«Շենիկցի Գրգո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Հայ ֆիդայիներ, հեռացվել է {{Կատեգորիա չկա}} ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 9.
Սասունցիները Տամատյանին փոխարինելու եկած [[Մեծն Մուրադ|Մուրադի(Համբարձում Պոյաճյան)]] գլխավորությամբ պաշտպանողական դիրքեր են ստեղծում։Հուլիսի 27-ին քրդերը հարձակվում են շենիկցիների ոչխարները փախցնելու, սակայն Գրգոն իր ուժերով հարձակվում է նրանց վրա, սպանում մեկ տասնյակ քրդեր՝ ետ խլում թալանը և վերցնելով նաև քրդերի ոչխարները՝ վերադառնում գյուղ։ Հուլիսի 28-ին քրդերը հարձակվում են Շենիկի վրա՝ շտկելու իրենց ձախողումը, սակայն շենիկցիները օգնության եկած սեմալցիների հետ անառիկ են պահում գյուղը մինչև օգոստոսի 2-ը։ Օգոստոսի 2-ին հայերը, չդիմանալով քրդերի և կանոնավոր զորքի հարձակմանը, նահանջում են։ Գրգոն, որ գնացել էր Գելիեգուզանից օգնական ուժեր բերելու, անմիջապես թարմ ուժերով հարձակվում և հաղթում է թշնամուն՝ նրան պատճառելով 300 զոհեր և վիրավորներ։ Հայերի կորուստը 45 սպանված և 100 վիրավոր էր։
 
Պարտություններից ամոթահար թշնամին բոլոր ուղղություններով Սասունի գյուղերի վրա գրոհեց օգոստոսի 3-ին։ Թուրքերը ներխուժում են ապստամբության ամենամեծ կենտրոն Գելիեգուզան գյուղը, ուր ահեղ մարտերում զոհվում է ապստամբության խիզախ ղեկավարներից ռես Պետոն։ Գրգոն հասնում է գելիեցիներին օգնության և թշնամուն պատճառելով 800 սպանված և վիրավոր՝ ետ շպրտում նրան։ Հաջորդ օրերի ընթացքում պաշարված հայերը ռազմամթերքի և պարենի պակասի պատճառով նահանջում են Անդոկ լեռը, ուր շարունակում են դիմադրել թուրքերին մինչև օգոստոսի 22-ը, երբ լիովին սպառվում է ռազմամթերքը և պարենը։ Օգոստոսի 22-ին զոհվում է նաև Գրգոն։ Նրա մահվան մասին տարբեր վարկածներ կան։ Կա վարկած, որ Գրգոն չգերեվարվելու համար վերջին գնդակով դիմել է ինքնասպանության, սակայն քրդերը պատմում են, որ նա վիրավորվել և գերեվարվել է այնուամենայնիվ։ ՈՒշաթափՈւշաթափ վիճակում տարվել է Զեքի փաշայի մոտ և, երբ աչքերը բացել է և տեսել թուրքերի բանակում է, անմիջապես խլել է մոտիկ կանգնած զինվորներից մեկի զենքը և կրակել Զեքի փաշայի վրա, սակայն իր վրա թուրք զինվորների կրակոցներն ավելի դիպուկ են եղել[1]։եղել։ Ըստ քրդերի՝ այդպիսի փառապանծ վախճան է ունեցել անկոտրում Գրգոն, որի մահից հետո հայերը և սխրագործությունների սիրահար քրդերը երգեր են ձոնել նրան։
 
==Աղբյուրներ==
*Ս․ Կ․ Պողոսյան, Կ․ Ս․ Պողոսյան, «Ինձ բահ տվեք․․․», Երևան, 1990:
*Ռուբէն, «Հայ յեղափոխականի մը յիշատակները», Թեհրան, 1982:
 
{{Հայ ֆիդայիներ}}
 
[[Կատեգորիա:Հայ ֆիդայիներ]]