«Երազների մեկնաբանություն (աշխատություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ներքին հղումներ, լուսանկար, նյութերի ավելացում, կատեգորիա
Տող 56.
ա) ''Թարմ և չեզոք բովանդակությունները երազում''. Ֆրոյդը կարծում էր, որ յուրաքանչյուր երազի մեջ կարելի է տեսնել կապ նախորդ օրվա ապրումների հետ, ուստի երազների վերլուծության ժամանակ պետք է հաշվի առնել թարմ տպավորությունները և հույզերը, որ երազ տեսնողը վերապրել է նախորդ օրը կամ ավելի շուտ: Սակայն երազի մեջ իրենց արտացոլումն են գտնում նախորդ օրվա այն բովանդակությունները, որոնք ինչ-որ կերպ կապվում են ավելի վաղ ունեցած փորձի հետ: Ընդ որում, երազատեսություններում հայտնվում են ոչ թե առաջնային կարևորություն ունեցող, այլ չեզոք, երկրորդական բովանդակությունները, բայց որոնք մեզ տվել են մտածելու առիթ, և որոնց վրա մենք չենք կենտրոնացել: Եթե օրվա մեջ կան մեկից ավելի այդպիսի բովանդակություններ, ապա երազը հակված է միավորել դրանք մեկ ամբողջության մեջ:
 
բ) ''[[ինֆանտիլիզմ|Ինֆանտիլ]] բովանդակությունները որպես երազի աղբյուր''. երազում կարող են արտահայտում գտնել կյանքի վաղ փուլերում ստացված տպավորությունները, որոնց առաջ հիշողությունն արթուն վիճակում անզոր է: Ֆրոյդը երազների մի շարք օրինակներ է բերում, որոնցում անձը տեսնում է վաղուց մոռացված պատկերներ կամ սյուժեներ սեփական մանկությունից: Այս բնույթի երազներ են կրկնվող երազները, որոնք հիմնականում մանկական տարիքում վերապրած բովանդակությունների տարրերից են կազմվում:
 
