«Անգլիայի տնտեսություն (1066-1509)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 12.
==== Հողագործություն ====
[[Պատկեր:Anglo-Saxon ploughmen.png|thumb|upright=1.1|Հողագործները աշխատելիս, միջնադարյան նկար]]
Հողագործությունը նորմանների ներխուժման ժամանակ անգլիական տնտեսության խոշորագույն ճյուղերից մեկն էր: Ներխուժումից 20 տարի անց երկրի տարածքի 35 %-ը զբաղեցնում էին վարելահողերը, 25 %-ը նախատեսված էր արոտավայրի համար, 15 %-ը անտառներ ստեղծելու համար էր, իսկ մնացյալ 25 %-ը օգտագործվում էր ցամաքի և ճահճային տարածքների վրա։ Ցորենը հիմնական մշակաբույսն էր, միևնույն ժամանակ ակտիվորեն մշակում էին վարսակ և գայլուկ{{sfn|''Bailey''|1996|сէջ=44}}։ Առավել բերքառատ հողերը, օրինակ [[Թեմզայի հովիտ|Թեմզայի հովիտը]], [[Միդլենս շրջան|Միդլենս շրջանը]] և երկրի արևելյան հատվածի հողերը հատիկավոր մշակաբույսերի աճեցման համար էին գործածվում{{sfn|''Bailey''|1996|сէջ=44}}։ Անասնապահության առաջատար ճյուղը ոչխարների և խոշոր եղջերավոր անասունների բուծումն էր։ Հարկ է նշել, որ վերը նշված կատեգորիաները բնորոշվում էին ավելի փոքր չափերով, քան նրանց ժամանակակից տեսակներն են։ Կենդանիների մեծ մասը, հնարավոր է և ամենամեծ մասը, մորթում էին ձմռանը{{sfn|''Dyer''|2009|сէջ=25}}։
 
==== Ավատական համակարգ ====
 
[[Պատկեր:Medieval Open Field System.JPG|thumb|right|alt=Քարտեզի կենտրոնում տեղակայված է գյուղի, նրա շուրջը՝ դաշտերը, որոնք ձևավորված են գծերով։ Բաց դաշտերի համակարգ, որը օգտագործվել է Անգլիայի շատ հասարակարգերի կողմից]]
Նվաճմանը նախորդող հարյուր տարիների ընթացքում թագավորի, եպիսկոպոսների, մենաստանների և թեևերի խոշոր հողատարածքները աստիճանաբար բաժանվում էին ավելի ու ավելի շատ տարածքների։ Հողային իրավունքի բաժանումը պայմանավորված էր ամեն հնարին իրավական փաստերով, որոնք վերաբերում էին սուբյեկտների ունեցվածքին (ժառանգություն, հարսանիքներ, եկեղեցիների կողմից հողերի ձեռքբերում){{sfn|''Dyer''|2009|сէջ=27, 29}}։ Փոքր հողերի սեփականատերերը բնակվում էին հենց իրենց հողատարածքներում, ղեկավարում էին դրանք և ստանում էին որոշակի միջոցներ այդ հողերի գոյությունը պահպանելու համար։ Եթե նախկինում Անգլիայում բնակեցման ամենատարածված ձևը մեկուսացված գյուղն էր, ապա նվաճումից որոշ ժամանակ առաջ արդեն անգլիական բնակավայրերի ամենատարծված ձևը խոշոր գյուղերն էին, որոնք գտնվում էին տվյալ մշակահողերի վրա։ Նմանատիպ գյուղերի շղթան ձգվում էր երկրի հյուսիսից մինչև հարավ{{sfn|''Dyer''|2009|сէջ=19, 22}}։ Նոր բնակավայրերի բնակիչները օգտագործում էին բաց դաշտերի համակարգը, որի դեպքում մշակվող դաշտերը մի քանի փոքր հատվածների էին բաժանվում, որոնցից յուրաքանչյուրը գտնվում էր մասնավոր սեփականության ներքո։ Բացի այդ՝ անցկացվում էր հացահատաիկային մշակաբույսերի ամենամյա շրջանառություն հողի հատվածների միջև, իսկ անտառների և ընդհանուր հողերի միջև կատարվում էր մանրակրկիտ պահպանություն{{sfn|''Dyer''|2009|сէջ=19—21}}։ Յուրաքանչյուր [[մանորիալիզմ|մանորի]] գյուղատնտեսական հողերը բաժանվում էին ինչպես գյուղացիների կողմից մշակվող հողերի, այնպես էլ հողի սեփականատիրոջ անձնական դաշտերի՝ նրա [[Դոմեններ|դոմեն]]ների։ Գյուղացիները աշխատում էին մեծ մակերես ունեցող հողերի վրա և սեփականատիրոջը վճարում էին հողային ռենտա։ Վճարը կարող էր կատարվել ավատատիրոջ հողամասում կամ բնամթերքի ու դրամական միջոցների ձևով{{sfn|''Bartlett''|2000|сէջ=313}}։ Նշված ժամանակաշրջանում Անգլիայի տարածքում գտնվում էր շուրջ վեց հազար տարբեր ուժ և արտադրողականություն ունեցող ջրաղացներ․ տնտեսության մեջ նման ջրաղացների օգտագործումը ոչ միայն դրական կերպով էր անդրադառնում նրա բարեկեցության վրա, այլև գյուղացիների աշխատանքը առավել հեշտացնում էր{{sfn|''Dyer''|2009|сէջ=26}}։ Մեծավ մասամբ, շնորհիվ նյութա-տեխնիկական շտեմարանի զարգացման՝ գյուղացիները կարողացան առավել մեծ քանակով արտադրանք արտադրել․ ավելին, քան պահանջվում էր իրենց համայնքում, իսկ ավելացած պաշարները կարող էին վաճառել իրենց հայրենի անգլիական քաղաքներում{{sfn|''Dyer''|2009|сէջ=14}}։
 
