«Գևորգ Ե Սուրենյանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Կենսագրություն: Կետադրության ճշտում
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 30.
Նրա ջանքերով թեմում նորոգվել են եկեղեցիներ, կառուցվել նորերը, բացվել են նոր դպրոցներ, ուսումնական հաստատություններ, ստեղծվել է «Թիֆլիսի հայ քահանաների միաբանությունը»։ <br/>Հովանավորել է [[Մակար Եկմալյան]]ին և նրա մշակած քառաձայն պատարագը մտցրել եկեղեցի։
 
[[Մեծ եղեռն]]ի ժամանակ և հետագա տարիներին, հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ Հայ եկեղեցին օգնել է բազմահազար աղետյալների։ [[1914]]-ի [[դեկտեմբերի 28]]-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով և նրա անմիջական նախագահությամբ ստեղծվել է Եղբայրական օգնության կոմիտեն, որն զբաղվել է վիրավոր հայ կամավորներին և տասնյակ հազարավոր փախստական հայերին օգնություն ցուցաբերելու խնդիրներով։ Եղբայրական օգնության կոմիտեի բաժանմունքներ են ստեղծվել Երևանում, Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում, Պետրոգրադում, Մոսկվայում և այլուր։
 
[[1918]]-ի մայիսին զգալի դեր է խաղացել թուրքական զավթիչների դեմ հայ ժողովրդի մղած հերոսամարտերի կազմակերպման գործում։ [[Սարդարապատի ճակատամարտ]]ի բախտորոշ օրերին, չնայած զինվորական ղեկավարության պահանջին, Ամենայն հայոց կաթողիկոսությունը և Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը չեն տեղափոխվել ապահով վայր, իսկ Մայր Աթոռի միաբաններն իրենց անմիջական մասնակցությամբ հայ մարտիկներին քաջալերել են ռազմաճակատի առաջին գծում։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո նա կոնդակներով համայն հայությանը կոչ է արել նեցուկ լինել կառավարությանը հայրենաշեն գործում։