գ) ''Երազների սոմատիկ (մարմնական) աղբյուրները''. երազների մարմնական աղբյուրներն, ըստ Ֆրոյդի, երկուսն են՝ նյարդային և ֆիզիկական: Երազների բնույթի վրա մեծ ազդեցություն ունեն ինչպես արտաքինից և ներքինից եկող գրգռիչները, այնպես էլ մարմնի դիրքը, օրգան-համակարգերի, հատկապես մարսողական և միզասեռական համակարգերի գործառնությունը: Երբ երազում ի հայտ են գալիս մարմնական աղբյուրներից եկող տհաճ զգացողություններ, ապա երազի «աշխատանքն» օգտվում է գործոնների այդ համակցությունից՝ որևէ արտամղված ցանկություն իրականացնելու համար, ընդ որում՝ ցենզուրան քիչ թե շատ պահպանվում է:
Տող 62.
դ) ''Տիպիկ երազներ''. Ֆրոյդը գտնում է, որ կան որոշ երազներ, որոնք, չնայած տարբեր մարդկանց մոտ են առաջանում, այդուհանդերձ մեծամասամբ կարող են մեկնաբանվել նույն կերպ, քանի որ բխում են միևնույն աղբյուրից.
# '''Մերկության մասին երազներ'''. մերկ կամ ամոթալի հագուստով լինելու մասին երազները Ֆրոյդն անվանում է էքսհիբիցիոնիստական երազներ՝ համարելով, որ դա անձի ինֆանտիլ ցանկությունն է ցուցադրել սեփական մարմինն այլ մարդկանց: Երազ տեսնողն այդպես անում էր 3-4 տարեկան հասակում, երբ մեծահասակները նրան սիրում էին մերկ, և նրա մոտ ամոթի զգացում դեռևս չկար:
# '''Երազներ հարազատ մարդկանց մահվան մասին'''. այս երազների շարքում կարելի է առանձնացնել երկու տարբերակ: Մեկը, երբ անձը երազում վիշտ չի ապրում մահացած ծնողի, քրոջ կամ եղբոր մահվան առիթով և զարմանում իր անզգայությանիցանզգայությունից, իսկ մյուսը, երբ անձը կորստի հետ կապված խորը և ծանր վշտագին ապրումներ է ունենում երազում: Առաջին տեսակի երազները չեն կարող համարվել տիպիկ, քանի որ հարազատի կորուստը երազում քողարկում է մեկ այլ՝ երազի բովանդակության հետ կապ չունեցող ցանկություն, որը կարելի է պարզել մեկնաբանության ընթացքում: Իսկ երկրորդ տեսակի երազներն իրապես արտացոլում են անձի արտամղված ցանկությունը, որպեսզի իր տվյալ հարազատը մահանա: Այդ ցանկությունը կարող է լինել անձի կյանքի որևէ փուլում առկա եղած ապրում՝ տվյալ հարազատից կամ նրա ազդեցությունից ազատվելու ձգտում: Քույր-եղբայրների մահվան մասին երազներում կարող է արտացոլվել նրանց վաղեմի մրցակցությունը ծնողների սիրո համար: Ծնողների մահվան հետ կապված երազները Ֆրոյդը բացատրում է՝ հանգամանորենհանգամայնորեն նկարագրելով [[էդիպյան բարդույթիբարդույթ]]ի երևույթը, երբ 3-6 տարեկան հասակում երեխայի մոտ ի հայտ է գալիս սեռական ձգտում հակառակ սեռի ծնողի հանդեպ և մրցակցություն նույն սեռի ծնողի հետ: Էդիպյան բարդույթի արդյունքում երեխան երկարժեք՝ [[սեր|սիրո]], կապվածության և [[միզանտրոպիզմ|ատելության]], թշնամանքի զգացմունքներ է տածում նույն սեռի ծնողի նկատմամբ, ինչը և կարող է հանգեցնել վերը նշված երազների ի հայտ գալուն:
# '''Քննության մասին երազներ'''. նույնիսկ կրթական համակարգից վաղուց դուրս եկած մարդկանց մոտ դեռևս երազներ են լինում քննության հանձնման մասին: Ֆրոյդի կարծիքով դրանք մանկության տարիքում կրած պատժի մասին հիշողությունների արդյունք են: Ամեն անգամ, երբ անձը պատրաստվում է որևէ պատասխանատու գործողության և վախ ունի, որ այդ գործը չի ստացվի իր մոտ, քանի որ ինքը ինչ-որ բան այն չի արել, կարող է ունենալ քննության մասին երազ: Հետաքրքիր է, որ անձը երազում տեսնում է ոչ թե այնպիսի քննություն, որը տապալել է, այլ հիմնականում այն քննությունները, որոնք հաջողությամբ է հանձնել: Հետևաբար, այսպիսի երազները նախևառաջ հանգստացնող գործառույթ ունեն, քանի որ մատնանշում են հաջողությամբ պսակված փորձ և ոգեշնչում նոր հաղթանակի:
 
Ատամի ցավի հետ կապված երազները Ֆրոյդը, օրինակների հիման վրա, կապում է |օնանիստական ցանկությունների արտահայտման հետ: Քնած ժամանակ թռչելու, օդում սավառնելու մասին երազները մանկական տարիքում երեխային օդ թռցնելու ձևով խաղալու և դրանից երեխայի մոտ հաճելի զգացողությունների վերապրման հետ են կապված: Ընկնելու մասին երազները մեծամասամբ վախի հետ են կապված: Կանանց մոտ այս երազները համարյա միշտ խորհրդանշում են սեռականության հետ կապված մեղքի[[Մեղք (կրոնական)|մեղք]]ի զգացումը (մեղք՝ «ընկնել»): Մարդիկ, ովքեր հաճախ երազում տեսնում են իրենց լողալիս, ալիքները ճեղքելիս, սովորաբար մանկական տարիքում տառապել են գիշերամիզությամբ, ինչը նրանց տալիս էր հեղուկի հոսելու հաճելի զգացողությունը, որից նրանք զրկվել են հասուն տարիքում: Հրդեհի մասին երազները հաճախ վկայում են մանկական տարիքում կրակի հետ խաղալու արգելքի մասին:
 
