«Նիկոլայ Շչորս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
Ավարտել է ռազմական բուժակների դպրոց [[Կիև]]ում (1914) և ռազմական ուսումնարանի դասընթացներ [[Պոլտավա]]յում ([[1916]] թ.)։ Մասնակցել է [[առաջին համաշխարհային պատերազմ]]ին ([[1914]]-1918 թվականներ)։ [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան]] սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո, 1918 թվականին իր ծննդավայրում՝ Սնովսկում ([[Չեռնիգով]]ի մարզ) կազմակերպել է պարտիզանական ջոկատ, 1918 թվականի սեպտեմբերին՝ առանձին պարտիզանական ջոկատներից՝ Բոգունի անվան 1-ին Ուկրաինական խորհրդային գունդը, որը նրա հրամանատարությամբ կռվել է գերմանական ինտերվենտների և հետմանականների դեմ։ 1918 թվականի նոյեմբերի 1-ին Ուկրաինական խորհրդային դիվիզիայի 2-րդ բրիգադի (որը Ուկրաինական դիրեկտորիայի զորքերից ազատագրեց [[Կիև]]ը, Չեռնիգովը, [[Ֆաստով]]ը) [[հրամանատար]]ն էր։ 1919 թվականի փետրվարին նշանակվել է Կիևի պարետ։ 1919 թվականի օգոստոսի 1-ին [[Ուկրաինական խորհրդային դիվիզիա |Ուկրաինական խորհրդային դիվիզիա]]ն, այնուհետև 44-րդ՝ հրաձգային դիվիզիան՝ Շչորսի հրամանատարությամբ կռվել են պետլյուրականների և լեհական զորքերի դեմ։ Սպանվել է մարտում, օգոստոսի 30-ին։ Շչորսը տաղանդավոր զորավար էր, աչքի էր ընկնում անձնական խիզախությամբ։
 
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ}}