«Բրեյք դանս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտը փոփոխում է․: bg:Брейк данс
չ Ռոբոտը ավելացնում է․: ur:بريک رقص; cosmetic changes
Տող 2.

[[Պատկեր:Freeze5.jpg|right|thumb|Ֆրիզ երևանյան փողոցում]]
'''Բրեյք Դանս''' - բառացիորեն թարգմանած «կոտրատվող պար»։ Ծնունդ է առել [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]-ում 1970-ականներին [[Նյու Յորք]]ի Բրոնքս թաղամասում, որը հայտնի է, որպես [[Հիփ-Հոփ]] մշակույթի մեծագույն կենտրոններից մեկը, նաև ունի իր վատ համբավը՝ հանցագործական մեծ միավորումներով և փողոցային վտանգավոր կյանքով հանդերձ։ Այնտեղ է սկիզբ առել նաև [[Գրաֆֆիտի]]ն։ Բրեյք Դանսի առաջին ծիլերը դուրս են եկել [[Ֆանք|ֆանք]] ոճի արքա [[Ջեյմս Բրաուն]]ի օգնությամբ, որի համերգների ընթացքում ելույթ էին ունենում առաջին բրեյք պարողները, այդ առաջին պարային խմբերից մեկը՝ «Electric Boogaloos» - Էլեքտրիկ Բուգալոս խումբն էր։ Սկզբնական ժամանակաշրջանում կար միայն մեկ ոճ՝ «Electric Boogie» - էլեքտրիկ բուգի, որով էլ հենց պայմանավորված էր վերոհիշյալ խմբի անունը։ Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում գոյություն ունեն հազարից ավելի կայացած բրեյք դանս խմբեր, իսկ սիրողական կերպ՝ տաս հազարից ավելի։

== Բրեյք դանս խմբեր ==
[[Պատկեր:Headspin2.jpg|thumb|right|200px|Պտույտ գլխի վրա]]
Այսօրվա ամենաճանաչված բրեյք խմբերից են՝
* Flying Steps
* Rocksteady Crew
* Family
* Rockforce Crew
* Suicidal Lifestyle
* Da Live Broadcast
* Battlesquad
* Five Amox
* Furious Styles Crew
* Ichigeki
* Team OHH
* Fireworks
* Havikoro
* Furious Five
* Enemy Squad
* Style Elements
* Airforce Crew
* Jam Style & Da Boogie

Նորագույն խմբերից են՝
* Expression
* Pokemon
* Wanted
* Maximum Crew
* Last For One
* Division Alpha
* Top9
* Gamblers
* Soul-B
* Noname Crew
* AllMost Crew
* Dinamix
* Ground Zero
* և նաև հայկական '''Mad Force Crew'''

== Ինչպես և որտեղ է ծնվել բրեյք դանսը ==
Բրեյք դանսը իրենից ներկայացնում է ակրոբատիկ, բարդ պարային ոճ, որն ընդգրկել է համարյա բոլոր աշխարհին ծանոթ պարային տարրերը։ Այս պարաձևը շատ նման է իր ակրոբատիկ բարդ կառուցվածքով [[Բրազիլիա|Բրազիլական]] ազգային [[Կապուերա]] պարին, որը իր հերթին հանդիսանում է նաև որպես մարտարվեստ։ Այդ նմանությունը բացատրվում է նրանով, որ իրական բրեյք դանս պարային ոճը ստեղծվել է [[Կապուերա|կապուերայից]]։
[[Պատկեր:Handspin1.jpg|thumb|right|200px|Պտույտ ձեռքի վրա]]
Տող 48.

