լեռնաշղթաներով, և դրա համար էլ այժմ նեղ է դարձել ձեր բազմամարդության պատճառով, հարստություններով այն առատ չէ և հազիվ է հաց հասցնում իր մշակողներին։ Դրանից էլ տեղի է ունենում այն, որ դուք կրծում ու խժռում եք միմյանց, պատերազմներ մղում ու մահացու վերքեր հասցնում։ իսկ այժմ կարող է դադար առնել ձեր ատելությունը, կհանդարտվեն կռիվները, և կնիրհի երկպառակությունը։ Ճամփա ընկեք դեպի Սուրբ Գերեզմանը, խլեք այդ երկիրը անհավատներից և ձերը դարձրեք։ Այդ հողում մեղր ու կարագ է հոսում։ Երուսաղեմը երկրիս ամենաբարեբեր մարգարիտն է։|}}
1096 թվականի սկզբներին սկսվեց խաչակիրների առաջին արշավանքը։ Գարնանը ճանապարհ ընկան գյուղացիներից կազմված ջոկատները։ Երբ նրանք հասան [[Կոստանդնուպոլիս]], 50.000-ից կենդանի էր մնացել 20.000-ը։ Չսպասելով ասպետների ժամանմանը՝ նրանք անցան [[Բոսֆոր|Բոսֆորի]] նեղուցը և շարժվեցին դեպի [[Նիկեա]] քաղաք, որտեղ էլ և ջախջախվեցին [[Սելջուկ-թուրքեր|սելջուկ-թուրքերի]] կողմից։ Փրկվեց միայն երեք հազարը։
Տող 10 ⟶ 11՝
Պաշտոնական խաչակիրները օրհնված Հռոմի Պապից, Իտալիայից և Ֆրանսիայից ճամփա ընկան Կոստանդնուպոլիս 1096 թ. օգոստոսի 15-ին։ 1096 թ. դեկտեմբերին հասան Կոստանդնուպոլիս։ Խաչակիրները, ստանալով մեծաքանակ աջակցություն [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրություննից]], ափ իջան [[Փոքր Ասիա]] և պաշարեցին [[Նիկեա]] քաղաքը։ Քաղաքը գրավեց 1097 թվականի հունիսի 19-ին։ Խաչակիրները շարունակեցին իրենց երկարատև արշավը Փոքր Ասիայով շոգ ամառվա պայմաններում։ Դրան հետևեց երկարատև [[Անտիոք|Անտիոքի]] պաշարումը, որ սկսեց 1097 թվականի հոկտեմբերին և տևեց մինչև 1098 թվականի հունիսը։ Պաշարումն ավարտվեց միայն այն բանից հետո, երբ դարպասները բացեց ծագումով մի [[հայ]] զինվոր։ Մտնելով քաղաք խաչակիրները սկսեցին մուսուլման բնակիչների ջարդն ու մզկիթների ոչնչացումը։ Չնայած մուսուլմանների մի մեծ բանակ շարժվեց դեպի Անտիոք, սակայն հունիսի 28-ին խաչակիրները ջախջախեցին նրանց։ Իսկ մինչ այդ խաչակիրները, օգտվելով այն փաստից, որ [[Եդեսիա|Եդեսիաայի]] հայ կառավարիչը, հույն ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ էր, որն էլ դժգոհություն էր առաջացրել տեղի հայ բնակչության մոտ, սպանեցին նրան և ստեղծեցին [[Եդեսիայի կոմսություն|իրենց առաջին պետությունը]]։ Անտիոքից հետո, հյուծված խաչակիրները, շարժվելով ծովափնյա քաղաքներից մեկը մյուսը, 1099 թվականի հունիսի 7-ին հասան [[Երուսաղեմ]], իրենց սկզբնական ուժերի միայն մի մասով։
 
{{Commons category|First Crusade}}
=== Արտաքին հղումներ ===
 
* [http://www.deremilitari.org/biblio/firstcrusade.htm ''Murray A. V.'' Bibliography of the First Crusade (1095—1099) — 2004] {{ref-en}}
{{hist-stub}}
 
{{Խաչակրաց արշավանքներ}}