Ֆրոյդը համոզված էր, որ երազատեսությունների մեծամասնությունը հիմքում ունի սեռական բնույթ և արտահայտում է էրոտիկ ցանկություններ: Ոչ մի [[բնազդ]], սկսած անձի մանկական տարիքից, չի ենթարկվում այնպիսի ճնշման, ինչպես սեռական բնազդը, ուստի այն շատ ավելի հաճախ է արտահայտում գտնում երազներում: Չնայած Ֆրոյդը գտնում էր, որ յուրաքանչյուր երազի մեկնաբանություն ունի անհատական վերլուծության կարիք, այս գլխի վերջում նա առանձնացնում է մի քանի խորհրդանիշներ, որոնք երազների մեծամասնության դեպքում ունեն սեռականության հետ կապված ընդհանուր նշանակություն.
Տող 73 ⟶ 74՝
# Լանդշաֆտը որպես կնոջ սեռական օրգան,
# Սանդուղքով բարձրանալ կամ իջնելը որպես սեռական ակտ և այլն
[[File:Stele - Sigmund Freud, Das Geheimnis des Traumes (Wien 1900) 002.jpg|thumb|Մարմարյա հուշատախտակ այն վայրում, որտեղ առաջին անգամ [[Զիգմունդ Ֆրոյդ]]ը սկսել է «Երազների մեկնաբանություն» աշխատությունը։
 
:Տեքստը՝ «Այս տանը 1895 թ. հուլիսի 24–ին դոկտոր Զիգմունդ Ֆրոյդը պարզել է երազների գաղտնիքը։ Այս պահին ես քիչ հեռանկարային եմ համարում այն»: [[Ավստրիա]], Գինցինգից ոչ հեռու ([[Վիենա]], [[1900]])]]
=== ԳԼՈՒԽ VI․ Երազատեսության աշխատանքը ===
Երազի բովանդակության և երազի մեկնաբանության միջև կա մի նոր հոգեկան նյութ՝ երազի հետևում թաքնված բովանդակություն, որ արտահայտում է որոշակի միտք: Ֆրոյդը գտնում է, որ [[հոգեվերլուծություն|հոգեվերլուծության]] խնդիրն է դուրս հանել երազի ակնհայտ և թաքուն բովանդակությունների միջև կապը:
Երազն ունի նյութի մշակման չորս հիմնական ձև՝ մտքի վերածումը տեսողական պատկերի, խտացում, փոխադրում և երկրորդային մշակում: Ֆրոյդը գտնում էր, որ երազը մտքի յուրատիպ «թարգմանություն» է, որի արդյունքում միտքը վերածվում է պատկերի: Նա այդ պատկերը համեմատում է ռեբուսի հետ, որի կառուցվածքը չի ենթարկվում տրամաբանությանը, բայց ճիշտ վերծանման դեպքում կարելի է հասնել երազի ճշմարիտ մտքին:
 
''Խտացման աշխատանք''. եթե համեմատենք երազը մտքի հետ, ապա երազում առկա է բովանդակությունների մի անդադար խտացման գործընթաց: Երազը հակիրճ է ու աղքատ՝ մտքի բազմազան հարստության համեմատ: Բայց երազի մեկնաբանությունը իր ծավալով անհամեմատ ավելի հարուստ ու բովանդակալից է, քան երազը արտաքինից: Երազում հոգեկան բովանդակությունների խտացման վառ օրինակ է երազում գործող հավաքական անձը, որի մեջ համադրվում են երազը տեսնողին ծանոթ մեկ կամ մի քանի անձանց բնորոշ բնութագրիչներ: Խտացման գործընթացի միջոց է նաև անունների խտացումը և նոր բառերի ստեղծումը երազի կողմից: Օրինակ՝ Ֆրոյդը իր երազներից մեկում տեսել էր իր աշխատակցին և մտածել, թե ինչպիսի «նորէկդալային» ոճ ունի նա: Փորձելով պարզել, թե ինչ ծագում կարող է ունենալ այդ բառը, Ֆրոյդը հիշել է, որ նա գրել է [[Հենրիկ Իբսեն|Իբսենի]] մասին ակնարկ, իսկ Ֆրոյդը հիշում էր հերոսների անուններ՝ Իբսենի երկու դրամաներից՝ Նորա և Էկդալ: Բառային այսպիսի նորամուծություններ անում են նաև [[Պարանոիդ անձնային խանգարում|պարանոյայի]], հիստերիայի[[հիստերիա]]յի, [[Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում|կպչուն մտքերի]] դեպքում, ինչպես նաև մանկական հասակում:
 
