«Լիբիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 124.
 
VII դ.—VIII դ. սկզբին արաբական նվաճումներից հետո Լիբիայում գրականությունը զարգացել է համաարաբական մշակույթի հունով: XVI դարից սկսած, երբ Լիբիան ընկել է թուրքական տիրապետության տակ, գրականությունը անկում է ապրել: Այնուամենայնիվ, XVII—XVIII դդ. հանդես են եկել սուֆի բանաստեղծներ Օմար բեն ալ-Ֆարիդը, Ահմեդ ալ-Բախլյուլին (մահ. 1701), որոնք հետևել են արաբական հնագույն պոեզիայի ավանդույթներին: Իրենց քասիդներում գաղութարարների դեմ պայքարի կոչ են արել բանաստեղծներ Ահմեդ աշ-Շարիֆը (1864—1918), Մուսթաֆա բեն Զիրին (1853—1918), Սուլեյման ալ-Բարունին (մահ. 1914): Իտալական գաղութակալության (1912—1943) շրջանի պոեզիային բնորոշ են հայրենասիրական, ազատագրական մոտիվները (Ահմեդ Ռաֆիկ ալ-Մախդաուի, մահ. 1961, Իբրահիմ ալ-Ուստ Ումառ, 1907—50 և այլոք): Անկախության հռչակումից (1951) հետո բանաստեղծներ Ալի Սիդկի Աբդ ալ-Քադերը, Ահմեդ Ֆուադ Շիննիբը, Ալի առ-Ռուկեյնը և ուրիշներ հրաժարվեցին արաբական տաղաչափության դասական ձևերից, հետաքրքրություն ցուցաբերեցին հասարակական խնդիրների, մասամբ՝ հասարակ մարդու կյանքի նկատմամբ: Արձակը ծնունդ է առել 40—50-ական թթ.: Գլխավոր թեմաներն են՝ լիակատար անկախությունը, սոցիալական հավասարությունը, նախապաշարումների դատապարտումը: Մուսթաֆա ալ-Միսուրատայի, Մուհամեդ Աբու Խարրուսի, Ռիշատ ալ-Խունի, Մուհամեդ Աֆիֆի և ուրիշների նովելների հերոսները բեդվիններ են, ձկնորսներ, արհեստավորներ: 1960—70-ական թվականների սկզբին գրականություն եկան երիտասարդ բանաստեղծներ ու արձակագիրներ Ջումա ալ-Ֆարանին, Ահմեդ ան-Նուեյրին, Ֆուազիա Բարիյուունը և Աբդել Հաֆեզ ալ-Մայարը:
 
=== Ճարտարապետություն և Կերպարվեստ ===
 
Լիբիայի տարածքում պահպանվել են նոր քարի դարի ժայռապատկերներ (փղերի, բիզոնների որսի տեսարաններ, քաղաք Էլ-Ուվեյնաթ), փյունիկյան արվեստի հուշարձաններ (կավե քանդակներ, նախշազարդ խեցեղեն, ապակյա անոթներ, մանյակներ, մ. թ. ա. I հազարամյակ, Լեպտիս-Մագնա), հին հունական, հին հռոմեական և բյուգանդական խճանկարված և քանդակազարդ կառույցների մնացորդներ (Մաբրւաոայի թատրոնը, II—III դդ.), անտիկ կիրառական արվեստի նմուշներ: Արաբների նվաճումից հետո (VII դ.—VIII դ. սկիզբ) Լիբիայի տարածքում ձևավորվել է արաբա-բերբերական մշակույթը, երևան են եկել քաղաքներ՝ նեղ, ոլորուն փողոցներով, մզկիթներով, մինարեթներով, ներքնաբակեր ունեցող 1— 2-հարկանի կավածեփ տներով: XVIII— XIX դդ. բնորոշ են բազմագմբեթ մզկիթները, որոնք ներքուստ պատված են քանդակազարդերով, որմնանախշերով, բազմագույն մայոլիկայով (Գերնա քաղաքի մզկիթը), հեռավոր շրջաններում մզկիթները կավածեփ, հատակագծում ուղղանկյուն, ամրոցային բնույթի կառույցներ են: Իտալական տիրապետության շրջանում (1912—43) քաղաքներում ստեղծվել են եվրոպական թաղամասեր: Անկախության նվաճումից հետո կառուցվում են ժամանակակից դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի և վարչական շենքեր: ժողովրդական արվեստի գործերից են վառ երկրաչափական նախշերով գորգերը, դրոշմված կամ ասեղնագործված զարդերով կաշվե իրերը, դրվագված պղնձե անոթները, ոսկերչական առարկաները, արմավենու տերևներից հյուսված խսիրներն ու պայուսակները:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լիբիա» էջից