«Հերովդես I Մեծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
'''Հերովդես I Մեծ''', ([[մ. թ. ա. 73]]- [[մ. թ. ա. 74]]), [[Հուդայի թագավորություն|Հրեաստանի (Հուդայի)]] թագավոր [[մ. թ. ա. 40]] թվականից (փաստորեն՝ 37 թվականից)։
 
[[47]] թվականից եղել է Գալիլեայի կառավարիչը։ [[40]] թվականին [[Հռոմ]]ի ծերակույտից հռչակվել է Հրեաստանի [[թագավոր]] «Հռոմի բարեկամ», [[37]] թվականին հռոմեական զորքերի օգնությամբ գրավել [[Երուսաղեմ]]ը։ Ընդարձակել է երկրի սահմանները՝ համարյա ընդգրկելով Դավթի հնագույն թագավորության տարածքը։ Արտաքին քաղաքականության ասպարեզում կախված լինելով [[Հռոմ]]ից՝ խոչընդոտել է Հռոմի անմիջական միջամտությունը երկրի ներքին գործերին։ Ըստ [[Ավետարան]]ի (Մատթեոս, Բ, 1-17), նրա օրոք ծնվել է [[Քրիստոս]]ը, և Հերովդես I-ը, վախենալով նրա վերաբերյալ մարգարեությունից ու չիմանալով, թե ուր են փախցրել նրան ծնողները, հրամայել է կոտորել 2 տարեկանից փոքր մանուկներին։ [[Մովսես Խորենացի]]ն, օգտվելով [[Հովսեպոս Փլավիոս]]ից և լրացնելով նրան, տեղեկություններ է հաղորդում Հերովդես I-ի, մասնավորապես՝ նրա և հայոց զորքերի ընդհարումների, հայոց թագավորների հետ փոխհարաբերությունների մասին։ Մ. թ. I դարում [[Հայաստան]]ում Հռոմի դրածո թագավորներից [[Տիգրան Ե]] (մ. թ. մոտ 6) Հերովդես I-ի թոռն էր, [[Տիգրան Զ]] (մ. թ. 60-61)՝ ծոռը։ Մ. թ. 54 կամ 55 թվականին [[Ներոն]]ը [[Փոքր Հայք]]ի թագավոր է դարձրել Հերովդեսի սերնդից ոմն [[Արիստոբուլոս]]ի։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հրեաստանի թագավորներ]]