''Փոխադրման աշխատանք''. հաճախ այն, ինչ երազի հիմքը հանդիսացող մտքի համար ունի կարևոր նշանակություն, երազում կարող է բոլորովին չարտահայտվել: Երազի աշխատանքում արտահայտվում է հոգեկան ուժ, որը մի կողմից հոգեպես արժեքավոր տարրերը զրկում է արժեքից, իսկ մյուս կողմից՝ [[Դետերմինիզմ|դետերմինացիայի սկզբունքով,]] փոքր արժեք կրող տարրերից ստեղծում է նոր արժեքներ, որոնք արտահայտվում են երազում: Այսպիսով տեղի է ունենում առանձին տարրերի հոգեկան ինտենսիվության փոխադրում և տեղափոխում: Կարող ենք ենթադրել, որ տեղափոխման գործընթացը տեղի է ունենում ցենզուրայի շնորհիվ:
 
'''Պատկերման միջոցները երազում'''. երազների մեկնաբանության արդյունքում ստացված նյութը կարելի է բաժանել երկու մասի՝ առաջինը «էական մտքերն» են, որոնք կարող էին լիովին փոխարինել երազին, եթե չլիներ ցենզուրան: Երկրորդը «կոլլատերալ մտքերի» խումբն է. դրանք այն ուղիներն են, որոնց միջոցով իրական ցանկությունները փոխարկվում են երազում ներկայացվող ցանկությանը: Այս մտքերը երազում գտնվում են տարբեր տիպի կապերի մեջ: Հարց է ծագում, թե ի՞նչ է տեղի ունենում այս մտքերի միջև տրամաբանական կապի հետ, որը երազում բացակայում է (երազը տրամաբանական կապը նեկայացնում է «միաժամանակության» տեսքով՝ անցյալի, ներկայի և ապագայի դեպքերն ու մարդկանց զետեղելով նույն հարթության մեջ): Վերլուծության նպատակն է վերականգնել երազում առկա տարրերի միջև իրական տրամաբանական կապը:
Տող 93 ⟶ 95՝
Այսպիսով, օրինակների հիման վրա վերլուծելով '''աբսուրդային երազները և ինտելեկտուալ գործունեությունը''' երազում՝ Ֆրոյդը պնդում է, որ «այն ամենն, ինչ երազում կրում է մտածողության գործառույթի դրսևորման ձև, պետք չէ համարել մտածական գործընթաց, քանի որ դա վերաբերում է երազի հետևում թաքնված մտքերին: Երազի թաքնված բովանդակությանն են վերաբերում նաև արթնանալուց հետո երազ տեսնողի արտահայտած դատողությունների մեծ մասը և այն զգացողությունները, որոնք նկարագրվում են երազ տեսնողի կողմից: Այդ բոլորը երազի արդյունքն են և պետք է հաշվի առնվեն մեկնաբանության ժամանակ»:
 
Երազում '''աֆեկտների արտահայտումը''' վերլուծելիս հեղինակը նշում է, որ հաճախ մենք երազում ունենում ենք ինտենսիվ հուզական ապրումներ այնպիսի բովանդակությունների նկատմամբ, որոնք արթմնի ժամանակ նույնիսկ նվազագույն չափով չէին հուզի մեզ, և նաև հակառակը՝ կարող ենք բավականին անտարբեր լինել այնպիսի դեպքերի նկատմամբ, որոնք իրականում տեղի ունենալու դեպքում մեզ շատ կվշտացնեին կամ կուրախացնեին: Վերլուծությունը ցույց է տալիս, որ այս առեղծվածը հասկանալու համար մեզ ընդամենը պետք է երազի ակնառու բովանդակությունից անցում կատարել թաքնված բովանդակությանը: Իրական և երազային բովանդակությունները կրում են բազմաբնույթ տեղափոխություններ և ձևափոխություններ, մինչդեռ աֆեկտը[[աֆեկտ]]ը մնում է անփոփոխ: Երազում վերապրած աֆեկտների վրա որոշակի ազդեցություն կարող են ունենալ նաև քնելիս երազ տեսնողի ունեցած տրամադրությունը (ծանր տրամադրության հիմքում սովորաբար լինում են չբավարարված ցանկություններ, որոնք երազը պետք է բավարարի), սոմատիկ գործոնները:
 