[[Պատկեր:Handspin2.jpg|thumb|right|Ձեռքի վրա պտույտի մանրաբանում]]Հետզհետե ավելի պարային բնույթ ստանալով, այն ծնել է իր նմանակը պարային աշխարհում, որպես բրեյք դանս։ Այս պարի անվանումը հնարել է 1969 թվականին [[Հիփ-Հոփ|Հիփ-Հոփի]] պիոներ DJ Kool Herc-ը, նա դիսկոտեկներում ելույթ ունենալուց հայտարարել է ընդմիջումներ, (որոնք ի դեպ անգլերեն հնչում են որպես «break») որպեսզի պարողները մի քիչ հանգստանան և այդ ընթացքում դիտեն [[Կապուերա|կապուերայանման]] անհատական կատարումներ, նա հյատարարում էր այդ ընդմիջումները՝ «b-boys go down» արտահայտությամբ, ինչն էլ դարձել է հետագայում բրեյք դանս պարողների անվանումը՝ b-boy։ Ստացվում էր ընդմիջման պար, այսինքն՝ '''break dance'''։
Որպես պարային ոճ այն տարբերվում էր այժմյան բրեյքից իր պարզությամբ և համեմատելիորեն հեշտ կառուցվածքով։ Բրեյքը սկսեց իր մեջ կիրառել տարբեր «ջազային» պարեր, այդպիսիք էին «Lockit!» («Poplocking») - Լոքիթը, որը ծնվել է [[Լոս-Անջելոս]]ում և հետագա զարգացում ստացել «Լոս Անջելոս Լոքերս» բրեյք դանս խմբի շնորհիվ, կամ «Electric Boogaloo»- Էլեքթրիկ Բուգալո, որը սկիզբ է առել [[Նյու Յորք]]ում և այլն։ Հետագա տարիների ընթացքում բրեյք դանսը բարդացավ, համալրեց նոր ու նոր էլեմենտներ, նույնիսկ ձեռք բերեց մի քանի ենթաոճ, բրեյքի զարգացումը շարունակվում է առ այսօր, օրինակ վերջին բարդագույն էլեմենտներից «Airtwist» - Էիրթվիստը, ստեղծվել է 2000 թվականին, Kujo մականունով պարողի կողմից, որը ներկայացնում է «Free Force Crew» - Ֆրի Ֆորս Քրյու պարային խումբը։ «Crew» - Քրյու՝ թիմ, խումբ. անձնակազմ. Այս բառով են հիմնականում բնորոշում բրեյք դանս կամ [[Գրաֆֆիտի|գրաֆֆիտի]] խմբերը։
[[Պատկեր:Windmill2.jpg|thumb|left|200px|Վինդմիլլ]]
Բրեյք դանսի զարգացմանը մեծ աջակցություն է ցուցաբերել [[Հերբի Հենկոկ]]ը, [[Աֆրիկա Բամբատա]] խումբը, [[Քուինսի Ջոնս]]ը, [[Ջեյմս Բրաուն]]ը: Նրանք նույնիսկ ունեն երգեր նվիրված այս պարաձևին՝ [[Ջեյմս Բրաուն]]ի "Get on The Good Foot", "Soul Power", [[Աֆրիկա Բամբատա]]յի "Planet Rock" ալբոմը, [[Հերբի Հենկոկ]]ի "Rock It!" ալբոմը. Հենց այս ստեղծագործություններն էլ դարձել են առաջին բրեյք դանս պարողներին ոգևորող ռիթմերն ու պրոպագանդները: 1980-ականներին [[ԱՄՆ]]-ում ստեղծվեց առաջին "[[Հիփ-Հոփ]]" ասոցիացիան, որն աջակցում էր բրեյք դանսի, [[Գրաֆֆիտի|գրաֆֆիտիի]] և [[Դիջեյինգ|դիջեյինգի]] զարգացմանը, ասոցիացիան կոչվում էր "Zulu Nation" - Զուլու Նեյշիոն: Հենց այդ ասոցիացիան առաջինը կազմակերպեց բրեյք դանս մրցույթները, որոնք կոչվում են "Battle" - Բեթլ՝ մենամարտ: Առաջին բեթլի չեմպիոններն էին՝ "Zulu Kings", "Rocksteady Crew", որոնց հետագա գործունեությունը ծնեց առաջին ֆիլմերը բրեյք դանսի մասին՝ "Break It!", "Beatstreet", "Wild Style": Բրեյք դանս պարողներին կարճ անվանում են b-boy - բի-բոյ-ներ, այսինքն՝ բրեյք-տղաներ, ինչու տղաներ, քանի որ հիմնականում այս պարով զբաղվում են արական սեռի ներկայացուցիչները, դա կապված է այս պարի ֆիզիկական բարդությունից, իսկ աղջիկները մուտք են գործել այս պարաոճ ոչ այնքան վաղուց, ավելի կոնկրետ 90-ականներին, չնայած, որ "բի-բոյ" անվանումը արդեն արմատացել էր այս ասպարեզի ներկայացուցիչների մեջ, աղջիկներին չնեղացրեցին և նրանց անվանում են բի-գըրլ, կամ ֆլայ-գըրլ, այսինքն՝ թռչող-աղջիկ։
1980-ականներին բրեյք դանսը մեծ աջակցություն ստացավ [[Պոպ|պոպ-երաժշտության]] մեջ կիրառվելով, օրինակ [[Մայքլ Ջեքսոն]]ի կողմից, որն իր տեսահոլովակներում և համերգներին օգտագործում էր բրեյք դանս պարեր։ [[Մայքլ Ջեքսոն]]ը օգտագործում էր "վերին" բրեյքի էլեմենտներ ինչպիսիք են՝ "Քինգտատ", "Մունուոք" և հիմնականում "Լոքիթ" իր "հանրահայտ" շարժման մեջ, երբ մի ձեռքը պարզած էր վերև իսկ մյուսը...:) Բրեյք դանսի առաջին կողմնակիցներից էին նաև՝ MC Hammer, Ice T, Kool Moe D, Run DMC խմբերն ու կատարողները։

