«Նպատակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն, փոխարինվեց: : → ։ (57), << → «, >> → »
Տող 13.
=== Անձնական նպատակներ ===
Անհատները կարող են անձնական նպատակներ սահմանել։ Ուսանողը կարող է քննության համար բարձր գնահատականի նպատակ դնել։ Մարզիկը կարող է օրական 5 [[մղոն]] վազել։ Ճանապարհորդը կարող է փորձել հասնել նպատակակետ քաղաքին երեք ժամում։ Ֆինանսական նպատակներն ընդհանուր օրինակ են` խնայել թոշակի անցնելու կամ գնումների համար։
Նպատակները կառավարելը անձնական կյանքի բոլոր բնագավառներում կարող է արդյունքներ տալ։ Ճշգրիտ իմանալը, թե ինչի ես ուզում հասնել, պարզեցնում է, թե ինչի վրա պետք է կենտրոնանալ կամ ինչը բարելավել և հաճախ [[Ենթագիտակցություն|ենթագիտակցորեն]] առաջնահերթություն է տալիս այդ նպատակին։
 
Նպատակադրումը և պլանավորումը նպաստում են երկարաժամկետ տեսականին և կարճաժամկետ մոտիվացիային։ Այն կենտրոնանում է մտադրության, ցանկության, գիտելիքի ձեռքբերման վրա և օգնում է կազմակերպել ռեսուրսները։
Տող 25.
Երկարաժամկետ նվաճումները հիմնված են կարճաժամկետ նվաճումների վրա։ Տվյալ օրվա փոքր պահերի զգացմունքների կառավարումը երկար ժամանակով մեծ փոփոխություն է ունենում։
 
Մեծածավալ հետազոտություն է իրականացվել բաղձալի նպատակներին հասնելու, ինքնակառավարման կարողության և ինտեգրացման փոփոխությունների, ինչպես նաև սուբյեկտիվ բարեկեցության վերջնական փոփոխության միջև կապն ուսումնասիրելու գործում։ Նպատակի գործունություն կամ արդյունավետություն ասելով` հասկանում ենք, թե ինչքան է հավանականությունը, որ անձը կարող է հաջողություն ունենալ նպատակի նվաճման մեջ։ Նպատակի [[Ինտեգրալ|ինտեգրում]] ասելով` հասկանում ենք, թե որքան համատեղելի են նպատակները սեփական «ես»-ի հիմնական ասպեկտների հետ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ նպատակի գործունության վրա կենտրոնացումը ասոցացվում է երջանկության գործոնի հետ, իսկ նպատակի ինտեգրացումը կապվում է բարեկեցության գործոնի իմաստի հետ։ Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել երկարաժամկետ նպատակներին հասնելու և սուբյեկտիվ բարեկեցության փոփոխությունների միջև կապը, որոնցից շատերը հաստատել են, որ անհատի համար անձնական բնույթ ունեցող նպատակների նվաճումը բարձրացնում է սուբյեկտիվ բարեկեցության զգացումները։
 
== Ինքնաներդաշնակության մոդել ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նպատակ» էջից