''[[Երկրորդային մշակում]]''. երկրորդային մշակումը ակնհայտ երազը մտցնում է քիչ թե շատ իմաստավորված ամբողջականության մեջ, քանի որ այն մեխանիզմները, որ թաքնված երազը վերածում են ակնհայտ երազի, աշխատում են թաքնված երազի յուրաքանչյուր տարրի հետ առանձին, ուստի թաքնված երազի տարրերի միջև գոյություն ունեցող կապերը խախտվում են: Երկրորդային մշակումը թաքնված երազի հետ կապ չունի, այն ընդամենը կարգի է բերում, հարթեցնում է ստացվելիք ակնհայտ երազը, նրան օժտում թվացյալ իմաստով, մինչդեռ իրական իմաստը թաքնված երազում պետք է փնտրել:
Տող 102 ⟶ 104՝
ա) ''Երազների մոռացումը.'' երազները կամ դրանց հատվածները արթնանալուց հետո մոռացվում են, քանի որ առկա է դիմադրություն՝ երազի թաքնված միտքը հասկանալու նկատմամբ: Երազի մոռացված հատվածները մեկնաբանության ժամանակ հաճախ ինքնաբերաբար հիշվում են, ինչն էլ մեծապես նպաստում է մեկնաբանությանը: Այդ դիմադրությունը քնած ժամանակ նշանակալիորեն թույլ է և «հանդուրժում» է երազի ձևավորումը, սակայն արթուն ժամանակ այնքան է ուժեղանում, որ թույլ չի տալիս վերարտադրել տեսած երազը:
 
բ) ''[[Ռեգրես]].'' Զ. Ֆրոյդը երազը համարում է «ռեգրեդիենտ» գործընթաց, քանի որ այն, ի տարբերություն պրոգրեդիենտ գործընթացների, որոնք սկիզբ են առնում անգիտակցականից[[անգիտակցական]]ից և ուղղված են դեպի գիտակցական, սկսվում է գիտակից-արթուն վիճակից և ուղղվում դեպի անգիտակցական: Այս ռեգրեսը երազատեսության և շատ այլ հոգեկան դրսևորումների, ախտանիշների ամենակարևոր հատկություններից է: Մտքի ռեգրեդիենտ փոխակերպումը երազի պետք է համարել ճնշված, անգիտակցական հիշողությունների (մեծամասամբ մանկական) ազդեցության հետևանք: Անգիտակցական լարվածություն առաջացնող հիշողությունները «պայքարում» են նորմալ ուղիով գիտակցական թափանցելու համար, մինչդեռ ցենզուրան բարձր դիմադրություն է ցույց տալիս. այս հակամարտությունը ծնում է ռեգրեսիվ դրսևորումներ ինչպես երազում, այնպես էլ այլ հոգեկան երևույթներում:
 
գ) ''Ցանկության իրականացում.'' քանի որ անգիտակցական ցանկությունը գիտակցություն հասնելու համար հանդիպում է ցենզուրայի արգելքին, այն փոխակերպված և աղճատված կերպով իր արտահայտումն է գտնում երազում: [[Հոգեվերլուծություն|Հոգեվերլուծության]] մեջ ցանկություն է համարվում ֆիզիկական պահանջմունքի առկայության դեպքում ներքին գրգռվածության ապրումը, որի մաս է կազմում որոշակի ընկալում (օրինակ՝ սննդի), ինչի մասին այդ պահին հիշելը զուգորդվում է բավարարվածության մասին հիշելու հետ: Պահանջմունքի ի հայտ գալու հետ մեկտեղ առաջանում է հոգեկան շարժում, որը ձգտում է առաջացնել առաջնային ընկալման մասին հիշողություն, այլ կերպ ասած վերարտադրել նախկին բավարարվածությունը: Այսինքն երազը հնարավորություն է ստեղծում [[Զգայապատրանք|հալյուցինատիվ ձևով]] կրկնել բավարարվածության զգացողությունը՝ առաջացնելով ընկալում՝ փոխադրման գործընթացի շնորհիվ: Իհարկե, երազում ցանկությունը և դրա իրականացումը ներկայացվում են աղճատված կերպով:
 
