«Խնուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն, փոխարինվեց: ց ։ → ց։, Կմ → կմ
No edit summary
Տող 15.
19-րդ դ. վերջերին և 20-րդ դ. սկզբներին Խնուսի մշակութային և ազգային կյանքը բավական եռուն էր։ Այստեղ Ս.Աստվածածին եկեղեցուն կից գործում էր մի վարժարան՝ 100-ից ավելի աշակերտով ու 4 ուսուցչով։ Դպրոցն ուներ նորակառույց, քարաշեն բարեկարգ շենք՝ շինված Միացյալ ընկերության կողմից։ Նույն ընկերությունն էր կառուցել նաև առաջնորդարանը և Երիտասարդաց ակումբը, որը նույնպես Ս. Աստվածածին եկեղեցուն կից էր և կարևոր դեր էր խաղում քաղաքի հայ մշակույթի կյանքում։ Խնուսի ամենանշանավոր կառույց-հնությունը նրա բերդն է, որի մասին հին հայկական աղբյուրներում տեղեկություններ չեն հաղորդված։ Առաջին հիշատակությունը իտալացի մի ճանապարհորդի (1471 - 1478 թթ) վկայությունն է։ Հաջորդ կարևոր վկայությունը պատկանում է թուրք հեղինակ Էվլիա Չելեբիին (1647 թ), որը բերդը համարում է «անառիկ կառուցվածք»։ Ըստ եվրոպացի Պանվիշիսա Քսենոֆոնի «Նահանջ բյուրոցի» մեջ վկայված Դիմնիաս կոչված տեղն է։ Այն կառուցված է Խնուսի գետի աջ ափին բարձրացող անմատչելի լեռան վրա։ Ամուր կառուցվածք էր, քառակուսի հատակագծով, որի երկարությունը հասնում էր 600 քայլի։ Շրջապատված էր ժայռերով ու պաշտպանական ամրակուռ պարսպով։ Ուներ միայն մեկ դուռ՝ հյուսիսից։ Դեպի ձորն իջնող ստորերկրյա գաղտնի ճանապարհով կապված էր քաղաքի հետ։ Բերդի տարածքում զանազան նպատակներով կառուցված պաշտպանական շինվածքներից բացի կային նաև շուկա և մզկիթ։ Ըստ ոչ արժանահավատ տեղեկությունների, կառուցվել է 15-րդ դ-ում՝ Ուզուն Հասանի կողմից։ 19-րդ դ վերջերին Խնուսի բերդն արդեն միանգամայն ավերակ ու ամայի էր։ Բուն քաղաքում կար մի հին և մեկ նոր եկեղեցի։ Դրանցից նշանավորն առաջինն էր Ս. Աստվածածին քարաշեն, կամարակապ եկեղեցին, որ գտնվում էր գետի ափին, մի առանձին ժայռի վրա։ Քաղաքն ուներ մի անշուք մզկիթ։ Գետի վրա կար երկու կամուրջ, որոնցից մեկը բավական ճաշակով կառուցված քարաշեն կամուրջ էր։ Խնուսի արևելյան կողմում կային զանազան հնություններ։ Այստեղ դիպվածով գտնվել է փղի ընտանիքին պատկանող նախապատմական մի վիթխարի կենդանու բրածո, որը երկրաբանության մեջ կոչվել է հայկական փիղ։ կմախքը վերականգնված է և պահվում է Բրիտանական թանգարանում։ 1587 թ. Խնուսում օրինակվել է Ավետարան։ 1915 թ. մայիսին թուրքերը Խնուսից ձերբակալում և գնդակահարում են 150 հայ մտավորական։ 1918 թ. ռուսական նահանջող զորքերի հետ Արևելյան Հայաստան գաղթեցին Խնուսի վերջին հայ բնակիչները։ Այստեղ է ծնվել ՀՍՍՀ վաստակավոր դերասան Գառնիկ Կարապետյանը (1917 թ.)։
 
{{Պատմական Հայաստանի քաղաքները}}
{{Խնուսի գավառ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խնուս» էջից