«Սառցադաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Ջուր, ավելացվեց Կատեգորիա:Սառցադաշտեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
{{wikify}}
[[Պատկեր:Bever155 - Glacier Perito Moreno - Panorama de la partie nord - Janvier 2010.jpg|մինի|ձախից|250px|Բևեռ700px]]
 
Այսօր շատ լեռնաշղթաների բարձրադիր հովիտներում սառցադաշտեր կան, թեև դրանցից շատերր ավելի արագ են հալվում, քան համալրվում են ձյունով։ Սա նշանակում է, որ սառցադաշտի հովտային (ստորին) եզրր շարունակ նահանջում է դեպի լեռների ավելի բարձր մասերր։ Այսօրվա լեռնային սառցադաշտերր ոչ այլ ինչ են, եթե ոչ Պլեյստոցենի սառցադաշտային ժամանակաշրջանում հովիտներր պատած հսկա սառցադաշտերի փոքր մնացորդներ։ Տասր հազար տարի առաջ սառցադաշտերր սկսել են հալվել ավերի արագ, քան վերականգնվել են նոր ձյունով։ Նոր սառցադաշտերի ստեղծման համար կպահանջվեր նույնքան ժամանակ։ Վերջին 2 միլիոն տարում սառցադաշտեր են առաջացել, երբ ցուրտ, խոնավ սառցադաշտային ժամանակաշրջաններին հաջորդել են ավելի տաք, միջսառցադաշտային ժամանակաշրջաններդ Ենթադրվում է, որ Երկիրն այժմ գտնվում է սառցադաշտերի հալման՝ միջսառցադաշտային ժամանակաշրջանում։ Հովիտներում գոյացած սառցադաշտերից հոսող ջուրր լայնացնում և խորացնում է հովիտների հունր, առաջացնելով Ս-աձև իջվածք։ Հալվող սառցադաշտերր շրջափակվում են նստվածքների մեծ բլուրներով, որոնք սառույցի հալվելուց հետո էլ պահպանվում են։ Նստվածքի կտորներր, պոկվելով շրջակա ապարներից, սառցադաշտերով տեղափոխվում են սարերն ի վար։ Այս ձևով սառցադաշտերր լեռնագագաթներից հսկայական ժայռաբեկորներ են ցած բերում։
 
== Սառցադաշտային հսկաներ ==
[[Պատկեր:Bear Glacier, Kenai Fjords National Park (6808652535).jpg|մինի|200px]]
Երբ սառցադաշտի եզրալեզվակը հալվում է, սառույցից ազատված գլաքարային մանրախճի բլուրներից փոքրիկ վտակ է հոսում։ Մանրախճի կույտերը կոչվում են սառցադաշտի վերջնամորեններ։ [[Եվրոպա]]յի շատ խոշոր գետեր, ինչպիսին [[Հռենոս]]ն է, սկիզբ են առնում [[Ալպեր]]ում հալվող սառցադաշտերից։
 
[[Գրենլանդիա]]յի և [[Անտարկտիդա]]յի ներքին շրջանները պատված են հազարավոր մետր հաստություն ունեցող սառցաշերտով։ Ցամաքի եզրերի մոտ սառույցը բարակում է։ Գրենլանդիայի հյուսիս-արևմտյան ափի հովտային սառցադաշտերը ճանապարհը հարթել են կղզին շրջապատող լեռների միջով։ Ապարների կտորներր տեղափոխվում են ինչպես սառցադաշտի եզրերի երկայնքով (լատերալ մորեններ), այնպես էլ բուն սառույցով։ [[Պատկեր:saruyc.jpg|մինի]]
 
[[Ալյասկա]]ն, [[Կանադա]]ն, [[ԱՄՆ]]-ի հյուսիսի մեծ մասը, [[Սկանդիավաիա]]ն, ինչպես նաև Անտարկտիկան և Գրենլանդիան Պլեյստոցենի սառցադաշտային ժամանակաշրջանի ամենացուրտ փուլերում պատված են եղել սառույցով։ Այսօր այդ շրջաններից մի քանիսը ձմռանը ձյունով են ծածկվում, մինչդեռ մշտական ձնածածկույթը միայն լեռնային շրջաններում է։ Ինչպես երևում է արբանյակից, Ալյասկայում, երբ ձմռանը ծովը սառցակալում է, և նստում է առաջին ձյունը, ափի շուրջը գոյանում են համատարած տեղաշարժվող բևեռասառույցներ։ Սիբիրում, Ալյասկայում և Հյուսիսային Կանադայում հսկա տարածքներ կան, որտեղ հողը մշտապես սառցակալած է, այսպես կոչված, հավերժական սառածություն է, թեև այդ տարածքները գնալով փոքրանում են։
 
== Ֆիորդների առաջացումը ==
[[Պատկեր:Asulkan Glacier, Glacier Park, BC, painted photograph, 1890.jpg|մինի|200px]]
Սառցադաշտերը դանդաղ են սահում և, ի տարբերություն գետերի, դժվար են հաղթահարում տեղանքի անկյունները։ Շատ սառցադաշտեր տարածվում են գոյություն ունեցող գետահովիտներով, և նրանց շարժոումը [[էրոզիա]]յի է ենթարկում հովտի լանջերն ու ստորոտը։ Սառցադաշտի հալվելուց հետո նախկին V-աձև ոլորապտույտ գետի հովիտը դառնում է ուղղաձիգ U-աձև իջվածք։ Առափնյա լեռնային շրջաններում ծովը լցվում է հովիտները, որոնցից շատերը ցածր են սառցաշերտերի հալման հետևանքով բարձրացած ծովի նոր [[Պատկեր:fiordner.jpg|աջից|Ֆիորդ]] մակարդակից։ [[Նորվեգիա]]յի արևմտյան ծովեզերքում կան այս ձևով ստեղծված բազմաթիվ փոքր խորշեր, որոնք Նորվեգներն անվանում են ֆիորդ։ Ֆիորդներ կան նաև հյուսիսային [[մայրցամաք]]ների, [[Անտարկտիկա]]յի և [[Նոր Զելանդիա|Նոր Զելանդիդայի]] ափերին։
 
[[Կատեգորիա:Սառցադաշտեր]]