«Հիմյարի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 47.
== Հիմնադրում ==
Հիմյարի թագավորությունը հիմնադրվել է մ.թ.ա. 110 թվականին՝ [[Արաբական թերակղզի|Արաբական թերակղզու]] հարավում։ 300 թվականից սկսած՝ այն իր իշխանությունը հաստատում է ամբողջ [[Եմեն]]ի տարածքում՝ գրավելով Եմենի բոլոր [[Եմենի հնադարյան քաղաքակրթություն|հնադարյան քաղաքակրթություններ]]ը։ 6-րդ դարի ընթացքում Հիմյարի վասալներից [[քինդաներ]]ը կարողանում են պետության ազդեցությունը տարածել նաև Կենտրոնական Արաբիայում՝ [[Նաջդ]]ում։
[[Պատկեր:Yarim.jpg|մինի|ձախից|[[Զաֆար]]՝ հիմյարցիների առաջին մայրաքաղաքը]]
 
Առաջին հիշատակությունները հիմյարցիների մասին թվագրվում են մ.թ.ա. 2-1 դարերին։ Պլինիուս ավագը Հիմյարի թագավորության տեղադրման վայրը նկարագրում է Սաբայի թագավորության և [[Կարմիր ծով]]ի միջև։ Այդ ցեղապետության կենտրոնն էր Զաֆար քաղաքը։
 
Մ.թ.ա. 1-ին դարում՝ 31 թվականին, [[Հռոմեական կայսրություն|Հռոմի]] առաջին կայսր [[Օկտավիանոս Օգոստոս]]ը [[Ակցիումի ճակատամարտ]]ում պարտության է մատնում [[Մարկոս Անտոնիոս]]ին և [[Կլեոպատրա]]յին, տիրանում է [[Եգիպտոս]]ին և հռոմեական տիրապետությունն է հաստատում ամբողջ Կարմիր ծովի շուրջ։ Նա տերության վերահսկողության տակ վերցրեց [[Հնդկաստան]]ից և Արաբիայից եկող առևտրային ճանապարհները։ Արշավանքներ են կատարվում նաև Արաբական թերակղզու ուղղությամբ։ Նրա հարավը հույներն ու հռոմեացիներն անվանում էին «Երջանիկ Արաբիա» ({{lang-lat|Felix Arabia}}), քանի որ անապատային թերակղզու միակ տեղումնառատ ու անտառաշատ հատվածն էր։
 
== Պետության հզորացում ==
 
[[Կատեգորիա:Եմենի պատմություն]]