դ) ''Արթնացում երազի շնորհիվ, երազի գործառույթը, վախի երազներ''. քնի ընթացքում առկա է քունը պահպանելու ուժեղ դրդապատճառ, ինչը աջակցվում է ենթագիտակացական համակարգի կողմից: Սակայն, երբ երազը վերածվում է ընկալման, շնորհիվ ձեռքբերված որակների` կարող է արթնացնել քնածին: Այսինքն [[Ենթագիտակցություն|ենթագիտակցական համակարգի]] էներգիան կարող է ուղղվել նաև արթնացման գործառույթին: Ցանկությունն անգիտակցական համակարգին է պատկանում, մինչդեռ ենթագիտակցական համակարգը մերժում է այն և ճնշում: Սակայն անգիտակցականն ամբողջությամբ չի ենթարկվում ենթագիտակցական համակարգին նույնիսկ լրիվ առողջ հոգեկանի դեպքում: Հաճախ վախի արտահայտման հոգեկան գործընթացը կարող է ցանկության իրականացման գործընթաց լինել: Նևրոզների[[Նևրոզներ]]ի դեպքում վախի երազների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք բխում են սեռական աղբյուրներից, և այդ երազների հետևում թաքնված մտքերը սեռական բովանդակություն ունեն:
 
ե) ''Առաջնային և երկրորդային գործընթացներ.'' այն հոգեկան գործընթացները, որոնք ինքնաբերաբար հրահրում է առաջնային համակարգը՝ անգիտակցականը, Ֆրոյդը կոչում է առաջնային գործընթացներ, իսկ այն հոգեկան գործընթացները, որոնք իրականանում են երկրորդային համակարգի կողմից՝ երկրորդային գործընթացներ: Այս գործընթացների համատեքստում նա նոր տեսանկյունից է սահմանում արտամղումը՝ համարելով այն աֆեկտների փոխակերպում առաջնային և երկրորդային համակարգերի կողմից: Փսիխոնևրոզների տեսությունը պնդում է, որ միայն մանկական շրջանի սեռական ցանկությունները կարող են ենթարկվել [[Արտամղում (հոգեբանական)|արտամղման]] գործընթացին, իսկ զարգացման մյուս փուլերում դրանք ընդունակ են զուտ «վերակենդանանալ»՝ լինի դա սեռական կոնստիտուցիայի հետևանքով, ինչը ծագում է առաջնային [[բիսեքսուալիզմ]]ից, կամ սեռական կյանքի անբարենպաստ ազդեցություններից, և պայմանավորել ցանկացած փսիխոնևրոտիկ ախտանիշի առաջ գալը:
Տող 114 ⟶ 116՝
{{քաղվածք|Անգիտակցականը իսկական և իրական հոգեկանն է՝ իր ներքին էությամբ նույնքան անհայտ մեզ համար, որքան արտաքին աշխարհի իրականությունը, և երազների միջոցով մենք կարող ենք հասկանալ այն նույն աննշան չափով, որքան արտաքին աշխարհն ենք հասկանում մեր զգայարանների վկայությամբ։
|Զ. Ֆրոյդ, «Երազների մեկնաբանություն»}}
 
== Աղբյուրներ ==
* Sigmund Freud, L'interprétation des rêves, Tr. en français 1re éd. I. Meyerson (1926), Paris PUF, Nouvelle éd. révisée: 4e trimestre 1967, 6e tirage: 1987, février. (ISBN 213 040004 3)
* "Les Rêves, voie royale de l'inconscient", textes réunis sous la dir. de Bela Grunberger, Ed.: Sand & Tchou, 1997,( ISBN 2710705931)
* Фрейд З., Толкование сновидений, Попурри, Минск, 2003, 574 стр.
[[Կատեգորիա:Հոգեբանություն]]
[[Կատեգորիա:Հոգեվերլուծություն]]
[[Կատեգորիա:Երազներ]]
[[Կատեգորիա:Երազների մեկնաբանություն]]