«Բորիս Շչուկին»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[1920]] թ. ընդունվել է Ե․ Վախթանգովի ղեկավարած դրամատիկական ստուդիան, ապա՝ Վախթանգովի անվան թատրոն, ուր ստեղծագործել է մինչև կյանքի վերջը։ Խորհրդային դերասանական արվեստի ռեալիստական խաղաոճի խոշոր ներկայացուցիչներից է։ Առաջին դերերը ստեղծել է Ե․ Վախթանգովի անմիջական ղեկավարությամբ, որի գեղագիտական հայացքները զգալի ազդեցություն են թողել Շչուկինի ստեղծագործության վրա։ Լավագույն մարմնավորումներից են՝ [[Տարտալյա]] (Գոցցիի «Արքայադուստր Տուրանդուո»), [[Պոլոնիուս]] ([[Շեքսպիր]]ի «Համլետ»), Պավել Սուսլով (Սեյֆուլինայի և Պրավդուխինի «Վիրինեյա»), Բերսենև (Լավրենյովի «Բեկում»)։ Շչուկինի Եգոր Բուլըչովի ([[Գորկի|Գորկ]]ու «Եգոր Բուլըչովը և ուրիշները») դերակատարումը սովետական թատերարվեստի փայլուն երևույթներից էր։ Նա առաջինն էր, որ մարմնավորել է [[Վլադիմիր Իլյիչ Լենին]]ի կերպարը Պոգոդինի «Հրացանավոր մարդը» ([[1937]] թ.) ներկայացման մեջ և «Լենինը հոկտեմբերին» (1937 թ.), «Լենինը 18 թվականին» ([[1939]] թ., երկուսն էլ՝ ռեժիսոր Մ․ Ռոմ) ֆիլմերում։ Ետմահու արժանացել է [[ԽՍՀՄ]] պետական մրցանակի [[1941]] թ.։
 
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ}}
 
168 306

edits