== Բեթլներ (Battles) ==
Բեթլ (Battle) - անգլերեն՝ մենամարտ, պայքար: Այսպես են բնորոշվում բրեյք դանս մրցույթները: Բեթլները հիմնականում տեղի են ունենում 2 բրեյք դանս խմբերի մեջ, նրանք այդ կերպ, մրցում են պարային վարպետության և խմբային ուժի մեջ: Կան նաև երկու անհատ բի-բոյների մենամարտեր, որոնց անվանում են "Jam"-Ջեմ, քանի որ, այս մենամարտում բի-բոյները կատարում են ինչ կարող են, խառնելով ոճերն ու բրեյք էլեմենտները, ապա անվանումը բնորոշում է գործունեության "խառը" լինելը: Ամեն տարի տեղի է ունենում միջազգային ամենահանրահայտ և ամենամասնագիտացված բրեյք դանս պայքարը, որը կոչվում է "Battle of the Year"(BOTY)-Տարվա պայքարը: BOTY-ին մասնակցում են վիրտուոզ բրեյք դանս խմբերը և անհատ բի-բոյները, այս փառատոնը սկիզբ է առել [[Գերմանիա]]յում, իսկ հիմա ամեն տարի տեղի է ունենում տարբեր երկրներում, ինչպես [[Օլիմպիական խաղեր|Օլիմպիական խաղերը]] միայն "[[Հիփ-Հոփ]]"-ի հյութի մեջ:

== Բրեյք դանսի ենթաոճերը ==
Բրեյք դանսը բաժանվում է 2 մոտեցման՝ "ներքին" և "վերին": "Վերին" բրեյք դանսն ավելի նման է պարի դասական մոտեցմանը, պարզ ասած՝ պարողը կանգնած է և կատարում է պարային շարժումներ: Վերին բրեյք դանսը պարունակում է ճկուն, ալիքաձև, կտրուկ, ռոբոտային նաև մեկ-մեկ դասկան ոճին հենվող շարժումներ:

"Ներքին" բրեյք դանսը հայտնի է իր բարդ ակրոբատիկ շարժումներով, որոնք հաճախ կատարվում են ոչ միայն "ոտքերի վրա", այլ ձեռքերի, արմունկների, ծնկների, մեջքի և նույնիսկ գլխի վրա: Ստորև մանրամասն կբացատրվի այս 2 մոտեցումների բոլոր ճյուղերը:

== Վերին բրեյքդանս (Top Dance) ==

=== Էլեքթրիկ Բուգի (Electric Boogie) ===
[[Պատկեր:Freeze2.jpg|thumb|right|200px|Ֆրիզ]]

Տող 72.
Էլեքտրիկ բուգին պարունակում է հետևյալ բանաձևերը՝

* '''Ռոբոտ''' - Ծանր "երկաթյա պարունակությամբ" շարժումներ, որոնք կատարվում են դանդաղ մարմնի առանձին մասերում, ասես կապված չեն իրար հետ, օրինակ՝ գլուխը թեքվում է աջ, իսկ մարմինը և օդի մեջ պահած ձեռքերը մնում են կատարյալ անշարժ, հետո ձեռքերն են շարժվում տվյալ ուղղությամբ իսկ մնացածը անշարժ և այլն: Այս շարժումներն արվում են դանդաղ, ասես ոչ օրգանական մարմնի կոմից այլ մեխանիկական:

* '''Փոփինգ''' - Տեսել եք արդյոք, թե ինչպես է պատրաստվում ադիբուդին (pop-corn), հենց այդպես էլ պարում են Փոփինգը: Այս պարը աշխույժ, ռիթմիկ պար է, որը հավասար ընմիջումներով կտրուկ շարժումներից է, ասես պարողը մեծ օրգանական սիրտ լինի, որը կոնկրետ ժամանակ առ ժամանակ կտրուկ փոխում է մարմնի ինչ որ մասի դիրքը:

* '''Քինգտատ''' - Կամ "Արքաների պար", տեսել եք արդյոք Եգիպտական հուշարձանների որմնանկարները, որտեղ մարդիկ նկարված են յուրօրինակ տեսքով, ասես [[2D]], կողքից, հենց այդպես ել պարում են Քինգտատը, ասես պարողը զուրկ է՝ մարդուն և ցանկացած ուրիշ գոյություն ունեցող օբյեկտին կամ սուբյեկտին բնորոշ տարածաչափական հատկանիշներից և երևում է միայն կողքից, ավելի մաթեմատիկորեն ասած՝ x, y, z առանցքներից գործում են միայն x-ն ու y-ը:

* '''Ստրոբ''' - Այս ձևը Ռոբոտ-ի ավելի արագ մոտեցումն է և պայմանավորված է ծանր շարժումների փոխարեն, ավելի արագ, բայց նունապես կտրատվող շարժումներով, օրինակ՝ վերցնենք մի նորմալ ֆիլմ, որտեղ բի-բոյը կատարում է ճկուն, սահուն, ալիքաձև շարժումներ և այդ ֆիլմի ամեն երկրորդ կադրը ջնջենք, կստացվի, սլացիկ շարժում, բայց արագ կտրատվող, ասես ստրոբոսկոպի ներքո: Կատարեք այս շարժումը իրականում, առանց ֆիլմի էֆֆեկտների, և ձեր մոտ կստացվի Ստրոբ:

* '''Բուգալո''' - Այս ձևը կարելի է ասել, բոլոր վերը նշված ձևերի միավորումն է, ավելացվում է միայն լայն կոնքի և ոտքերի շարժումներ, որը տալիս է պարին "ջազային" թեթև տեսք:

* '''Գլայդ''' - Այսինքն սլացիկ, ճկուն շարժումներ: Այս բանաձևը Էլեքտրիկ Բուգիի ամենատեխնիկապես դժվարն է, և պահանջում է երկար պարապմունքներ կատարյալ կիրառելու համար: Հայտնի է Մայքլ Ջեքսոնի "Մունուոք" շարժումը, այսինքն լուսնային քայլվածք, պարողն ասես քայլում է առաջ, բայց շարժվում է հետ, այս շարժումը Գլայդի բազմաթիվ շարժումներից մեկն է: Գլայդը կարելի է ասել պարային արվեստի [[Սյուրռեալիզմ|սյուրռեալիզմն]] է, իսկ ընդհանրապես բրեյք դանսը՝ ագրեսիվ [[Իմպրեսիոնիզմ|իմպրեսիոնիզմը]]:

=== Փոփ Լոքինգ կամ Լոքիտ (Poplockin, Lockit) ===

Lock it - այսինքն "նայիր սա", ավելի ճիշտ "փակիր սա", բայց ուղղագրական խախտումով, բնականաբար սլենգի օգնությամբ: Այս ոճը կարելի է ասել Ամերկյան հայրենասիրական ուղղվածություն ունի: 19-րդ դարում, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ամերիկյան կառավարության կողմից թողարկված "Քեռի Սեմի" կերպարի հանրահայտ փոստեռի վրա նկարված է ամերիկյան դրոշի գույներով ցիլինդր գլխարկով "Քեռի Սեմը", որը մատնացույց անելով նայողին ասում է "Դու ինձ պետք ես, Ամերիկյան բանակում", շատ նման է Սովետական Միության հանրահայտ "А ты записался добровольцем?" փոստեռին: Ինչևէ այս պարը բնորոշվում է մատնացույց անելով տարբեր կողմեր, ասես պարողն ասում է "...և դու, և դու, և նա...", պարը ռիթմիկ է, և մեծ համբավ ուներ Վյետնամի պատերազմի ժամանակ, ամերիկյան զինվորների մոտ:

