«Տրոտիլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
No edit summary
Տող 1.
'''Տրոտիլ''', տրինիարաաոլուոլտրինիտրատոլուոլ, տոլ, 2, 4, 6, եռնիարաաոլուոլ, օրգանական միացություն, փշրտող պայթուցիկ նյութ։ Անգույն [[բյուրեղ]]ներ են, որոնք հնանալիս դեղնում են՝ չկորցնելով պայթելու ունակությունը։ Հալման ջերմաստիճանը՝ 80,85&nbsp;°C, եռմանը՝ 290&nbsp;°C, խտությունը՝ 1600 կգ/մ<sup>3</sup>։ Բռնկվում է 290&nbsp;°C–ում, պայթման ջերմությունը՝ 4190 կջ/կգ։ Վատ է լուծվում ջրում (0,013%), եթերում, ծծմբածխածնում, լավ՝ [[բենզին]]ում, [[ացետոն]]ում, քլորաֆորմում, խիտ ազոտական թթվում։ Քիմիապես կայուն է, սկսում է քայքայվել 150&nbsp;°C–ից բարձր տաքացնելիս։ Ալկալիների հետ առաջացնում է անկայուն աղեր՝ տրոտիլատներ, որոնք պայթում են շփման և մեխանիկական այլ ազդակների ներգործությամբ։ Տրոտիլը ստանում են տոլուոլի նիտրմամբ։ Տրոտիլը և նրա խառնուրդները ամոնիումի նիտրատի, ալյումինի և այլ նյութերի հետ (ամոնիտներ, ամոնալներ, ամոտոլներ և այլն) օգտագործվում են ռազմական գործում և պայթեցման աշխատանքներում։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տրոտիլ» էջից