Սկզբնապես նորմանները չէին ցանկանում ավատական համակարգը զգալի փոփոխությունների ենթարկել{{sfn|''Douglas''|1962|сէջ=310}}։ Սակայն Վիլհելմը որոշակի իրավունքներ վերապահեց հողի առավել մեծ տարածքների համար՝ հօգուտ նորմանական վերին խավի՝ ստեղծելով խոշոր կալվածքներ վալիական սահմանի մոտ, Սուսեքսում և այլ մարզերում։ Վիլհելմի կառավարման առավել նշանակալի հետևանքը սոցիալական հարաբերությունների ոլորտում դարձավ ստրուկների թվի կտրուկ նվազեցումը{{sfn|''Bartlett''|2000|сէջ=319}}{{sfn|''Douglas''|1962|сէջ=311}}։ Դեռ 10-րդ [[10–րդ դար|դարում]] ստրուկների դասակարգի թիվը բավականին մեծ էր, բայց հետո տնտեսական և կրոնական ճնշման պատճառով՝ այն սկսեց նվազել{{sfn|''Dyer''|2009|сէջ=36—38}}։ Չնայած դրան՝ նոր նորմանական [[ազնվականություն]]ը բավականին խիստ էր գյուղացիների նկատմամբ վերաբերմունքի հարցում{{sfn|''Douglas''|1962|сէջ=312}}։ Նախկինում հարուստ անգլոսաքսոնյան գյուղացիները արագորեն տնտեսական աստիճանակարգությամբ անկում էին ապրում։ Գյուղացիների դրության խստացման պատճառով ավելանում էր այն մարդկանց թիվը, որոնք սահմանափակված էին շարժումների ազատության և այլընտրանքային աշխատանքի փնտրման հարցում{{sfn|''Douglas''|1962|сէջ=312}}։ Անգլոսաքսոնյան բարձր խավի՝ արգելքներին դիմակայած անդամները արագորեն ներգրավվեցին նոր խավի մեջ կամ էլ տնտեսական առումով ճնշվեցին{{sfn|''Dyer''|2009|сէջ=81—82}}։
 
==== Անտառների ստեղծում ====
[[Պատկեր:KinderJacobsLadder6466.JPG|thumb|left|alt=Անտառի լուսանկարը ամռանը|Ճահճային անտառ (Forest of High Peak), որտեղ տեղի էր ունենում թագավորական կարիքների բավարարման համար նախատեսված կապարի ստացումը]]
Նորմանական կառավարությունը արգելեց թագավորական անտառների ստեղծումը։ Անգլոսաքսոնյան անկախության տարիներին որոշ անտառներ հատուկ կերպով առանձնացվեցին որսի համար․ դրանք կոչվեցին «հեյս» ({{lang-en|hays}})։ Նորմանների անտառները, որոնք նախատեսված էին նույն նպատակի համար, զբաղեցնում էին առավել մեծ տարածքներ, և բացի այդ՝ նրանց գոյությունը ուներ իրավական հիմք{{sfn|''Dyer''|2009|сէջ=18}}։ Նոր անտառները ոչ միշտ էին խիտ, բայց նրանց օգտագործումը թագավորական տան անդամների կողմից լավ պաշտպանություն էր։ Նորմանների անտառները հատուկ իրավական պաշտպանության ներքո էին գտնվում, բայց անտառային իրավունքը գտնվում էր միապետի տիրապետության ներքո, որի խիստ որոշումները ձևական բնույթ էին կրում{{sfn|''Huscroft''|2005|сէջ=97}}։ Անտառների ստեղծման ծրագիրը ենթադրում էր, որ նոր հատվածները կապահովեն թագավորին որսորդական իրերով, նյութերով, ապրանքներով և փողերով{{sfn|''Huscroft''|2005|сէջ=97}}։ Անտառային ռենտան և դրան զուգորդող տուգանքները դարձան միապետական մոտեցման կարևորագույն մասը, իսկ ստացվող անտառային ռեսուրսները օգտագործվում էին ամրոցների և նավերի կառուցման համար{{sfn|''Cantor (FCPW)''|1982|сէջ=63}}։ Որոշ անտառներում կատարվում էր օգտակար հանածոների արդյունահանում։ Օրինակ, երկաթի արդյունահանման և մշակման կենտրոն դարձավ Դինա անտառը, կապարը ևս արդյունահանցում էր անտառում{{sfn|''Cantor (FCPW)''|1982|сէջ=63}}։ Անտառների մակերեսի ընդլայնումը արդյունավետ էր և որոշ այլ դասակարգերի համար։ Շատ մենաստաններ հատուկ որսորդական իրավունքներ ունեին և անտառահանման իրավունքներ որոշ առանձնացված անտառներում{{sfn|''Cantor (FCPW)''|1982|сէջ=59}}։ Թագավորական անտառների առաջացումը զուգակցվում էր եղնիկների այգիների և այլ պահպանվող գոտիների թվի աճով{{sfn|''Cantor (I:EML)''|1982|сէջ=18}}{{sfn|''Cantor (FCPW)''|1982|сէջ=81}}։
 
== Ծանոթագրություններ ==