== Ներքին բրեյքդանս (Styles) ==

Այս բրեյք դանսի ոճը մեծ ֆիզիկական և ակրոբատիկ իմացության պահանջներ ունի, այն ֆիզիկապես դժվար է կատարվում և այդ պատճառով պահանջում է տարիների փորձ կատարյալ իմացության համար: Ներքին բրեյք դանսը պարունակում է՝ մարտարվեստների, ակրոբատիկայի, բարդ ազգային պարերի տարրեր: Հիմնականում բրեյք դանսը հանրահայտ է իր "ներքին" ոճի շնորհիվ, այն երտասարդության մեջ զարգացնում է ոգու կայունությունը, ֆիզիկական տվյալները և համապատասխանում է երիտասարդական հետաքրքրություներին, զերծ պահելով նրանց անբարենպաստ ազդեցություններից, ինչպիսիք են՝ թմրանյութերը, ծխախոտը և այլն:

=== Ֆութվորք (Footwork) ===

[[Պատկեր:Jungle.jpg|thumb|left|200px|Ջանգլ]]Այսինքն ոտքերի աշխատանք: Ֆութվորք պարում են սկզբում, ասես տաքացնելով մկանները հետագա, բարդ շարժումների համար, առանց պարը կանգնեցնելու: Պարը լինում է կանգնած վիճակում, հիմնականում ոտքերի արագ շարժումներով, այլ ձև անվանում են՝ "Ջանգլ", նաև ձեռքերով հենվելով գետնին, ոտքերի արագ շարժումներով մարմնի շուրջ, ասես պարողը "վազում է" տարբեր ուղղություններով միարժամանակ, այն էլ ձեռքերը գետնին հենած:

=== Փաուր Մուվզ (Power Moves) ===

Այլ կերպ ասած "Ուժեղ շարժումներ", այս բրեյք դանսի բանաձևը, բավականին դժվար է կատարվում, այն հիմնականում, ակրոբատիկ շարժումների վրա է հիմնված:
Տող 103.
[[Պատկեր:Windmill1.jpg|thumb|right|200px|Windmill]]'''Windmill''' - Մեջքի վրա, ոտքերը լայն բացած պտույտ, ոտքերի իներցիայի շնորհիվ, մեկ մեջքի, մեկ կրծքվանդակի վրա, առանց ոտքերը գետնին դնելու, թեթև հպելով գլուխը, ձեռքերը գտնվում են կրծքավանդակի վրա խաչված:

'''Mills''' - Նույն Windmill վարժությունը, միայն ձեռքերը ուղիղ սփռված են գետնին:

'''Backdrop''' - Լայն բացված ոտքերով, կանգնած վիճակից պտտվող ցատք մեջքի վրա, գետնին հպվում են միայն թիակները, և մեջքի կլորությունը զսպանակում է պարողին ընկնելուց և նա նորից ցատկում է դեպի կանգնած վիճակ:

'''Elbow Spin''' - Պտույտ արմունկի վրա, գետնին հպվում է միայն արմունկը, ոտքերը պարզած են վեր:

'''Flare''' - Այս վարժությունը մեզ քաջ ծանոթ է սպորտային մարմնամարզությունից, "դալասալ" անվանումով, "այծիկի" վրա կատարվող վարժությունը, միայն առանց "այծիկի", այլ գետնի վրա:

'''90''' - Մեկ ձեռքի վրա պտույտ, ոտքերը պարզած են դեպի վեր, պարողն ունի վերտիկալ դիրք:

'''99''' - Նույն 90 էլեմենտը, միայն հակառակ ձեռքի օգնությամբ ավելացնելով պտույտները:

'''2000''' - Նույն 90 էլեմենտը միայն պտտվող ձեռքին դրվում է մյուս ձեռքը:

'''Bananuero''' - Մարմինը վերտիկալ դիրքում ցատկում է ձեռքերի վրա տեղում, ոտքերով կատարելով օդի մեջ մկրատաձև շարժումներ:

'''Swipes''' - Պարողը հենվում է ձեռքերի վրա, երբ ոտքերը օդում են, այնուհանդերձ պտտելով իրանը ցատկում է ոտքերի վրա, ապա նույնապես պտտվելով ձեռքերի վրա, վեր բարձրացնելով ոտքերը:

'''Turtle''' - Հենված է ձեռքերով գետնին, մարմինը գտնվում է հորիզոնական վիճակում օդի մեջ, ոտքերը կիսածալած և թեթև բացած: Ձեռքերը գտնվում են փորի մոտ և պտտում են իրանը, վերևից տալով նրան ժամացույցի նման շարժում, միայն թե արագ:

'''Cricket''' - Նույն Turtle - ը միայն կատարվում է մեկ ձեռքով, ու ցատկոտելով այդ ձեռքի վրա:

'''Wolf''' - Նույն Turtle-ը միայն ոտքերը լայն բացած և ձեռքերը ձիգ պարզած, մարմինը ավելի վերև բարձրացնելով:

'''Muchmills''' - Մեզ արդեն ծանոթ Windmill վարժությունը, միայն "չափազանց" բարդեցված: Նույն ձև պտույտը կատարվում է մեկ մեջքի թիակների, մեկ կրծքավանդակի վրա, միայն ձեռքերն արդեն ոչ թե խաչված են, այլ տակառանման բացված, ասես ինչ որ բան է գրկել, իսկ ոտքերի թաթերը խաչված:

'''Track''' - Մեկ ձեռքը հենված կոնքոսկրին ափով հպվում է գետնին, հենվում է նաև ճակատը, մյուս ձեռքը օդում է, ոտքերը լայն բացած վեր են բարձրացված և պտույտը կատարվում է ոտքերի իներցիայի և հենված ձեռքի շնորհիվ:

'''Headspin''' - Պտույտ գլխի վրա, ոտքերը բարցրացված են վեր, պտույտը տեղի է ունենում գետնին դրված ձեռքերով օգնելով և ոտքերի սպիրալաձև շարժումով:

[[Պատկեր:Headspin1.jpg|thumb|right|200px|Headspin]]
'''Handglide''' - Նույն Track-ն է միայն առանց պտտելու, պտույտը տեղի է ունենում, նախորդ վարժության իներցիայի շնորհիվ:

[[Պատկեր:Airtwist.jpg|thumb|left|200px|Airtwist]]
'''Airtwist''' - Դեռևս ամենաբարդ վարժությունն է, որին նայելիս ասում են, որ մարդու վրա չի ազդում երկրի ձգողական ուժը: Հպվում են գետնին միայն ձեռքերը, ոտքերը պարզած են վեր և բացված, պտույտը տեղի է ունենում այսպես՝ սկզբից դրվում է մեկ ձեռքը, հաջորդաբար մյուսը, մարմինը պտտվում է դեպի դրված ձեռքը, մարմինը այդ ժամանակ գտնվում է քիչ ծռված դեպի կրծքավանդակ, ներս. Այնուհետև առաջին դրված ձեռքը հրելով մարմինը բարձրանում է վեր, նույնապես երկրորդ ձեռքը, մարմինը պտույտ է գործում օդում, այդ ժամանակ քիչ ծռված լինելով ընդհակառակ կողմ, մեջքի կողմ և առաջին ձեռքը պտույտի վերջում նորից հպվում է գետնին, այնուհետև մյուսը և այլն:

=== Ֆրիզ կամ Փաուր Թրիքս (Power Tricks) ===

[[Պատկեր:Freeze1.jpg|thumb|left|150px|Ֆրիզ]]Այսինքն "Ուժեղ ֆոկուսներ": Նաև այս ոճը անվանում են "Freeze" - Ֆրիզ, այսինքն՝ "Սառիր'", այս ձևը բնորոշվում է ինչ որ բարդ, դիրքով սառելով, օրինակ՝ մեկ ձեռքի վրա կանգնած վիճակում մի քանի վայրկյան մնալը: Փաուր Թրիքսերը շատ բազում են և շատ ազատ իրենց կառուցման մեջ, և արագ զարգանում են ու նորանոր ձևեր ընդունում: Փաուր Թրիքսերը կարող են մեկը մյուսի հետևից տարբեր Ֆրիզեր լինել, ինչը դարձնում է այս ոճը շատ հետաքրքիր և տեսարժան:

== Հղումներ ==
Հոդվածը կազմվել է հայկական "M.A.D. Clan" հիփ-հոփ ասոցիացիայի օգնությամբ և "Mad Fore Crew" բրեյք դանս խմբի կողմից հատկացված տեղեկություններով և լուսանկարներով։

Տող 167.
[[tr:Breakdance]]
[[uk:Брейкденс]]
[[ur:بريک رقص]]
[[vi:Breakdance]]
[[wo:Break dancing]]